Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Դատավոր Արմեն Դանիելյանը խախտումը կատարել է դիտավորյալ. Նրան պատժելու միջնորդությունը ներկայացրել են դատավորները. ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու (տեսանյութ) 05/02/2022   22:38  |  Դատական ռեպորտաժներ

ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է ԱԺ պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի պաշտպանների հաղորդման հիման վրա։ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ, դատավորն անգամ չէր ծանուցել պաշտպանության կողմին և կալանավորման որոշում կայացրել՝ առանց մեղադրյալին և պաշտպաններին լսելու, իսկ այն բանից հետո, երբ ՍԴ-ն արձանագրել է, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ, Սարգսյանն ազատ էր արձակվել։

Արթուր Սարգսյանի փաստաբանները դեռևս նոյեմբեր ամսին՝ դատավոր Դանիելյանի կայացրած որոշումից անմիջապես հետո հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու համար, ինչպես նաև՝ դիմել են ՀՀ արդարադատության նախարարությանը և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ պահանջելով հարուցել կարգապահական վարույթ։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԲԴԽ-ում Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը ներկայացրեց Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքերը։ Մասնավորապես, Արթուր Սարգսյանի փաստաբանները հաղորդում են ներկայացրել՝ հայտնելով, որ Արմեն Դանիելյանը կայացրել է ապօրինի դատական ակտ, դրսևորել է կողմնակալ վերաբերմունք, չի ապահովել պատշաճ ծանուցումը, խախտվել է անձի պաշտպանության իրավունքը։ Հանձնաժողովը փաստել է, որ Սարգսյանի վերաբերյալ բողոքի քննությունն իրականացվել է վերաքննության կարգով, այլ ոչ թե՝ վճռաբեկության, հետևաբար, չէր կարող առանց կողմի մասնակցության իրականացնել բողոքի քննությունն առհասարակ, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ամբաստանյալի մասնակցությունը պարտադիր է Վերաքննիչ քրեական դատարանում նիստին, եթե բողոք է բերել դատախազը՝ ոչ հօգուտ նրա, հակառակ դեպքում, եթե ծանուցումը պատշաճ չի եղել կամ կողմը հարգելի պատճառներ է ներկայացնում դատական նիստին չներկայանալու մասին, ապա օրենքի տրամաբանության համաձայն՝ դատական նիստը պետք է հետաձգվի և կողմը պետք է պատշաճ ծանուցվի։ Արման Հովհաննիսյանը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, արձանագրեց, որ, ինչպես առաջին ատյանի դատարանները խափանման միջոցի վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը քննելիս, այնպես էլ՝ վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի կողմից որոշման հիմնավորվածությունը դատական ստուգման ենթարկելիս՝ պարտավոր են միջոցներ ձեռնարկել կողմերի հավասարության և մրցակցային դատավարության ապահովման ուղղությամբ։

Բացի այդ՝ ծանուցագրի պաշտոնական ուղարկումը չի կարող համարվել պատշաճ ծանուցում՝ առանց համոզմունքի, որ ծանուցագիրը ժամանակին կհասնի անձին։ Հեռախոսազանգով ծանուցումը չի կարող համարվել պատշաճ ծանուցում։ Ընդ որում, դատական նիստը կայացել է պաշտպանի կողմից՝ հետաձգման միջնորդության պարագայում և Արմեն Դանիելյանը ցուցաբերել է չպատճառաբանված, հակասական մոտեցում, մասնավորապես, նախ՝ երեք ժամով հետաձգել է դատական նիստը՝ գտնելով, որ կողմի բացակայության պայմաններում չի կարող շարունակվել, ապա՝ շարունակել այն՝ հետաձգման միջնորդության առկայության դեպքում։ Հանձնաժողովը գտնում է, որ Արմեն Դանիելյանը խախտումը կատարել է դիտավորյալ։ Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարաբյանն էլ, պատասխանելով Խորհրդի անդամների հարցերին, ներկայացրեց պրակտիկան՝ նշելով, որ հեռախոսազանգով իրենք ևս ծանուցում են, կողմի բացակայության դեպքում՝ հետաձգում, իսկ երբ կողմը չի առարկում իրենց բացակայության պայմաններում գործի քննությանը՝ էլեկտրոնային ճանապարհով պատասխան նամակ են ստանում, որով կողմը նշում է, որ ծանուցված է և չի առարկում իրենց բացակայությամբ գործի քննությանը, հետագայում դա կցվում է գործին։ Միևնույն ժամանակ ծանուցագիր ևս ուղարկվում է կողմին։

Բացի այդ՝ սույն դեպքում դատարանը կաշկանդված չի եղել եռօրյա ժամկետում դատական նիստ անցկացնելու կարգավորմամբ, ամբաստանյալն էլ՝ ազատության մեջ էր, հետևաբար, հրատապ կարգով նիստ անցկացնելու հարց չէր կարող առաջանալ, ըստ հանձնաժողովի, դատավորը պետք է հետաձգեր նիստը՝ պատշաճ ծանուցելով կողմին։

Դատավոր Արմեն Դանիելյանն էլ իր ելույթում նշեց, որ պնդում է իր գրավոր պատասխանը, գտնում է, որ իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը հիմնավորված չէ, ենթակա է մերժման։ Դանիելյանը հրաժարվեց պատասխանել Հանձնաժողովի և ԲԴԽ անդամների հարցերին։

Եզրափակիչ ելույթում Արման Հովհաննիսյանն ավելացրեց, որ կցանկանար հարց ուղղել Դանիելյանին, թե ինչն է պատճառը, որ նոյեմբերի 15-ին ավարտվել է բողոքի քննությունը, եթե ունեցել է հետաձգման վերաբերյալ դիմում, մինչդեռ, ինքը գրեթե վստահ է, որ այլ գործերով Դանիելյանը, չունենալով պատշաճ ծանուցում, դատական նիստը հետաձգում է և նշանակում այլ հերթի։ Հովհաննիսյանը հայտնեց, որ իր վարույթում գտնվող գործերից մեկով վերաքննիչ բողոք կա ներկայացված, որը գտնվում է դատավոր Արմեն Դանիելյանի վարույթում, շուրջ երեք ամիս է՝ չի քննվել։

Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո ԲԴԽ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կհրապարակվի մայիսի 12-ին, ժամը՝ 15.00-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:45 20/04/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավորների հայտարարագրերը՝ խոշորացույցի տակ. ԿԿՀ-ն օրենսդրական փոփոխությունների նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման
10:08 19/04/2022  |  ՄամուլԻշխանություններն անցել են գործի. ովքեր են դատավորի թեկնածուները. «Ժողովուրդ»
20:58 11/04/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Արմեն Դանիելյանին հիշեցրի Աստծո դատաստանի մասին, հարց տվեց՝ արդյոք իրեն սպառնում եմ. փաստաբան
20:05 11/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱԱԾ-ն հրաժարվել է անգամ նյութեր նախապատրաստել դատավոր Լուսինե Սեփխանյանի կողմից մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար (տեսանյութ)
23:02 07/04/2022  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Արտուշ Գաբրիելյանը հրաժարվել է ԲԴԽ-ում խոսել ի պաշտապնություն իր գործողությունների, անգամ չի պատասխանել որեւէ հարցի
16:02 04/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱՆ-ն ուզում է պատժել դատավորին՝ կորոնավիրուսով հիվանդ լինելու պատճառով մեկուսանալու ու դատական ակտը դատարանի դահլիճում անձամբ չհրապարակելու համար (տեսանյութ)
20:30 01/04/2022  |  ԼՐԱՀՈՍԼենդրուշ Հովհաննիսյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
18:35 31/03/2022  |  ԼՐԱՀՈՍՊաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ դատավոր Հենրիկ Դարբինյանի լիազորությունները կդադարեցվի
15:16 30/03/2022  |  Դատական ռեպորտաժներ«Ցորի» գործով տուժող կողմն ահազանգում է՝ դատավոր Արմեն Դանիելյանը նիստեր է հրավիրում առանց տուժող կողմին իրազեկելու
20:10 16/03/2022  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Սեփխանյանը «Ցորի» գործով մեղադրյալի կալանքի տակ պահելու հարցը քննարկել է առանց նրա ներկայության. Նիստը տեւել է 6-7 րոպե

Արխիվ

[]