ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է թուրք – ադրբեջանական տանդեմի ցեղասպանական օրակարգով, հետևաբար, հղի կնոջ մահվան առիթով նա ներողություն չի խնդրի» Լարիսա Ալավերդյան 04/27/2022 15:37 | ԼՐԱՀՈՍ
«Բոլոր օրենքներն ու նորմերը հիմնվում են հումանիզմի սկզբունքի վրա։ Ժամանակակից պետությունների օրենսդրություններում չկա որևէ սկզբունք, որը գերակա կլինի հումանիզմի և մարդասիրության սկզբունքին։ Երեկ պատահած դատապարտելի և ողբերգական միջադեպը, երբ վարչապետ աշխատող անձի ավտոշարասյունը մահվան ելքով վրաերթ է իրականացնում հղի կնոջ նկատմամբ և անօգնական թողնելով՝ հեռանում է դեպքի վայրից, խոսում է միայն և միայն այն մասին, որ մարդիկ վայրենանում են։ Սրան այլ մեկնաբանություն չկա, ուղղակի գոյություն չունի», -«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Վերջինս հստակեցնում է՝ ստեղծված իրավիճակում, Փաշինյանին կամ նրա ավտոշարասյանը որևէ վտանգ չէր սպառնում, եթե կանգներ և առաջին օգնությունը ցուցաբերեր վթարի ենթարկված կնոջը՝ նրան անհապաղ և արագ կերպով հասցնելով մոտակա հիվանդանոց. «Անօգնական թողնելով վրաերթի ենթարկված կնոջն ու դեպքի վայրը լքելը, քրեական օրենսգրքով հետապնդելի արարք է, ի՞նչի մասին է խոսքը։ Ո՞վ կարող է ինձ ասել կամ ցույց տալ որևէ կանոնակարգ, եթե այդպիսին կա, որը կարող է հակասել քրեական օրենսգրքին։ Այնպես, որ այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Հետևաբար, իրենց այսպիսի ցինիկ արարք թույլ տվողները հասարակությանը տանում են դեպի վայրենացում։ Կցանկանայի իմանալ նաև՝ արդյո՞ք քրեական գործ, դեպքի առնչությամբ արդեն հարուցվել է, թե՞ ոչ»,- ասում է Լարիսա Ալավերդյանը։
Եթե, անգամ, մահը վրա է հասել նույն պահին, միևնույն է՝ վրաերթ կատարած մեքենան պարտավոր էր կանգնել և առաջին անհրաժեշտության քայլեր նախաձեռներ, այսինքն՝ մահացածին տեղափոխեր Շտապ Օգնություն, ասում է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպանը։
Խոսելով այն մասին, որ ողբերգական պատահարից ի վեր՝ մինչ այս պահը, ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը որևէ հայտարարությամբ կամ պարզաբանմամբ հանդես չի եկել, Լարիսա Ալավերդյանը նկատում է՝ այդպես էլ պետք է լիներ. «Վարչապետ աշխատող անձն առաջնորդվում է թուրք – ադրբեջանական տանդեմի ցեղասպանական քաղաքականությամբ և օրակարգով, հետևաբար, հղի կնոջ մահվան առիթով նա ներողություն չի խնդրի։ Օրեր առաջ Ազգային Ժողովում նրա կատարած հայտարարությունը՝ Արցախում նահատակված հազարավոր զոհերի վերաբերյալ, որոնք, ըստ նրա, կարող էին նաև չլինել, բայց եղան, արդեն իսկ, խոսում է այդ մարդու իրական բարոյական նկարագրի մասին։ Նորից եմ կրկնում՝ այդ անձն, իր վարած քաղաքականությամբ, իր կատարած քայլերով և որդեգրած վարքով, ակնհայտ և բացահայտ կերպով սպասարկում է մեր թշնամիների՝ թուրք – ադրբեջանական տանդեմի ցեղասպանական շահերը։ Ընդ որում, նա դա անում է իր քաղաքական ողջ թիմի հետ միասին։ Ստացվում է, որ սթափ վիճակում այդ մարդն այնպիսի որոշումներ է ընդունել, ինչի արդյունքում մենք ունեցել ենք թշնամու կողմից սպանված հազարավոր երիտասարդ կյանքեր։ Ազգային Ժողովի ամբիոնից այդօրինակ ցինիկ հայտարարությունից հետո, որևէ բարոյական ակնկալիքներ ունենալ այդ մարդուց, ուղղակի միամտություն կամ ժամանակի զուր վատնում է։ Նա չի ընդունում և հաշվի չի նստում իր մարդասպան քաղաքականության հետևանքների հետ, ինչի՞ մասին է խոսքը։ Բացի այդ, չեմ էլ կարծում, թե մեր իրականության մեջ առողջ բանականությամբ օժտված որևէ անձ, այլևս այլ բան է սպասում այդ մարդուց»,- ամփոփելով զրույցն, ասում է Լարիսա Ալավերդյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից