ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Խաղաղության այն օրակարգը, որին մենք կողմնակից ենք, ոչ մի աղերս չունի Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած խաղաղության օրակարգի հետ․ արցախցի պատգամավոր 04/29/2022 22:20 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումից առաջ օրակարգի վերաբերյալ Արցախի Ազգային ժողովում քննարկում չի եղել․ ես անձամբ տեղյակ չեմ եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Ենթադրում եմ, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական մանիպուլյացիոն քայլն է։ Փորձ է արվում ներկայացնել, թե, իբր, Հայաստանի ու Արցախի գերատեսչությունների միջև կա համագործակցություն, մինչդեռ կապ չկա ո՛չ Ազգային ժողովների, ո՛չ էլ արտգործնախարարությունների միջև։ Այսինքն՝ Հայաստանի վարչապետի հայտարարությունները, թե Արցախի իշխանությունների հետ համահունչ են իրենց քայլերը, իրականությանը չի համապատասխանում»,-նշեց Գալստյանը։
Հիշեցնելով ապրիլի 14-ին Արցախի Ազգային ժողովի ընդունած հայտարարությունը՝ արցախցի պատգամավորը շեշտեց, որ թե՛ Արցախի նախագահը, թե՛ արտգործնախարարը, թե՛ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը հավատարիմ են այդ հայտարարությանը, ըստ որի՝ պետք է հրաժարվել խաղաղության կեղծ օրակարգից։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում հայամետ ուժերի կողմից մեկնարկած շարժումը լրջորեն անհանգստացրել է իր աթոռն ամեն կերպ պահել փորձող Նիկոլ Փաշինյանին, ուստի և վերջինս ֆոն է ուզում ստեղծել, թե, իբր, Արցախում սատարում են խաղաղության օրակարգին։
«Խաղաղության այն օրակարգը, որին մենք կողմնակից ենք, ոչ մի աղերս չունի Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած խաղաղության օրակարգի հետ։ Մեզ համար ընդունելի խաղաղության օրակարգի հիմքում Արցախի ինքնորոշումն է՝ Մինսկի խմբի շրջանակում ու ամրագրված հիմնարար երեք սկզբունքների հիման վրա՝ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման»,-ասաց Գալստյանը։
Պատգամավորն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ՀՀ վարչապետն այսօր ևս չարտաբերեց ինքնորոշում բառը, ավելին՝ տարակուսելի միտք արտահայտեց․
«Նիկոլ Փաշինյանն այսպիսի ուշագրավ հայտարարություն արեց․ «Պետք է ամեն ինչ անել, որ Արցախում ապրող հայերն իրենց հայ զգան», բայց չխոսեց ինքնորոշման, Արցախի տարածքային ամբողջականության մասին։ Դրան հետևեց Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իրենք բազմազգ երկիր են, և թե, իբր, շատ ազգեր իրենց անվտանգ են զգում Ադրբեջանի կազմում։ Ստացվում է՝ համահունչ հայտարարություններ են արել Փաշինյանն ու Ալիևը»,-ասաց Գալստյանն ու համոզմունք հայտնեց, որ Արցախից ևս ամեն ինչ պետք է արվի՝ Փաշինյանի բռնած՝ խաղաղության կեղծ օրակարգի կործանարար ուղուց Հայաստանն ու Արցախը հետ պահելու համար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ