ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի դրոշը բարձրացավ Սարդարապատում.Մանուկյան 04/28/2022 12:00 | ԼՐԱՀՈՍ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ Արցախի դրոշը բարձրացավ Սարդարապատում, որտեղից այսօր մեկնարկել է քայլերթը։
Հիշեցնենք, որ այսօր դրվեց եւս երկու քայլերթի մեկնարկը. քիչ առաջ Ապարանից սկսվեց երթը` ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ: Իսկ մինչ այդ ծաղկեպսակ դրեցին զորավար Դրաստամատ Կանայանի շիրիմին:
«Դիմադրություն» շարժման քայլերթի չորրորդ ուղղությունը մեկնարկեց Սարդարապատից։ Քայլերթի մեկնարկին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ելույթով դիմեց ժողովրդին․
«Սիրելի հայրենակիցներ, զինակիցներ, գաղափարակիցներ։ Մեր Հայրենիքի, Արցախ աշխարհի համար մտահոգ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ։
Սարդարապատի այս սուրբ բարձրունքից, մեր բոլորի անունից դիմում ենք ձեզ՝ երեւանցուն ու գյումրեցուն, վանաձորցուն ու ջերմուկցուն, գավառցուն ու մարտունեցուն, մարտակերտցուն ու ստեփանակերտցուն, աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին, ազգակիցներին։
Արդեն չորրորդ օրն է Հայաստանի տարբեր անկյուններից մեր զինակիցները, նրանց միացած մեր հայրենակիցներ քայլերթով շարժվում են դեպի քաղաքամայր Երեւան։
Պատահական չեն ընտրված այն մեկնարկետերը, որտեղից սկիզբ են առել հանուն Հայաստանի, Արցախի փրկության, մեր արժանապատվության վերականգման, այդ նպատակով էլ պարտության խորհրդանիշ իշխանության հեռացման համար։
Տավուշ, Իջեւան, ադրբջանական սահմանագիծ։ Քանի որ այս ապաշնորհ իշխանավորներն անգամ չեն վախենում, ամաչում, խուսափում տարածքային փոխանակումների մասին խոսել։ Հայրենի Տավուշը, հերոսական Տավուշը, իր արժանապատվությունը դեռ 90-ականներից պաշտպանած Տավուշը բզիկ-բզիկ անել։ Այս մեկնակետից քայող մեր զինակիցներին միացել են հարյուրավոր հայրենակիցներ, որոնք անհանգիստ են Տավուշի համար, որոնք գիտակցում են, որ վտանգվում է Գեղարքունիքը, որ համոզված են, որ եթե այս ապաշնորհ ու հայրենադավ իշխանավորները չլինեին, որ սահմանն արարգ կահավորվեր, ամրանար, այսօր թուրքը չէր նստի Վարդենիսի գյուղերի գլխին։
Մեր զինակիցները ճանապարհ ելան Նախիջեւանի սահմանագլխից։ Այն վայրերից, որտեղ երբ Նիկոլը իր խաբեբա խոստումներով, մարդկանց մոլորեցնելով գալիս էր իշխանության ու արդեն եկավ իշխանության, այդ օրերին արդեն սահմանում թշնամին նոր դիրքեր էր զբաղեցնում, առաջ էր գալիս, նշանառության տակ էր առնում Արենին ու Զանգակատունը։ Այնքան էր մոլորեցրել մարդկանց, որ այդ մասին այդ օրերին բարձրաձայնելն էր համարվում դավաճանություն, սուտ, կեղծիք։ Այդպես էլ 2018-ին թշնամին առաջ եկավ։ Սկսել են մեր զինակիցները նախիջեւանյան սահմանագլխից, քանի որ այն այսօր էլ վտանգված է ու վտանգված առաջին հերթին այսօրվա իշխանության պատճառով, նիկոլական ցնորամիտ գաղափարի՝ Երասխում երկու կողմերից դիրքերի հայելային ետքաշման առաջարկի պատճառով։ Այդ հայելային ետքաշման դավաճանական էությունը մենք բոլորս տեսանք Արցախում, Փառուխում ու Խրամորթում։
Մեր զինակիցները, հայրենակիցնեն արդեն սկսել են քայլերթը Ապարանից, հերոսական Բաշ Ապարանից։ Մի վայրից, որտեղ 1918-ի մայիսին հայությունն ապացուցեց, որ վտանգի պահին միասնականությամբ, համախմբավածությամբ կարելի է սարեր շուռ տալ։ Քայլում են նրանք համառությամբ, հաստատակամությամբ, այն բնակավայրերով, որտեղի բնակիչները միշտ աչքի են ընկել իրենց հաստատակամությամբ, հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ։
Ու բոլորս մեկտեղվելու ենք նույն կետում, նույն գաղափարների ու հաղթանակի համար։ Իբրեւ վերջին մեկնարկ սկսում ենք այստեղից, ամեն հայի համար այս սուրբ ու հպարտության վայրից՝ Սարդարապատից։
1918-ի մայիսին այստեղ կենաց մահու կռիվ էր հանուն Երեւանի, սուրբ Էջմիածնի, Հայաստանի, հայ տեսակի։ Հիմա էլ նույնն է՝ 104 տարի հետո։
1918-ին այստեղ ամենախիզախները արցախցիներն էին՝ Բեկ-Փիրումյանները, Ղարաբաղի 5-րդ (մահապարտների) գունդը։ Այսօր էլ մեր հերթն է՝ Սարդարապատից՝ հանուն Արցախի։
Հայրենիքը մեկն է։
Սարդարապատի այս սրբավայրից դիմում ենք մեր հայրենկիցներին՝ ոտքի, հանուն Հայրենիքի, հանուն փրկության, հանուն արժանապատվության։ Այս զանգերը, որ կախված են Սարդարապատում, խորհուրդ ունեն։ Նրանք, ինչպես 1918-ին, Արարատյան դաշտավայրի բոլոր եկեղեցիներինը, վտանգի պահին կոչնակ են դառնում, ահազանգ են հնչեցնում, զորաշարժի ու ոտքի ելնելու կոչ են անում։ Այդ պահն է այսօր, այդպես է հիմա։ (Զնգում են զանգերը)։
Մենք երթով քայլում ենք դեպի Երեւան, ճանապարհին հրավիրում ենք մեր հայրենակիցներին հանդիպումների, զրույցի ու միասնության։
Դիմում ենք բոլորին՝ արմավիրցուն, Էջմիածինցուն, սարդարապատցուն, մեծամորցուն։ Ձեզնից շատերի պապերը տեսել են հայրենի հողի, շենի, տան ու հատկապես՝ գերդաստանների կորուստը։ Տեսել են Էրգրի հայաթափում, հողի թրքացում։ Հիմա առնվազն մեր պապերի հիշատակի ու ապագա սերունդների համար թույլ չտանք դրա կրկնությունը՝ Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը։
Դիմում ենք մեր շինական հազարավոր հայրենակիցներին, ովքեր այս տարիներին եւս կանգնած էին ու շարունակում են մնալ հողի հետ մեն մենակ, առանց ջուր, պարարտանյութ, ովքեր այս տարիներին եւս մայրուղիներն էին փակում իրավացիորեն ու պահանջում էին հարցերի լուծում։ Իրավունք ունեիք, չէ որ նաեւ այդ հարցերի համար էիք 2018-ին ողջունում այն ամենն, ինչ կատարվում էր Հայաստանում։ Բայց ձեզ սրիկայաբար խաբեցին, գյուղացին կա, գյուղատնտեսության նախարարությունը չկա։ Ջուրը չկա, պարարտանյութը չկա։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ հիմա վտանգաված է երկիրը, դա էլ են ուզում տալ մեզ բոլորիս խաբած այս իշխանությունները։
Դիմում ենք Արմավիրի մարզի մեր հազարավոր ազատամարտիկներին։ Չէ որ դուք էիք, որ առաջիններից մեկը ելաք սրբազան պայքարի։ Հիշեք, ինչպես էիք պաշտպանում Հադրութի բնագծերը, Էդիլլուն, Տողը, հետո արդեն Մարտակերտը։ Արմավիրցիներից շատերին այդպես էլ չգտան Մարտակերտի ճակատում։ Ձեր պայքարի, հաղթանակի, հերոսների ու նրանց զոհաբերության արդյունքն է, որ այսօր թուրքին է ուզում թողնել այս իշխանությունը, գիտենք, որ չեք հանդուրժելու ու պետք է ոտքի ելնել։
Մենք քայլերթով անցնելու ենք հայության հոգեւոր կենտրոնով՝ Սուրբ Էջմիածնով։ Այն Էջմիածնով, որի դեմ պայքարել են օսմանցին ու սելջուկը, բոլշեւիկն ու մեկ էլ, որքան էլ ահավոր լինի, անհավատալի լինի՝ այս իշխանությունը։ Հիշեք, թե ինչպես էին գրավել Մայր Աթոռը։ Հիշեք, Էջմիածնի բնակիչներ, ինչպես 2018-19-ին հարձակվեցին եկեղեցու վրա, ինչպես 2021-ին հազարավորներս շտապեցին սուրբ Գայանե Պատարագին, որ պաշտպանենք Վեհափառին։
Դիմում ենք մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին, ովքեր 2018-ին դուրս էին եկել փողոց։ Այս օրերին նորից բազում տեսանյութեր շրջանառվեցին համացանցում, որտեղ մարդիկ այդ օրերին ինչ ուրախություն էին ապրում։ Նայում էի տեսանյութերն ու ակամա երիտասարդ տղաների, այդ օրերին դեռ դպրոցական պատանիների դեմքերն էի հատիկ-հատիկ բռնացնում։ Ինքս ինձ ուտում էի՝ հասկանալով, որ նրանցից շատերն արդեն չկան, նահատակ են, իսկ նիկոլն ասում է, որ գիտեր այդ մասին, բայց չէր ասում ժողովրդին։
Դիմում ենք ձեզ։ Գիտենք, որ հավատալով էիք ելել փողոց։ Բայց նաեւ տեսանք, որ խաբեցին բոլորիս։ Հասկանում ենք, որ խաբել են, որ կործանել են, դավաճանել են, որ դա չէինք ուզում։ Բայց ուղղակի այդ մասին ամեն մեկն ինքն իրեն է ասում, ու չի ուզում, որ դիմացինն էլ իմանա։ Ձեր մեղքը չէ, որ այդպես եղավ։ Մեղավորը մեկն է՝ Երեւանում Կառավարության շենքում ու կառավարական ամառանոցում նստածը։ Խարանը մեր ժողովրդի ճակատից մաքրենք։ Անե՞նք այդ ամենը, կապացուցենք, որ մեր երկրի մասին էինք մտածում, 2018-ին, չենք դառնա այս մեծ դավաճանության մասնակիցը։
Մնացյալը՝ սուտ է, արժեք չունի, երբ ասենք, հա, բայց դե նրանք, բա նախկինում, բա թալանը, բա, բա բա։ Հազար պատճառ կարող եք բերել։ Իրավունք ունեք։ Բայց հիշեք, չկա ավելի մեծ թալան, քան տեղի ունեցավ այս տարիներին։ Գողացան մեր Հրայենիքը, Արցախի մեծ մասը, մեր արժանապատվությունը, անցյալը, հիշողությունը, մեր նահատակ ընկերների, հայրենակիցների հիշատակը, վաստակը։ Դրեք կշեռքի վրա։ Կարո՞ղ եք համեմատել։
ՈՒ վերջապես այս ամենից հետո։ Մենք սկսում ենք մեր երթը, դեպի արժանապատվություն, հանուն Արցախի, հանուն Հայրենիքի, հանուն մեր ու Ձեր բոլորի զավակների, թոռների, հետագա ժառանգների։ Միացողը՝ միացավ, տունը նստողը, պատճառ բերողը՝ չի գա։ Բայց հիշեք, որ այս հաջողությունը ձեզ էլ է բաժին հասնելու, քանի որ անում ենք բոլորիս համար։
Մենք գնացինք։ Կհանդիպենք Երեւանում։ Հուսանք շատերիդ կտեսնենք այնտեղ։
Իբրեւ ավարտ։ 1918-ին Սարդարապատից առաջ գրեթե ամեն ինչ անհույս էր, բայց եղավ մեկ մարդ՝ ով ասաց, որ չի լինի այնպես, ինչպես թշնամին է ցանկանում։ Ճիշտն ասենք՝ ժողովրդի մի կարեւոր մասը ոչ հավատում էր, ոչ ցանկություն ուներ ոտքի կանգնելու, ոչ անկախություն էր ուզում, ամեն մեկն իր հերթին արեց անհնարը, ու եղավ Սարդարապատի հաղթանակը։ Այդ մեկ մարդը՝ անունը՝ Արամ Մանուկյան։ Դառնանք Արամ, ու գտնենք ելք ու ճար։
Երգ՝ երբ չի մնում ելք ու ճար…..
Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, այսօր արդեն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից