ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանությունը բերման է ենթարկել 7 անչափահասի․ ՄԻՊ-ը խախտումներ է գրանցել 04/28/2022 22:19 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են այցեր իրականացնել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության մի շարք ստորաբաժանումներ, մասնավորապես՝ Կենտրոնի, Արաբկիրի, էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Շենգավիթի, Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
«Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված թվով 35 անձանց հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը:
Արձանագրվել է նաև, որ Ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել թվով 7 անչափահաս անձինք, որոնցից մեկը՝ 13 տարեկան:
Ըստ երեխաների և այլ ականատեսների հայտնած տեղեկությունների՝ 13 տարեկան երեխան մեքենա է նստեցվել ոստիկանության 4 ծառայողների, իսկ մյուսները՝ 4-6 ծառայողների կողմից:
Արձանագրվել է նաև, որ 13 տարեկան երեխային ոստիկանության մեքենա նստեցնելու պահին հավաքի մասնակիցներից ոմանք ոստիկանության ծառայողներին տեղեկացրել են երեխայի տարիքի մասին, սակայն այս հանգամանքը հաշվի չի առնվել վերջիններիս կողմից: Վերջինիս նկատմամբ վարչական վարույթ չի իրականացվել, և նա Ոստիկանության բաժնից ազատ է արձակվել:
Զանգվածային լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութերի մշտադիտարկման արդյունքում և Ոստիկանության բաժիններ իրականացված այցերի շրջանակում արձանագրվել են անձանց առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու, հեռախոսազանգի իրավունքից օգտվելու և այլ իրավունքներ), անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառությամբ բերման ենթարկելու դեպքեր:
Ոստիկանության բաժիններում արձանագրվել են նաև բերման ենթարկված անձանց գրանցամատյանների թերի լրացման դեպքեր, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին իրականացված այցի շրջանակում արձանագրվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով վարչական ձերբակալման ենթարկված անձը ազատ է արձակվել, սակայն ելքի և մուտքի գրանցամատյանում բացակայել է նրան ազատ արձակելու ժամի վերաբերյալ ճշգրիտ գրառումը, այն դեպքում, երբ անձը ենթադրաբար ծանոթացվել և իր ստորագրությամբ հաստատել է կատարված գրառումների իսկությունը:
ՀՀ ոստիկանության Կենտրոնական, Մալաթիայի և Շենգավիթի բաժիններ իրականացված այցերի շրջանակում արձանագրվել են նաև վարչական ձերբակալման ենթարկված անձի հեռախոսազանգի իրավունքից օգտվելու խոչընդոտներ, որոնք Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությամբ վերացվել են:
Ոստիկանության Կենտրոնական բաժին իրականացրած այցի շրջանակում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված փաստաբան Ալեքսան Թումասյանի հետ, ով տեղեկացրել է, որ չի մասնակցել բողոքի ակցիային, այլ Ոստիկանության ծառայողին ներկայացրել է, որ քաղաքացին հանդիսանում է իր վստահորդը՝ փորձելով պարզաբանում ստանալ քաղաքացուն վարչական ձերբակալման ենթարկելու իրավական հիմքերի վերաբերյալ:
Արձանագրված խնդիրները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են, Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է, որ Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին վարչական ձերբակալման ենթարկելու ընթացակարգը կատարվում է մի շարք իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների դրսևորմամբ: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից որևէ օրինական պահանջ չներկայացնելը, անձանց ազատությունից զրկելու հիմքերը չպարզաբանելը, վերջիններիս նվազագույն իրավունքները չպարզաբանելը, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից ոչ համաչափ ֆիզիկական ուժի կիրառումը կրում են շարունակական բնույթ:
Ելնելով վերոգրյալից՝ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ ոստիկանությանը կոչ է անում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս դրսևորել պատշաճ և օրինաչափ վարքագիծ՝ ապահովելով ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների իրացման հնարավորությունները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը շարունակում են 24 ժամյա ռեժիմով մշտադիտարկումների իրականացումը, այդ թվում՝ ծայրահեղ ու վտանգավոր խոսքի դրսևորումների մասով»,- գրել է Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ