ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կենտրոնական բանկին ձեռնտու է դրամ – դոլար փոխարժեքի իջեցումը, նրան չեն հետաքրքրում՝ ո՛չ արտահանողների խնդիրները, ո՛չ էլ բնակչության կենսամակարդակը». տնտեսագետ 04/30/2022 20:55 | Տնտեսություն
Արտարժույթի փոխարժեքի տատանումները պայմանավորված են ինչպես արտաքին, այնպես նաև՝ ներքին գործոններով։ Հայաստանում դոլարի փոխարժեքի՝ վերջին շաբաթների ընթացքում գրանցած տատանումները, նույնպես, նույն տրամաբանության մեջ են։ Ե՛վ ԱՄՆ, և՛ եվրոպական երկրները բավական լուրջ տնտեսական խնդիրների առաջ են հայտնվել, այդ թվում նաև՝ արտարժութային, հետևաբար, տնտեսական ակտիվությունն այդ երկրներում նկատելիորեն նվազել է, որոնցով պայմանավորված՝ սա հետևանքներ է թողել դոլարի փոխարժեքի վրա։ Այս մասին «Փաստինֆո» -ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով արտարժույթի տատանումների ներքին գործոնները։ Վերջին 1-1,5 ամսվա ընթացքում շուրջ 70- 80 դրամի տատանում է արձանագրվել, մասնավորապես դոլարի փոխարժեքի մեջ. Եթե փետրվարի վերջին դոլարի փոխարժեքը ժամերի ընթացքում էր անգամ աճում՝ հասնելով 520-ի, ապա հիմա նույն արագությամբ իջնում է ՝ առքը հասնելով ընդհուպ 440-ի։
«Փոխարժեքի տատանման ներքին շարժառիթները պայմանավորված են հետևյալ գործոններով՝ նախ, մարտի 15-ին Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8 տոկոսից հասցրեց 9.25 տոկոսի։ Սրանով ներքին շուկայում նա թանկացրեց դրամը։ Բայցի այդ, ռուս – ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ Հայաստանի տնտեսական ակտիվությունը դանդաղել է։ Արտահանման ծավալները՝ դեպի Ռուսաստանի Դաշնություն, նկատելիորեն կրճատվել են։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի մարտ – փետրվար ամիսների նկատմամբ, ընդհանուր արտահանման ծավալները կրճատվել են 12.2 տոկոսով, այն պարագայում, երբ, ամիսն ամսվա վրա, մենք միայն աճ էինք գրանցում։ Հիմնականում կրճատվել է դեպի Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ իրականացվող արտահանումները։ Պատճառը պայմանավորված է ռուբլու արժեզրկմամբ»,- նշել է տնտեսագետը։
Մասնագետը նկատել է՝ Հայաստանում տնտեսական աճի նվազումն իր ազդեցությունն է թողել նաև դոլարի նկատմամբ պահանջարկի վրա. «Դոլարի կարիք մեր տնտեսվարողներն, այս պահի դրությամբ, ավելի քիչ ունեն, քանի որ բիզնեսներ հիմնելու համար, դրսից սարքավորումներ քիչ են ներկրվում, վերավաճառելու համար նախատեսված ապրանքներ, նույնպես, քիչ են ներկրվում և այն։ Այս և այլն պատճառներով պայմանավորված, դոլարի նկատմամբ պահանջարկը նվազել է»,- ասում է Սուրեն Պարսյանը։
Դոլարի կուրսի անկման կարևոր պատճառներից մեկ էլ, ըստ տնտեսագետի, Ռուսաստանում իրականացված մեծաթիվ պատժամիջոցներն են, որով պայմանավորված՝ Ռուսաստանի Դաշնությունը որոշում է կայացրել արտաքին ապրանքաշրջանառության զգալի մասն իրականացնել ռուբլով.«Օրինակ, Հայաստանից, գազի, բենզինի, դիզ վառելիքի և այլ տեսակի ապրանքների համար, տարվա կտրվածքով մոտ՝ 1 մլրդ. դոլարի չափով գումար էր փոխանցվում ՌԴ։ Հիմա այդ նույն գումարը ՌԴ-ին է փոխանցվում ռուբլով, որը ամսվա կտրվածքով կազմում է մոտ՝ 70- 80 մլն. դոլար։ Այսինքն, քանի որ այս գնումները կատարվում են անմիջապես ռուբլով, բնականաբար, դոլարի փոխարժեքն ընկնում է»։
Սուրեն Պարսյանը հավելում է՝ ահա այս ամենի արդյունքում է, որ հայաստանյան բանկերում կա դոլարի խիստ ավելցուկ, որն էլ, իր հերթին, հանգեցրել է ՝ դոլար – դրամ փոխարժեքի շարունակական անկմանը։
Երկրում դոլարի փոխարժեքի տատանման այս պատկերը, ըստ մասնագետի հավաստման, մեծապես հարվածում է, հատկապես, արտահանողներին. «Ներկրողները շահում են, իսկ արտահանողները՝ կորցնում, որովհետև ստացվում է, եթե ես 2 դոլարի ապրանք պետք է արտահանեի ԱՄՆ, որը կազմում էր 1000 դրամ, հիմա 2 դոլար արտահանելով՝ բերում եմ այստեղ 900 դրամ։ Այսինքն, ստացվում է, որ ես կամ իմ բիզնեսը 10 տոկոսի չափով վնաս է կրում։ Այստեղ զգալի կորուստներ է կրում նաև բնակչությունը, որովհետև տրանսֆերների զգալի մասը՝ 60- 70 տոկոսը, գալիս է դոլարով և եվրոյով։ Ստացվում է, որ դրսից եկող գումարներով ապրող հայաստանցիները նաև կենսամակարդակի կորուստ են ունենում»։
Հարցին՝ արդյո՞ք երկրում վերջին շաբաթների ընթացքում ստեղծված ներքաղաքական լարված մթնոլորտը ևս չի՞ կարող պատճառ հանդիսանալ դոլար – դրամ փոխարժեքի նմանօրինակ անկմանը, տնտեսագետ Սուրեն Պարսյանը պատասխանում է՝ խնդիրը նրանում է, որ դոլար գնողների թիվը հանրապետությունում զգալիորեն նվազել է.«Նախկինում մենք, օրինակ, 30- 40 մլն.-ի չափով արտարժույթի առևտրային գործարքներ էինք ունենում, իսկ հիմա, մոտ 10 մլն. դոլարի չափով ավելցուկ կա շուկայում։ Օրվա կտրվածքով, այդ ավելցուկը հանգեցնում է փոխարժեքի գների իջեցմանը։ Եթե դոլարի գնորդ լիներ, ապա, այս պահի դրությամբ, այսպիսի պատկեր չէինք ունենա։ Խնդիրը նաև նրանում է, որ Կենտրոնական բանկը, ստեղծված իրավիճակում, կարելի է ասել, ընդհանրապես չի միջամտում։ Նրան ձեռնտու է, որպեսզի դրամ – դոլար փոխարժեքն իջնի, որովհետև իրեն չի հետաքրքրում՝ ո՛չ արտահանողների խնդիրները, ո՛չ բնակչության կենսամակարդակը»։
Հարցին՝ հնարավոր է արդյո՞ք դոլար – դրամ փոխարժեքի նվազման տենդենցը շարունակվի՝ ավելի ցածր գին սահմանելով, տնտեսագետը պատասխանում է՝ դոլարի ավելցուկը շուկայից դեռևս դուրս չի եկել։ Ե՞րբ և որքա՞ն դուրս կգա, կախված է բազմաթիվ գործոններից. «Հնարավոր է, հանկարծ, Կենտրոնական բանկը որոշում կայացնի՝ ինքը մեծ քանակով դոլար գնի շուկայից, այսպիսով՝ հանելով շուկայում առկա ավելցուկը։ Նա կարող է նաև ճիշտ հակառակն անել, օրինակ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն էլ ավելի իջեցնի և այլն։ Ամեն դեպքում, դոլար – դրամ փոխարժեքի իջեցումն, անշուշտ, ազդելու է և արտահանման ծավալների և ժողովրդի կենսամակարդակի վրա։ Արտահանումն, ուղղակի, սնանկանում է այսպիսի պայմաններում, իսկ ինչ վերաբերում է տրանսֆերների հաշվին ապրող ընտանիքներին, ապա նրանք ստիպված կլինեն ավելի քիչ գումար վատնել, նույնիսկ, առաջին անհրաժեշտության գնումների վրա, այդ թվում՝ սնունդ հագուստ դեղամիջոց և այլն, որն էլ, իր հերթին, հարվածելու է ներքին ապրանքաշրջանառությանը»,- ամփոփելով զրույցն, ասում է տնտեսագետը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից