Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Արցախի դրոշը բարձրացավ Սարդարապատում.Մանուկյան 04/28/2022   12:00  |  ԼՐԱՀՈՍ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ Արցախի դրոշը բարձրացավ Սարդարապատում, որտեղից այսօր մեկնարկել է քայլերթը։

Հիշեցնենք, որ այսօր դրվեց եւս երկու քայլերթի մեկնարկը. քիչ առաջ Ապարանից սկսվեց երթը` ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ: Իսկ մինչ այդ ծաղկեպսակ դրեցին զորավար Դրաստամատ Կանայանի շիրիմին:

«Դիմադրություն» շարժման քայլերթի չորրորդ ուղղությունը մեկնարկեց Սարդարապատից։ Քայլերթի մեկնարկին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ելույթով դիմեց ժողովրդին․

«Սիրելի հայրենակիցներ, զինակիցներ, գաղափարակիցներ։ Մեր Հայրենիքի, Արցախ աշխարհի համար մտահոգ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ։

Սարդարապատի այս սուրբ բարձրունքից, մեր բոլորի անունից դիմում ենք ձեզ՝ երեւանցուն ու գյումրեցուն, վանաձորցուն ու ջերմուկցուն, գավառցուն ու մարտունեցուն, մարտակերտցուն ու ստեփանակերտցուն, աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին, ազգակիցներին։

Արդեն չորրորդ օրն է Հայաստանի տարբեր անկյուններից մեր զինակիցները, նրանց միացած մեր հայրենակիցներ քայլերթով շարժվում են դեպի քաղաքամայր Երեւան։

Պատահական չեն ընտրված այն մեկնարկետերը, որտեղից սկիզբ են առել հանուն Հայաստանի, Արցախի փրկության, մեր արժանապատվության վերականգման, այդ նպատակով էլ պարտության խորհրդանիշ իշխանության հեռացման համար։

Տավուշ, Իջեւան, ադրբջանական սահմանագիծ։ Քանի որ այս ապաշնորհ իշխանավորներն անգամ չեն վախենում, ամաչում, խուսափում տարածքային փոխանակումների մասին խոսել։ Հայրենի Տավուշը, հերոսական Տավուշը, իր արժանապատվությունը դեռ  90-ականներից պաշտպանած Տավուշը բզիկ-բզիկ անել։ Այս մեկնակետից քայող մեր զինակիցներին միացել են հարյուրավոր հայրենակիցներ, որոնք անհանգիստ են Տավուշի համար, որոնք գիտակցում են, որ վտանգվում է Գեղարքունիքը, որ համոզված են, որ եթե այս ապաշնորհ ու հայրենադավ իշխանավորները չլինեին, որ սահմանն արարգ կահավորվեր, ամրանար, այսօր թուրքը չէր նստի Վարդենիսի գյուղերի գլխին։

Մեր զինակիցները ճանապարհ ելան Նախիջեւանի սահմանագլխից։ Այն վայրերից, որտեղ երբ Նիկոլը իր խաբեբա խոստումներով, մարդկանց մոլորեցնելով գալիս էր իշխանության ու արդեն եկավ իշխանության, այդ օրերին արդեն սահմանում թշնամին նոր դիրքեր էր զբաղեցնում, առաջ էր գալիս, նշանառության տակ էր առնում Արենին ու Զանգակատունը։ Այնքան էր մոլորեցրել մարդկանց, որ այդ մասին այդ օրերին բարձրաձայնելն էր համարվում դավաճանություն, սուտ, կեղծիք։ Այդպես էլ 2018-ին թշնամին առաջ եկավ։ Սկսել են մեր զինակիցները նախիջեւանյան սահմանագլխից, քանի որ այն այսօր էլ վտանգված է ու վտանգված առաջին հերթին այսօրվա իշխանության պատճառով, նիկոլական ցնորամիտ գաղափարի՝ Երասխում երկու կողմերից դիրքերի հայելային ետքաշման առաջարկի պատճառով։ Այդ հայելային ետքաշման դավաճանական էությունը մենք բոլորս տեսանք Արցախում, Փառուխում ու Խրամորթում։

Մեր զինակիցները, հայրենակիցնեն արդեն սկսել են քայլերթը Ապարանից, հերոսական Բաշ Ապարանից։ Մի վայրից, որտեղ 1918-ի մայիսին հայությունն ապացուցեց, որ վտանգի պահին միասնականությամբ, համախմբավածությամբ կարելի է սարեր շուռ տալ։ Քայլում են նրանք համառությամբ, հաստատակամությամբ, այն բնակավայրերով, որտեղի բնակիչները միշտ աչքի են ընկել իրենց հաստատակամությամբ, հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ։

Ու բոլորս մեկտեղվելու ենք նույն կետում, նույն գաղափարների ու հաղթանակի համար։ Իբրեւ վերջին մեկնարկ սկսում ենք այստեղից, ամեն հայի համար այս սուրբ ու հպարտության վայրից՝ Սարդարապատից։

1918-ի մայիսին այստեղ կենաց մահու կռիվ էր հանուն Երեւանի, սուրբ Էջմիածնի, Հայաստանի, հայ տեսակի։ Հիմա էլ նույնն է՝ 104 տարի հետո։

1918-ին այստեղ ամենախիզախները արցախցիներն էին՝ Բեկ-Փիրումյանները, Ղարաբաղի 5-րդ (մահապարտների) գունդը։ Այսօր էլ մեր հերթն է՝ Սարդարապատից՝ հանուն Արցախի։

Հայրենիքը մեկն է։

Սարդարապատի այս սրբավայրից դիմում ենք մեր հայրենկիցներին՝ ոտքի, հանուն Հայրենիքի, հանուն փրկության, հանուն արժանապատվության։ Այս զանգերը, որ կախված են Սարդարապատում, խորհուրդ ունեն։ Նրանք, ինչպես 1918-ին, Արարատյան դաշտավայրի բոլոր եկեղեցիներինը, վտանգի պահին կոչնակ են դառնում, ահազանգ են հնչեցնում, զորաշարժի ու ոտքի ելնելու կոչ են անում։ Այդ պահն է այսօր, այդպես է հիմա։ (Զնգում են զանգերը)։

Մենք երթով քայլում ենք դեպի Երեւան, ճանապարհին հրավիրում ենք մեր հայրենակիցներին հանդիպումների, զրույցի ու միասնության։

Դիմում ենք բոլորին՝ արմավիրցուն, Էջմիածինցուն, սարդարապատցուն, մեծամորցուն։ Ձեզնից շատերի պապերը տեսել են հայրենի հողի, շենի, տան ու հատկապես՝ գերդաստանների կորուստը։ Տեսել են Էրգրի հայաթափում, հողի թրքացում։ Հիմա առնվազն մեր պապերի հիշատակի ու ապագա սերունդների համար թույլ չտանք դրա կրկնությունը՝ Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը։

Դիմում ենք մեր շինական հազարավոր հայրենակիցներին, ովքեր այս տարիներին եւս կանգնած էին ու շարունակում են մնալ հողի հետ մեն մենակ, առանց ջուր, պարարտանյութ, ովքեր այս տարիներին եւս մայրուղիներն էին փակում իրավացիորեն ու պահանջում էին հարցերի լուծում։ Իրավունք ունեիք, չէ որ նաեւ այդ հարցերի համար էիք 2018-ին ողջունում այն ամենն, ինչ կատարվում էր Հայաստանում։ Բայց ձեզ սրիկայաբար խաբեցին, գյուղացին կա, գյուղատնտեսության նախարարությունը չկա։ Ջուրը չկա, պարարտանյութը չկա։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ հիմա վտանգաված է երկիրը, դա էլ են ուզում տալ մեզ բոլորիս խաբած այս իշխանությունները։

Դիմում ենք Արմավիրի մարզի մեր հազարավոր ազատամարտիկներին։ Չէ որ դուք էիք, որ առաջիններից մեկը ելաք սրբազան պայքարի։ Հիշեք, ինչպես էիք պաշտպանում Հադրութի բնագծերը, Էդիլլուն, Տողը, հետո արդեն Մարտակերտը։ Արմավիրցիներից շատերին այդպես էլ չգտան Մարտակերտի ճակատում։ Ձեր պայքարի, հաղթանակի, հերոսների ու նրանց զոհաբերության արդյունքն է, որ այսօր թուրքին է ուզում թողնել այս իշխանությունը, գիտենք, որ չեք հանդուրժելու ու պետք է ոտքի ելնել։

Մենք քայլերթով անցնելու ենք հայության հոգեւոր կենտրոնով՝ Սուրբ Էջմիածնով։ Այն Էջմիածնով, որի դեմ պայքարել են օսմանցին ու սելջուկը, բոլշեւիկն ու մեկ էլ, որքան էլ ահավոր լինի, անհավատալի լինի՝ այս իշխանությունը։ Հիշեք, թե ինչպես էին գրավել Մայր Աթոռը։ Հիշեք, Էջմիածնի բնակիչներ, ինչպես 2018-19-ին հարձակվեցին եկեղեցու վրա, ինչպես 2021-ին հազարավորներս շտապեցին սուրբ Գայանե Պատարագին, որ պաշտպանենք Վեհափառին։

Դիմում ենք մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին, ովքեր 2018-ին դուրս էին եկել փողոց։ Այս օրերին նորից բազում տեսանյութեր շրջանառվեցին համացանցում, որտեղ մարդիկ այդ օրերին ինչ ուրախություն էին ապրում։ Նայում էի տեսանյութերն ու ակամա երիտասարդ տղաների, այդ օրերին դեռ դպրոցական պատանիների դեմքերն էի հատիկ-հատիկ բռնացնում։ Ինքս ինձ ուտում էի՝ հասկանալով, որ նրանցից շատերն արդեն չկան, նահատակ են, իսկ նիկոլն ասում է, որ գիտեր այդ մասին, բայց չէր ասում ժողովրդին։

Դիմում ենք ձեզ։ Գիտենք, որ հավատալով էիք ելել փողոց։ Բայց նաեւ տեսանք, որ խաբեցին բոլորիս։ Հասկանում ենք, որ խաբել են, որ կործանել են, դավաճանել են, որ դա չէինք ուզում։ Բայց ուղղակի այդ մասին ամեն մեկն ինքն իրեն է ասում, ու չի ուզում, որ դիմացինն էլ իմանա։ Ձեր մեղքը չէ, որ այդպես եղավ։ Մեղավորը մեկն է՝ Երեւանում Կառավարության շենքում ու կառավարական ամառանոցում նստածը։ Խարանը մեր ժողովրդի ճակատից մաքրենք։ Անե՞նք այդ ամենը, կապացուցենք, որ մեր երկրի մասին էինք մտածում, 2018-ին, չենք դառնա այս մեծ դավաճանության մասնակիցը։

Մնացյալը՝ սուտ է, արժեք չունի, երբ ասենք, հա, բայց դե նրանք, բա նախկինում, բա թալանը, բա, բա բա։ Հազար պատճառ կարող եք բերել։ Իրավունք ունեք։ Բայց հիշեք, չկա ավելի մեծ թալան, քան տեղի ունեցավ այս տարիներին։ Գողացան մեր Հրայենիքը, Արցախի մեծ մասը, մեր արժանապատվությունը, անցյալը, հիշողությունը, մեր նահատակ ընկերների, հայրենակիցների հիշատակը, վաստակը։ Դրեք կշեռքի վրա։ Կարո՞ղ եք համեմատել։

ՈՒ վերջապես այս ամենից հետո։ Մենք սկսում ենք մեր երթը, դեպի արժանապատվություն, հանուն Արցախի, հանուն Հայրենիքի, հանուն մեր ու Ձեր բոլորի զավակների, թոռների, հետագա ժառանգների։ Միացողը՝ միացավ, տունը նստողը, պատճառ բերողը՝ չի գա։ Բայց հիշեք, որ այս հաջողությունը ձեզ էլ է բաժին հասնելու, քանի որ անում ենք բոլորիս համար։

Մենք գնացինք։ Կհանդիպենք Երեւանում։ Հուսանք շատերիդ կտեսնենք այնտեղ։

Իբրեւ ավարտ։ 1918-ին Սարդարապատից առաջ գրեթե ամեն ինչ անհույս էր, բայց եղավ մեկ մարդ՝ ով ասաց, որ չի լինի այնպես, ինչպես թշնամին է ցանկանում։ Ճիշտն ասենք՝ ժողովրդի մի կարեւոր մասը ոչ հավատում էր, ոչ ցանկություն ուներ ոտքի կանգնելու, ոչ անկախություն էր ուզում, ամեն մեկն իր հերթին արեց անհնարը, ու եղավ Սարդարապատի հաղթանակը։ Այդ մեկ մարդը՝ անունը՝ Արամ Մանուկյան։ Դառնանք Արամ, ու գտնենք ելք ու ճար։

Երգ՝ երբ չի մնում ելք ու ճար…..

Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, այսօր արդեն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:57 28/04/2022  |  ԼՐԱՀՈՍՄեր պայքարը վճռական է, մենք հաղթելու ենք. Սրբոց Նահատակաց եկեղեցուց շարունակվել է քաղաքացիների քայլերթը
11:29 28/04/2022  |  ԼՐԱՀՈՍԹուրք-ադրբեջանակն հրոսակները չեն թաքցնում իրենց նպատակները՝ ոչնչացնել Հայաստանը և հայ ազգը.Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ՝ Ապարանից մեկնարկեց քայլերթը
11:26 28/04/2022  |  ԼՐԱՀՈՍԶոհված զինծառայողների հարազատները գիշերել են դատախազության շենքի մոտ
11:09 28/04/2022  |  ԼՐԱՀՈՍ4 քայլերթ միաժամանակ` տարբեր ուղղություններից շարժվում են Երեւան
10:47 28/04/2022  |  ՄեկնաբանությունՁերբակալված դաշնակցական երիտասարդներից Գարուշ Կարապետյանն ազատ արձակվեց. փաստաբան
00:28 28/04/2022  |  ՔաղաքականԱրդեն իսկ ակնհայտ է, որ իշխանափոխություն Հայաստանում տեղի է ունենալու, Նիկոլը գնալու է, բայց երկու գլխավոր հարց, այդուամենայնիվ, կա. Բաղդասարյան (տեսանյութ)
00:18 28/04/2022  |  ԼՐԱՀՈՍԻ՞նչ է կատարվում ոստիկանների ուղեղներում, փոխարենը միանան մեզ, մի բան էլ՝ խանգարում են. ոստիկանները բիրտ ուժ կիրառելով առևանգել են տղաներից վեցին.քաղաքացի (տեսանյութ)
00:11 28/04/2022  |  ԼՐԱՀՈՍԻնչպես նիկոլը կարող էր , բայց՝ չխնայեց 5000 զինվորի կյանք, այնպես էլ՝ նրան սպասարկողը՝ կարող էր կանգնեցնել մեքենան՝ փրկելով 2 կյանք, բայց․․․անցավ նրանց վրայով․․․
00:04 28/04/2022  |  Քաղաքական2022-ի այս ապակենտրոն պայքարի առանցքը հայրենիքն է և պետությունը, հայկական պետականության պայմաններում ապրելու և արարելու մեր իրավունքը
23:46 27/04/2022  |  ԼՐԱՀՈՍՈստիկանության բոլոր ծառայողներին անխտիր պետք չէ թիրախավորել․ Տիգրան Աբրահամյան

Արխիվ

[]