ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանների գործադրած բիրտ ուժը ցուցարարների նկատմամբ՝ իշխանության դեմ է աշխատելու. դժգոհությունը գրագետ օգտագործելու դեպքում ընդդիմությունը հաջողություններ կունեն կունենա.քաղտեխնոլոգ 05/02/2022 23:32 | ԼՐԱՀՈՍ
Իշխանական պատգամավորների հեգնական հայտարարությունները ընդդիմադիրների հասցեին, ինչպես նաև ոստիկանների գործադրած բիրտ ուժը ցուցարարների նկատմամբ, հենց իշխանության դեմ է աշխատելու: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նշենք, որ երեկվանից ընդդիմությունը վրաններ է տեղադրել Ֆրանսիայի հրապարակում և համախոհների հետ գիշերել է այնտեղ: Այսօր վաղ առավոտից քաղաքացիները Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ տևական ժամանակ փակ են պահել: Մոտ 4 ժամ մայրաքաղաքը պարալիզացված է եղել։
Այս ընթացքում բազմաթիվ ահազանգեր հնչեցին, որ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ Հայաստանում, դեռևս 90-ականների առաջին կեսից, երբ ներքին գործերի նախարար դարձավ Վանո Սիրադեղյանը, Ոստիկանությունը իրավապահ համակարգից վերածվեց իշխանապահ համակարգի, և մշտապես ծառայել է տվյալ պահի իշխանությանը՝ բռնություններ կիրառելով տվյալ պահի ընդդիմության դեմ.
«Նույն այսօրվա ոստիկանները. 4 տարի առաջ ծեծում էին այսօրվա վարչապետին ու էլի մի քանի հոգու :
Բայց ոստիկանական բռնություններն այն ժամանակ չօգնեց, հիմա էլ չի օգնելու: Չգիտես ինչու, իշխանությանը թվում է, կարելի է ծեծել ընդդիմադիրներին և իրենց իշխանությունը պահել, բայց անընդհատ պարտվում են, սա երևույթ է, որ 30 տարի շարունակ բոլոր իշխանություններն անում են, պարտվում են, բայց դաս չեն քաղում, սա միշտ հակառակ արձագանքն է տվել»,-ասաց քաղտեխնոլոգը:
Ավելին՝ քաղտեխնոլոգը շեշտեց, որ ոստիկանական բիրտ ուժը մշտապես հակառակ ազդեցությունն է թողնում, ջղայնության և խիստ վերաբերմունք է առաջացնում հանրության մոտ.
«Դժգոհությունն էլ գրագետ օգտագործելու դեպքում ՝ ընդդիմությունը հաջողություններ կունեն կունենա»,-հավելեց զրուցակիցը:
Նշենք, նաև որ ընդդիմության երեկվա հանրահավաքից հետո ՔՊ-ական պատգամավորները տարբեր հեգնական գրառումներ են արել ընդդիմադիր գործիչների ելույթների և հանրահավաքի մասնակից քաղաքացիների մասին:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախկինում էլ բոլոր իշխանական պատգամավորները, պաշտոնյաները, նույն հեգնական վերաբերմունքն էին ցուցաբերում ընդդիմության, նրանց աջակիցների նկատմամբ .
«Չգիտես ինչու՝ բոլորին, թվում է, թե իրենց իշխանությունը մնալու է, իսկ ընդդիմությունը պարտվելու է, բոլորին այդպես է թվում, բայց սխալվում են, իսկ սխալվելուց էլ դասեր չեն քաղում, նույնն էլ հիմա ՔՊ-ականները, հեգնական են արտահայտվում ընդդիմության մասին, իրենց թվում է, որ իրենց իշխանությունը շատ երկար է մնալու, ընդդիմությունը հաջողություն չի ունենալու: Սրանո իրենք անուղղակի ցույց են տալիս իրենց վերաբերմունքը իրենց շեֆին, տես ՝ ես հեգնում եմ ընդդիմությանը, պաշտոն տալիս՝ ինձ չմոռանաս:
Այսինքն կա ստորաքարշությունը ղեկավարի նկատմամբ»,-ասաց Բադալյանը:
Հանրության շրջանում, ինչպես նաև քաղաքական դաշտում, արդեն սկսվել են ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածուների անուններ քննարկվել: Հիմնական քննարկվող թեկնածուն, կարծես, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն է:
Արմեն Բադալյանը կարծում է, որ քանի դեռ հեռացված չէ գործող վարչապետ այդ հարցը քննարկելը դեռևս շուտ է.
«Միտումնավոր կերպով տարածվում են տեղեկություններ հատուկ կենտրոններից, թե արդեն կա ժամանակավոր կառավարության կազմը, սրանք PR տեխնոլոգիաներ են:
Իսկ ո՞վ ասաց, որ հենց նա է ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածուն, գուցե այլ թեկնածուներ կան, իհարկե, սա չի նշանակում, որ դեմ եմ Թաթոյանի թեկնածությանը կամ կողմ եմ, քանի որ ես քաղաքական գործիչ չեմ: Իսկ որպես փորձագետ կարող եմ ասել, որ գաղտնիք չէ, որ Թաթոյանը հանրության մոտ բարձր վարկանիշ ունի , բայց իր թիկինքում էլ արդեն որոշակի քաղաքական ուժեր կան կանգնած, այնպես չի, որ ինքն անկախ թեկնածու է, որը ձեռք է տալիս բոլորին»,-ասաց Բադալյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից