ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած 40-ամյա կնոջ հարազատները չեն կարողանում համակերպվել կորստյան ծանր վշտի հետ. մահվան մեջ մեղադրում են բժիշկներին ․shamshyan.com 04/30/2022 21:10 | ԼՐԱՀՈՍ
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ապրիլի 7-ին մահացած 40-ամյա Վիկտորիա Նուրբեկյանի հարազատները չեն կարողանում համակերպվել կորստյան ծանր վշտի հետ, քանի որ վստահ են, որ մահվան միակ մեղավորը հիվանդանոցի բժիշկներն են: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«SHAMSHYAN.com-թղթակցի հետ զրույցում Վիկտորիայի եղբայրը ասաց.
«Իմ ցավը շատ մեծ է։ 2009թ. 25 շաբաթական հղիության մեջ գտնվող քրոջս մոտ սկսվեց ներքին արյունահոսություն, կորցրեց մեծ քանակի արյուն, երեխան, ցավոք, մահացավ ու հեռացրեցին արգանդը:
Երկար պայքարից հետո բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում և Աստծո կամքով քրոջս կյանքը փրկվեց: Այդ ժամանակվանից ասել էին, որ քույրս ունի աղիների բազմակի կեմատոմաներ ու կպումներ:
Այս տարի որոշել էր երեխա ունենալ փոխնակ մոր օգնությամբ: Դիմեց «Շենգավիթ» բժշկական կենտրոն: Գինեկոլոգի ստուգումից հետո պարզվեց, որ ձվարանները չեն աշխատում. ունի ձվարանների կիստա:
Գինեկոլոգ Ռուսուդան Սերգեեվնան «ոսկե սարեր էր խոստանում»՝ ասելով, որ վիրահատությունից հետո 2-3 ամիս կանեն հորմոնային թերապիա, ու ամեն ինչ լավ կլինի:
Այս տարվա հունվարի 14-ին քույրիկիս վիրահատեցին պլանային կարգով՝ ուներ ձվարանների կիստա։ Վիրահատությունը պետք է լիներ լապարոսկոպիկ, որի ժամանակ նրանք վնասել էին աղիները։
Աղիները վնասելու պատճառով կատարել են բաց վիրահատություն, որը տևել է 5 ժամ՝ 20 րոպեի փոխարեն։ Վիրահատությունից հետո 5-6 օր վիճակը նորմալ էր։
10 օրից՝ հունվարի 30-ին, որոշեցին նորից վիրահատել՝ ասելով, որ աղիների անանցանելիություն կա, որն այս անգամ տևեց 8 ժամ։ Այս վիրահատության ընթացքում աղիներից թույլատրելիից շատ էին հեռացրել՝ ասելով, թե կպումներ ունի։
Մեզ նորից հուսադրեցին, որ ամեն ինչ լավ է անցել։ Այսպես 2 ամսվա ընթացքում կատարեցին 8 վիրահատություն: Բժիշկները այս 3 ամսվա ընթացքում քույրիկիս հետ փորձ էին կատարում ու արդյունքում 2022 թվականի ապրիլի 7-ին նա մահացավ։
Մահից 1 օր հետո բուժող բժիշկ Հովհաննիսյան Ռ. Ա-ի պաշտոնը առանց ամոթի բարձրացրեցին: Իրենց սխալի պատճառով այսօր իմ սիրելի քույրիկը չկա, իսկ նրա 15 տարեկան բալիկը մնաց մայրիկին կարոտ»:
Վերջում եղբայրը խնդրեց, որ պատկան մարմինները հետևողական լինեն այս գործի նկատմամբ, արդար քննութուն լինի և նման բժիշկները ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից»,-գրել է կայքը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ