ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2022-ի այս ապակենտրոն պայքարի առանցքը հայրենիքն է և պետությունը, հայկական պետականության պայմաններում ապրելու և արարելու մեր իրավունքը 04/28/2022 00:04 | Քաղաքական
Ազգային ըմբոստության ապակենտրոն այս շարժումը, որն ըստ էության, հստակ նպատակ ունի, պիտի առավել կոնկրետ բանաձևի այդ նպատակի մասին։ Անշուշտ, ներկա հակազգային, դավաճանական իշխանության հրաժարականին հասնելը նպատակ է։ Սակայն, երբեմն, երբ ընդդիմադիր շարժման ակտիվին հարցնում են, թե ի՞նչ պիտի հաջորդի սրանց հեռացմանը, կոնկրետ և որոշակի պատասխան գրեթե չի տրվում։
Ապակենտրոն նախաձեռնություններն, ինչ խոսք, համաձայնեցված են միմյանց հետ և մի կետում կենտրոնանալու են։ Եվ այդ կետը լինելու է Երևանը, համայն հայության մայրաքաղաքը, որտեղ առվակներն ու գետակները միանալով հզորահուն գետ են դառնալու՝ սրբելով-տանելով նիկոլիզմը։
Բնականաբար, ցանցային եղանակով ընթացող շարժման ճանապարհային քարտեզը բոլորին չէ, որ ծանոթ է և մարդիկ հընթացս են իրազեկվում։ Ներկա իշխանությունը ներկայացնող որոշներ կատարվող գործընթացի այս փուլի դիտարկմամբ տեսակետներ է հայտնում, թե իբր, ընդդիմությունը 2018-ի շարժման նմանօրինակ քայլեր է իրականացնում։ Ինչ խոսք, տեխնոլոգիաները նույնն են և առայժմ կարծես ձևն իշխում է բովանդակությանը։ Թերևս, տպավորություն կա, թե ավելի շատ երիտասարդություն ներգրավելու համար է, որ ձևական կողմն է դոմինանտը։
Իրականում, սա կարելի նաև բացատրել այլ կերպ, օրինակ, որ ինչպես քամի եկան այս իշխանությունները, այնպես էլ քամու նման անցնելու են ու գնան և նրանց հեռացնելու գործընթացը հենց այն ճանապարհով և ձևով է տեղի ունենալու, որով եկել են։ Բնականաբար, սա էլ որպես տարբերակ կարելի է դիտարկել։
Սակայն, խոստովանենք, որ այն, ինչ երեկ տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի հրապարակում՝ զոհվածների ծնողների և հարազատների նախաձեռնությամբ, այնքան բազմաբովանդակ էր ու բազմաշերտ՝ տեղեկատվական, իրավական, հետաքննական, բացահայտողական․․․ Ի վերջո, կուռ, ամբողջական և մի տեսակ սառը դատողության ծիրում լինելով իսկ՝ խորապես ազգային և զգացական երանգներով։ Այս դեպքում բովանդակության և ձևի միասնություն էր և շատ ազդեցիկ ու տպավորիչ։ Եվ ծնողներն էլ շատ համախումբ էին։
Հայրենիքի ազատագրման գաղափարն էր հիմանական շեշտադրումը, բայց ոչ թմբուկ և ոչ պլակատ որպես, այլ որպես հերոսացած տղաներին համակած և զոհողության մղած հստակ համոզմունք՝ իրենք կռվել են և զոհվել հանուն հայրենի հողի։
Այսօրինակ աուրա, մթնոլորտ երբեք չի եղել 2018-ին և երբեք չէր կարող լինել, քանի որ «ժողովրդավարության» հանունները հային հայրենիք չեն կարող ապահովել երբեք։ Ի դեպ, «կոռուպցիան» էլ հայրենիք չունի։
2022-ի այս ապակենտրոն պայքարի առանցքը հայրենիքն է և պետությունը, մասնակիցները՝ հանուն հայրենիքի հերոսացածները և հայի հայրենիքում, հայկական պետականության պայմաններում ապրելու և արարելու մեր իրավունքը։ Այստեղ, այս նույն երկնքի տակ, բնականաբար, տեղ չեն կարող ունենալ հայրենիքի դավաճանները, Արցախը թշնամուն հանձնողները, Հայաստանը մասնատողները։
Այն, որ շատ շուտով համազգային պահանջ որպես հնչելու է «մահաբե՛ր, հեռացիր»-ը, արդեն զգալի է և շոշափելի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ