Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ԵԱՀԿ Մինսկի խմբում խաղադրույքները բարձրանում են. «Հրապարակ» 04/27/2022   10:04  |  Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը, ով ՌԴ-Արեւմուտք հարաբերությունների խզման ֆոնին նշանակվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների սատարման գծով խորհրդական կամ մոտավորապես նման մի բան, ժամանել է Բաքու: 

Երբ 2020-ի պատերազմից հետո Ռուսաստանն Արցախում ֆիզիկական ներկայություն հաստատելու համար կապիտուլյացիայի հայտարարություն էր ասպարեզ բերում, հույսեր էր տածում, թե աշխարհը պետք է Ռուսաստանին առանձնահատուկ դեր վերապահի Հարավային Կովկասում, գուցե նույնիսկ շնորհակալ լինի տարածաշրջանը խառնելու եւ այնտեղ  հաստատվելու համար: Ինչ խոսք, նման ոչինչ չպատահեց: Այնուհետ ՌԴ նախագահ Պուտինը փորձեց առանց որեւէ իրավական հիմքի ու իրավասության հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ ձեւաչափ ձեւավորել օդում` իր, Ալիեւի եւ Փաշինյանի մասնակցությամբ, ու այդ հեղհեղուկ ձեւաչափում Հարավային Կովկասում փաստացի տեղաշարժեր կատարել: Գործնականում ոչինչ էլ չկարողացավ անել, որովհետեւ անգամ Փաշինյանի նման թուլամիտ անձը 44-օրյա պատերազմի ընթացքում թույլ տված դիվանագիտական սխալներից դաս էր քաղել եւ այս անգամ բարձրաձայնեց, որ Հայաստանի տարածքի դեմ ոտնձգության հարցը կտեղափոխի ՄԱԿ ԱԽ, որտեղ Ռուսաստանը ոչ մեկի աչքի լույսը չէ (Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո արդեն բոլորի աչքի փուշն է): Փաշինյանի սպառնալիքը եւ Ֆրանսիայի նախագահի բարձրաձայնած պատրաստակամությունը` ՄԱԿ ԱԽ-ում Հայաստանի դեմ ոտնձգությունների հարցը բարձրացնելու, Ադրբեջանին էլ, Ռուսաստանին էլ գամեցին տեղում` Սեւ լճի եւ Սոթքի հանքավայրի մատույցներում, եւ բացի ռուսական խաղաղապահների` Արցախում մնալուց եւ մի քանի ցավալի սահմանային միջադեպից, ուրիշ ոչինչ 2021-ին չպատահեց: 

Այժմ, չգիտես` սեփական հաշվարկներով, թե Ռուսաստանի հուշումով, ռուս-ուկրաինական պատերազմի բռնկմանը զուգահեռ, Իլհամ Ալիեւն ինչ-որ հարաբերությունների կարգավորման առաջարկ է ուղարկել Հայաստան, այն ժամանակ, երբ Հայաստանին ոչ մի հարաբերությունների կարգավորում էլ հարկավոր չէ Ադրբեջանի հետ: Հայաստանը պատասխանեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների թեման պատվիրակում է Մինսկի խմբի համանախագահների հովանուն եւ միջնորդությանը, այլ կերպ ասած` գրեց սառույցին, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ներառյալ համանախագահները, մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը հազիվ թե իրար նույնիսկ հանդիպեն: 

Ահա այս իրավիճակում, եւ Պուտինին, եւ Ալիեւին անհրաժեշտ թվաց Մինսկի խումբը շրջանցող ինչ-որ հեղհեղուկ ֆորմատ ձեւավորել եւ Հայաստանի հանդեպ ճնշումներով փորձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններ կարգավորելու թեմայից խոսել, երբ ԼՂ հակամարտությունը որեւէ կերպ կարգավորված չէ` անկախ Ալիեւի երազանքներից: Իհարկե, ոչ ոք այնքան միամիտ չէ, որ կարծի, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երբեք չկարգավորված հարաբերությունները տեսանելի ապագայում կարգավորվելու են, բայց ի՞նչ կարիք կա դրա վրա ժամանակ ու ջանք վատնել առհասարակ, քանի դեռ ԼՂ խնդիրը կարգավորված չէ:

Չգիտեմ` Հայաստանը միայնակ որքան կարող էր դիմանալ Ադրբեջանի եւ Ռուսաստանի ճնշումներին եւ շտապողականությանը, բայց երբ Ալիեւին ու Փաշինյանին հրավիրեցին Բրյուսել, վերջիններս էլ գլուխները կախ գնացին եւ այնտեղ էլ ասացին, որ պատրաստ են ԵՄ-ի օժանդակությամբ երկկողմ հարաբերությունների կարգավորման բանակցություններ սկսել, սահմանի դեմարկացիա-դելիմիտացիայի հանձնաժողով ձեւավորել, չգիտես էլ ինչ անել, Ռուսաստանը հասկացավ, որ իրեն լրջորեն ու վճռականորեն հակակշռում են` ցույց տալով, որ որքան ազդեցություն ու լծակներ Հարավային Կովկասում ունի ինքը, դրանից ավելի մեծ ազդեցություն, լծակներ ու ապագա ունի նաեւ Արեւմուտքը: 

Եթե Ռուսաստանն իր ներկայիս միջազգայնորեն մեկուսացված, տնտեսական կոլապսի գնացող ու պատերազմում ջախջախվող վիճակով կարող է հավակնել Հարավային Կովկասում զարգացումներ գեներացնելուն, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի համար ի՞նչ դժվարություն պիտի լինի հակաքայլեր անելը: Մոսկվայում տեսան, թե ինչպես Ալիեւին եւ Փաշինյանին Բրյուսել հրավիրեցին եւ բացատրեցին, որ եթե երկկողմ հարաբերություններ են պատրաստվում կարգավորել, դա լինելու է ԵՄ-ի հայտարարությունների եւ հովանու ներքո: 

Եթե Ռուսաստանը փորձեց Հարավային Կովկասում ավտոնոմ խաղեր տալ` Մինսկի խմբի իր համանախագահին նշանակելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների գծով խորհրդական, ԱՄՆ-ն ավելի առաջացավ` Մինսկի խմբի իր համանախագահ Էնդրյու Շոֆերին նշանակելով Հարավային Կովկասում ընթացող բանակցությունների գծով ավագ խորհրդական` միացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Վրաստանի ճգնաժամի հարցով բանակցությունների մանդատները: 

Ասել է թե` եթե դիրքավորվում ենք, ապա դիրքավորվում ենք ամբողջ Հարավային Կովկասում, բոլոր խնդիրների ուղղությամբ միաժամանակ: Տեսնենք, թե սեպարատ խաղեր տալու Ռուսաստանի հույսերից ու փորձերից այդուհետ ինչ կմնա: 

ԱՄՆ դեսպանատուն ուղղված իմ երկու-երեք հարցերին տրված պատասխաններից խաղադրույքները բարձրացնելու այդ միտումը հստակ երեւաց: Հարցերն էին. 

1. Արդյոք պրն Էնդրյու Շոֆերը շարունակո՞ւմ է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

2. Ե՞րբ եւ ի՞նչ նպատակով է պրն Շոֆերը նշանակվել ավագ խորհրդական կովկասյան բանակցություններում, եւ նրա այս նոր մանդատն ի՞նչ է ներառում:

3. Որքա՞ն հաճախ է Պետդեպը տարածաշրջանային հարցերով հատուկ խորհրդականներ նշանակում: Ե՞րբ եւ ո՞ր դեպքերում է դա արվում: 

Պատասխաններն են. 

1. Էնդրյու Շոֆերն ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդականն է կովկասյան բանակցությունների գծով։ Այդ պաշտոնում նրա իրավասությունները ներառում են ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես ամերիկացի համանախագահ ծառայելը և ռուս-վրացական հակամարտության շուրջ Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակությունը ղեկավարելը, ի թիվս այլնի (Andrew Schofer is the U.S. State Department’s Senior Advisor for Caucasus Negotiations. His responsibilities in that capacity include serving as the U.S. Co-Chair of the OSCE Minsk Group and leading the U.S. Delegation to the Geneva International Discussions on the Georgia-Russia conflict, among others):

2. Պրն Շոֆերը, որպես կովկասյան բանակցություններում ավագ խորհրդական, կանոնավորապես այցելում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներ՝ հանդիպելու կառավարության ու քաղաքացիական հասարակության զրուցակիցների հետ (As the Senior Advisor for Caucasus Negotiations, Mr. Schofer regularly travels to all three South Caucasus countries to meet with government and civil society interlocutors):

ՀԳ. Ինչու՞ է պրն Շոֆերի պաշտոնը կոչվում ավագ խորհրդական կովկասյան բանակցություններում եւ ոչ թե Հարավային Կովկասի բանակցություններում, ե՞րբ է նշանակվել, առհասարակ՝ ե՞րբ են նման խորհրդականներ նշանակվում. այս հարցերին նախընտրել են չպատասխանել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 27.04.22թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:37 07/04/2022  |  ԼՐԱՀՈՍԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղ համաձայնության ձեռքբերումը
10:12 15/03/2022  |  ՄամուլՆույնիսկ եղած հնարավորությունները չեն օգտագործում. «Փաստ»
20:56 10/03/2022  |  ԼՐԱՀՈՍԲաքուն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում առկա փխրուն խաղաղությունն ու կայունությունը․ Արցախի Ազգային ժողով
22:23 24/02/2022  |  Միջազգային լրահոսԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարը որոշել է Ուկրաինայից դուրս բերել կազմակերպության միջազգային դիտորդներին
20:02 14/02/2022  |  ԼՐԱՀՈՍՌուսական զորքերի տեղաշարժի հարցը քննարկելու օրակարգով ԵԱՀԿ անդամ պետությունների հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին
14:41 18/01/2022  |  ԼՐԱՀՈՍՎերահաստատում ենք լիակատար աջակցությունը ՄԽ համանախագահներին. ԵԱՀԿ նախագահությունը՝ Ալիևի հայտարարության առնչությամբ
10:36 12/01/2022  |  ԼՐԱՀՈՍԵԱՀԿ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում զերծ մնալ ուժի կիրառումից
19:41 18/12/2021  |  ՔաղաքականԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի. ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
10:21 08/12/2021  |  ԼՐԱՀՈՍՍահմանային վեճերը լուծելու համար ուժի կիրառումը կամ սպառնալիքն անընդունելի է. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները աջակցություն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը
13:11 03/12/2021  |  ԼՐԱՀՈՍԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն են ընդունել. Լավրով

Արխիվ

[]