ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջոցներ են ձեռնարկվում Լոռու մարզի դատախազության կողմից բարձրացված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ 04/27/2022 17:56 | ԼՐԱՀՈՍ
Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2021թ. մարզի տարածքում կատարված ավտոպատահարների, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, այդ թվում նաև մահվան ելքով կամ երթևեկության մասնակիցների մոտ մարմնական վնասվածքների առաջացմամբ զուգորդված դեպքերը, դրանց պատճները, նպաստած պայմանները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Ուսումնասիրոթյունները ցույց էին տվել, որ ճանապարհատրանսպորտային պատահարների, երթևեկության հանցավոր խախտումների կատարմանը, բացի վարորդների կողմից երթևեկության կանոնների խախտումը, նպաստել են նաև համայնքային, միջհամայնքային ճանապարհներին երթևեկության նկատմամբ ոչ բավարար հսկողությունը, ոստիկանության վերակարգերի արդյունավետ տեխաբաշխման հետ կապված որոշակի խնդիրները, ինչպես նաև երթևեկության անվտանգության համար նախատեսված միջոցներով ճանապարհների ոչ պատշաճ և ոչ լիարժեք կահավորումը:
Մասնավորապես, արձանագրվել են խնդիրներ՝ կապված տեսախցիկներով հագեցման, ռիսկային ճանապարհահատվածներում երթևեկության նշանների առկայության կամ տեսանելիության, գծանշումների չթարմացման հետ:
Ելնելով ուսումնասիրությունների արդյունքներից՝ Լոռու մարզի դատախազությունում մանրամասն, ըստ կոնկրետ պատճառների, քարտեզագրվել էին տարվա ընթացքում տեղի ունեցած՝ ՃԵԿ հանցավոր խախտումների դեպքերը: Դրա հիման վրա միջնորդագրեր էին ուղարկվել ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետին և ՀՀ տարածքային ենթակառույցների նախարարին՝ իրենց լրազությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկելու ճանապարհային երթևեկության և դրանց մասնակիցների անվտանգության ապահովման ուղղությամբ:
Միջնորդագիրը, ուսումնասիրության և քննարկման առարկա է դարձել, մասնավորապես, ՀՀ տարածքային ենթակառուցվածքների նախարարությունում: Ըստ նախարարությունից մարզի դատախազություն ստացված գրության՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Ճանապարհային ոստիկանություն ծառայության և Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի ճանապարհային անվտանգության մասնագետների հետ համատեղ իրականացվել է ակնադիտական ուսումնասիրություն և միջնոդրագրով բարձրացված խնդիրների մասով նախատեսվել են կոնկրետ միջոցառումներ:
Մասնավորապես, նախատեսվել է 2022թ. Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի կոնկրետ տեղանքում իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ, որի շրջանակներում կբարելավվեն ճանապարհային երթևեկության կահավորանքի միջոցները։
Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Մ6, Վանաձոր- Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի կոնկրետ հատվածում արդեն իսկ ընթանում են կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ, տեղադրված են ժամանակավոր ճանապարհային նշաններ։
Բացի այդ, կառավարության համապատասխան որոշմամբ Վանաձոր քաղաքի տարածքում գտնվող` ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների միայն երթևեկելի մասում իրականացվում են ծածկի ընթացիկ նորոգման և ձմեռային պահպանության աշխատանքներ, որոնք ուղղված են նաև այդ հատվածներում երթևեկության անվտանգության ապահովմանը:
Նախարարությունը տեղեկացրել է նաև, որ սպասարկման աշխատանքների շրջանակներում կապալառու կազմակերպությունների կողմից կիրականացվեն գունաթափված կամ վնասված ճանապարհային նշանների, ճանապարհային ցանկապատերի վերականգնման աշխատանքներ: Իսկ նոր ճանապարհային ցանկապատերը կտեղադրվեն հիմնանորոգման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում՝ նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ