ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանները բերման ենթարկելիս վնասվածքներ են պատճառում քաղաքացիներին, տղամարդ ոստիկանները հրմշտում ու քաշքշում են երիտասարդ աղջիկներին 04/28/2022 19:37 | ԼՐԱՀՈՍ
Ոստիկանների գործողությունները այս օրերին ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոչ իրավաչափ են, այդ թվում՝ անհամաչափ ուժ կիրառելու, գույքին վնաս հասցնելու դեպքեր են արձանագրվում: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման գնահատականով է հանդես եկել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով՝ շատ հաճախ ոստիկանները բերման ենթարկելիս վնասվածքներ են պատճառում քաղաքացիներին, լինում են դեպքեր, երբ մարդիկ պնդում են, որ ոստիկանական մեքենաներում են իրենց վատ վերաբերվել.
«Կարելի է ասել՝ ոստիկանությունն ինչպես կա, այնպես էլ մնացել է»,-ասաց իրավապաշտպանը:
Ռուբեն Մելիքյանը միևնույն ժամանակ նկատում է, որ ոստիկանները, որպես կանոն, իրենց իրավաչափ են պահում այն դեպքերում, երբ ակցիայի մասնակիցների թիվը շատ է լինում, իսկ ոստիկանների թիվը բավարար չի լինում ինչ-որ գործողություններ իրականացնելու համար.
«Ապակենտրոն գործողությունները նաև այդ կողմն ունեն, որ ոստիկանությունը չի հասցնում տարբեր տեղեր համապատասխան ուժեր տեղակայել, և երբ ոստիկանների թվաքանակը փոքր է լինում ,ավելի համաչափ են գործում»,-ասաց զրուցակիցը:
Վերջին օրերին հատկապես ակնհայտ է տղամարդ ոստիկանների ներգրավվածությունը կին ակտիվիստներին բերման ենթարկելու գործում:
Թե որքա՞նով է իրավաչափ, որ տղամարդ ոստիկանն է բերման ենթարկում կանանց, փորձագետը նշեց՝ կանանց բերման ենթարկելու մասով օրենքն այդքան կոշտ չէ, բայց անգամ այս դեպքում պետք է օրենքն այնպես մեկնաբանել, որ բերման ենթարկելու գործառույթն իրականացվի կին ոստիկանների կողմից.
«Երբ ունենք իրավիճակ, որ առանձնապես վտանգավոր կին հանցագործի վնասազերծման գործողություն է, այս դեպքում հասկանելի է, բայց եթե անձին վերագրված արարքն ընդամենը ոստիկանի օրինական պահանջը չկատարելն է, այս դեպքում տղամարդ ոստիկանի որոշակի գործողություններ կատարելը տարբեր հարցեր կարող է առաջացնել: Իմ, որպես իրավաբանի, տեսակետն այն է, որ հակակշիռ իրավաչափ շահի խնդիր կա, որը, սեռով պայմանավորված, անձի արժանապատվության իրավունք է, որը պետք է հարգվի: Մենք տեսնում ենք, որ հաճախ այդպես չէ, թեև հանուն արդարության պետք է նշեմ, որ նկատել եմ՝ եթե տղամարդ ոստիկաններին նման հրահանգ են տալիս, նրանք որպես կանեն փորձում են պատշաճության սահմանները չանցնել»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ