ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դոմինոյի էֆեկտով շատ շուտով Գյումրին նույնպես ոտքի կկանգնի, ինչպես կանգնեց Երևանը». Շիրակի համալսարանի դասախոս 04/27/2022 23:17 | Քաղաքական
Գյումրիում այս օրերին կատարվում է այն, ինչ կատարվում է Վանաձորում, Հրազդանում, Երևանում և Հայաստանի մնացյալ այլ մեծ քաղաքներում, բացառությամբ, թերևս, Սյունիքի մարզի քաղաքների, որովհետև Սյունիքն, այս պահի դրությամբ, գտնվում է ադրբեջանական ուղիղ էքսպանսիայի վտանգի առաջ։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Շիրակի Պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը՝ խոսելով իրենց քաղաքում տիրող հեղափոխական տրամադրությունների մասին։
«Մարդիկ Գյումրիում շոկի մեջ են, ապրում են ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում, Գյումրին դեռ աղետի մեջ է և պատահական չէ, որ, բոլորովին վերջերս, Կառավարության նիստերից մեկի ընթացքում, խոսելով Գյումրու առջև ծառացած խնդիրների մասին, մեկ անգամ ևս նշվեց, որ մարզը շարունակում է մնալ՝ որպես աղետի գոտի։ Գյումրում ապրող ամեն երրորդ մարդն, այսօրվա դրությամբ, մտածում է արտագաղթելու մասին։ Սա հստակ ցուցիչն է նրա, որ դժգոհության ալիքը քաղաքում չափազանց մեծ է։ Այս ամենին ֆոնին, վերջին օրերին, Գյումրում, նույնպես, որոշակիորեն ակտիվացել են ընդդիմությանը միանալ ցանկացող մարդիկ և մարդկանց խմբերը, և, ավելի քան վստահ եմ, որ դոմինոյի էֆեկտով շատ շուտով Գյումրին, նույնպես, ոտքի կկանգնի, ինչպես կանգնեց Երևանը»,- ասում է Արթուր Համբարձումյանը։
Հարցին՝ որտե՞ղ են անհետացել երբեմնի քաղակտիվիստ ներկայացող իրավապաշտպանները, որոնցից մի քանիսը նաև Գյումրու՝ ոչ այնքան լավա համբավ բնակիչներ էին, Արթուր Համբարձումյանը պատասխանում է՝ բոլորը, կարծես, իրենց տեղերում են, սակայն դերերն են փոխվել. «Ձեր զանգից մի քանի րոպե առաջ նայում էի ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ մեդիաներից մեկին տված հարցազրույցը, որտեղ վերջինս, ով ձեր նշած համայնքի ներկայացուցիչներից մեկն է, անդրադառնալով երեկ Երևանի՝ Լեո – Պարոնյան փողոցների խաչմերուկում կատարված զարհուրելի դեպքին, շատ հանգիստ տոնով և դեմքի խաղաղ արտահայտությամբ պատմում է, որ ավտովթարի պահին Փաշինյանի ավտոշարասյունն ուղևորվելիս է եղել խմբակցության նիստին, և, երբ արդեն նիստի ընթացքում հիվանդանոցից իրենց հայտնել են, որ հղի կինը մահացել է, իրենք շատ են ազդվել, Փաշինյանը, նույնպես, իրեն շատ վատ է զգացել և հավելում է՝ բայց ի՞նչ կարո՞ղ էր անել վարչապետը, եթե այդպես է ստացվել… Ստացվել է մի այնպիսի իրավիճակ, երբ այն մարդիկ, ովքեր Հայաստանում ժամանակին իրենց մարմինների համապատասխան մասերը ճղելով՝ անարդարության դեմ բողոք էին գեներացնում, այսօր, ի դեմ Մարիա Կարապետյանի՝ անմեղ կույսի կեղտոտ հայացքով ասում է՝ մենք ցավակցելուց բացի ուրիշ ի՞նչ կարող ենք անել»,- նկատում է Արթուր Համբարձումյանը։
Ըստ վերջինիս դիտարկման, տարիներ շարունակ, Հայաստանի Հանրապետությունում բուծվել են մարդիկ, ովքեր հասարակական գործունեության անվան տակ, իրականում, քաղաքական գործունեություն են իրականացրել, սպասարկելով արևմտյան որոշ ուժերի շահեր, որի առնչությամբ ինքը հիմա հարցադրումներ ունի. «Ես ուզում եմ հարց տալ նախկին իշխանություններին՝ ինչպե՞ս է պատահել, որ տարիներ շարունակ արևմտյան կասկածելի ֆինասական աղբյուրներից սնվող մարդիկ և մարդկանց խմբերը մեր երկրի ներսում, ստանալով որոշակի գրանտային միջոցներ, անարգելք քայքայիչ գործունեություն են ծավալել և դուք այդ մասին չեք իմացել կամ, իմանալով հանդերձ, ոչինչ չե՞ք ձեռնարկել այդ ամենը կասեցնելու համար։ Այս հարցը, բնականաբար, հռետորական բնույթի է, որովհետև հայտնի է, որ նույն այդ ուժերից անհամեմատ ավելի շատ գրանտային միջոցներ նույն այդ տարիներին ստացել է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և, միգուցե, հենց դա է եղել պատճառը, որ լռելով՝ նախկին իշխանությունները փորձել են ցույց տալ նույն Արևմուտքին, թե իրենք որքան ժողովրդավար և իրավահավասար պետություն են կառուցել, ինչի արդյունքն այն է, ինչ մենք այսօր տեսնում ենք»։
Անդրադառնալով երեկ ՀՀ Դատախազության շենքի առաջ զոհված զինծառայողների ծնողների իրականացրած ակցիային՝ Արթուր Համբարձումյանը, կրկին, հարցադրում է կատարում՝ իսկ ինչո՞ւ երեկ գլխավոր դատախազի ելույթի ժամանակ նրա ուղղությամբ ոչինչ չշպրտվեց, որովհետև, եթե, օրինակ, այն դեպքը, որ երեկ կատարվեց Լեո - Պարոնյան փողոցների խաչմերուկում, կատարվեր մի քանի տարի առաջ, այսպես կոչված՝ նախկինների օրոք, ապա, ըստ վերջինիս համոզման, հայտնի իրավապաշտպանները, որոնց մասին խոսվեց քիչ առաջ, աներևակայելի բունտ կբարձրացնեին, իրենց մեջտեղից կճղեին. «Ի դեպ, նման դեպքի մենք, արդեն իսկ, ականատես ենք եղել Գյումրում, 2015 թվականին՝ Ավետիսյանների ընտանիքի ողբերգական մահվան դեպքերի առնչությամբ, երբ Գյումրում, նույն այդ կազմակերպությունների միջոցով գեներացված բողոքի ակցիաների ժամանակ, Երևանից ժամանած օրվա դատախազ Գևորգ Կոստանյանի ուղղությամբ ինչ իր և առարկա ասես, որ չշպրտվեց՝ էլ լուցկի, էլ քար, էլ սիգարետի տուփ և կոպեկ։ Ի՞նչ է՝ հիմա ցա՞վն է տարբեր, թե՞ խաղի օրենքներն են փոխվել…»,- ասում է Համբարձումյանը։
Այս օրերին Երեւանում թափ է հավաքում ժողովրդական շարժումը՝ ընդդիմության կողմից իրականացվող ակտիվ գործողությունների շնորհիվ՝ Արթուր Համբարձումյանը նկատում է՝ ամեն ինչ, ուղղակի, հիանալի է, ամեն օր գործողությունների ծավալն ու դրանց մասնակցող մարդկանց թիվը պետք է կրկնապատկվի՝ ինչպես թվաբանական, այնպես նաև՝ երկրաչափական պրոգրեսիայով. «Այն մարդիկ, ովքեր չեն սիրում Վանեցյանին, թող իրենց բակում միտինգ անեն, նրանք, ովքեր չեն ընդունում Քոչարյանի հայացքները, թող իրենց դպրոցի բակերում միանան բողոքի ակցիաներին, նրանք, ովքեր տանել չեն կարողանում 5165 շարժման լիդերներն, թող իրենց ինստիտուտներում բողոքի հուժկու ալիք բարձրացնեն։
Այն մարդիկ, ովքեր ինչ -ինչ պատճառներով չեն կարող փողոց դուրս գալ, թող իրենց տներից ուղիղ եթերներ մտնեն։ Բոլորն, անխտիր, պետք է իրենց ձայնը բարձրացնեն, ընդվզեն, պրոտեստ հայտնեն, որպեսզի էներգիան գեներացնելով՝ այս տականքին իշխանությունից դուրս քշենք։ Իսկ հարթակներում կանգնած լիդերներին խորհուրդ կտամ, որպեսզի իրենց հրապարակային ելույթներում անպայման և անդադար նշել, որ երկրի գլխավոր տականքը ոչ միայն հեռացվելու է իշխանության ղեկից, այլ նաև դատական կարգով պատասխանատվության է ենթարկվելու՝ պատասխան տալով Արցախը ծախելու, հազարավոր անմեղ երեխեքի արյուն թափելու և երկիրն անդունդի եզրին կանգնացնելու համար։ Ոչ ոք պետք է չկասկածի, որ մեղավորները պատասխանատվության են կանչվելու և պատժվելու են՝ օրենքի ողջ խստությամբ, որպեսզի նմանօրինակ հայրենադավության դեպքեր, այլևս երբեք, մեր երկրում չկրկնվեն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից