ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գործող իշխանությունները հովանավորում են 44-օրյա պատերազմում 18 զինծառայողի մահվան գործով ամբաստանյալ Վերանյանին. Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ 04/26/2022 22:38 | ԼՐԱՀՈՍ
Գործող իշխանությունները հովանավորում են Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում 18 զինծառայողի մահվան գործով ամբաստանյալին՝ փոխգնդապետ՝ Անդրանիկ Վերանյանին, որի սխալ հրամանի հետևանքով է թշնամական ԱԹՍ-ը հարվածել զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ին՝ հանգեցնելով 18 զինծառայողի մահվան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման մտահոգություն է հայտնել զոհված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, նախօրեին կայացել է Անդրանիկ Վերանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։ Գործը գտնվում է ապացույցների հետազոտման, մասնավորապես՝ վկաների հարցաքննության փուլում։ Դատարանում հարցաքննվել է մեկ վկա՝ ոստիկանության ծառայող, որը, ըստ Արսեն Մկրտչյանի՝ ճշմարտացի ցուցմունքներ է տալիս։ Ժամանակի սղության, գործի՝ բազմահատոր լինելու և այլ հանգամանքներով պայմանավորված դատարանում հարցաքննվել է միայն մեկը, առաջիկա նիստերին պետք է լսի դեռևս 4-5 վկայի։
«Գուցե սուբյեկտիվ եմ, որովհետև մեղադրանքի կողմում եմ հանդես գալիս, բայց ինձ մոտ տպավորություն է, որ մեղադրանքը հիմնավոր է և որքան գնում է. այդքան՝ ավելի շատ ենք համոզվում դրանում։ Մասնավորապես, վկաները տալիս են այն ցուցմունքները, որոնք տվել նախաքննության ընթացքում»,- նշեց Մկրտչյանը։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը այս գործում, ինչպես և նմանատիպ շատ գործերում՝ տեսնում է գործադիր իշխանության որոշակի ազդեցություն։ Մասնավորապես, Վերանյանի՝ խափանման միջոցը փոխելուց հետո դատախազությունը, փատաբանի գնահատմամբ, անհասկանալի պատճառներով վճռաբեկ բողոք չի տարել։
«Դա հասկանալի է, իշխող կլանի որոշակի ազդեցությունն է՝ այդ հոդվածներով մեղադրվող բարձրաստիճան սպայական կազմին հովանավորչություն դրսևորել, որպեսզի հետագայում հեշտ լինի պահել իշխանությունը»,- ասաց Մկրտչյանը՝ հավելելով, որ քրեական հետապնդման ներքո գտնվելու ընթացքում Վերանյանը ստացել է պարգևներ, ունեցել պաշտոնի բարձրացում. «Փոխարենը օբյեկտիվ մոտեցում դրսևորվեր, որոշակի քայլեր է արվում և՛ պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից, թե՛ Վերանյանի՝ խափանման միջոցի փոփոխման դեմ անհասկանալիորեն դատախազի կողմից բողոք չտանելը, ինչը բերում է նրան, որ, այնուամենայնիվ, որոշակի ազդեցություն գործի ելքի վրա փաստացի կա»։ Այլ խոսքով՝ քրեական գործով պայմանավորված՝ Վերանյանի լիազորությունները նույնիսկ չեն կասեցվել, ավելին, ունեցել է պաշտոնի բարձրացում, հովանավորչություն՝ իր ղեկավարության և անհասկանալիորեն լոյալ մոտեցում գլխավոր դատախազության
կողմից, մինչդեռ, փաստաբանի դիտարկմամբ, ցանկացած խուլիգանության գործով գլխավոր դատախազի ստորագրությամբ վճռաբեկ բողոքներ են տարվում։
«Համընդհանուր մոտեցումն այն անձանց, որոնք այս կամ այն կերպ մեղադրվում են շարքային անձնակազմին մահ պատճառելու կամ շատ մեղմ ասած անփութության մեջ, իշխող կլանի հովանավորչությունից են օգտվում»,- ասաց փաստաբանը։
Միևնույն ժամանակ, փաստաբանը նշեց, գործով կոնկրետ դատավորի անձը բյուրեղյա է, այսինքն, որևէ մեկը չի կարող ասել, որ կոնկրետ այդ դատավորի վրա հնարավոր է ճնշումներ կամ այդ ճնշումների արդյունքում նա կարող է որոշում կայացնել։
«Այստեղ, ինչպես ասում են, բախտներս բերել է։ Ակնկալում ենք, որ օբյեկտիվ դատական ակտ կլինի, բայց այն, որ բացահայտ ուղղորդվող կողմնակալություն կա գործով՝ փաստ է»,- նշեց Արսեն Մկրտչյանը։
Փաստաբանի խոսքով՝ իշխանությունները, որը մեծ հաշվով խտացված «Անդրանիկ Վերանյան» է, այսինքն՝ Վերանյանի մեղադրանքի՝ առավել ծանր, խտացված մեղադրանքի տերը, կրողը, իրեն բնորոշ տեսակին՝ իր «զորքին», որ վաղը «պարտականություն են ունենալու այս իշխանության համար դոշ տալու, պահելու», վերցրել են իր հովանու ներքո։
Հիշեցնենք, որ զինծառայողները մինչեւ պատերազմի սկսելը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսելուն պես տղաներին Արցախ են տարել։ Հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի անձնակազմը Հորադիզի շրջանի Տիլի գյուղ տեղափոխել։
Ըստ մեղադրանքի՝ ճանապարհին՝ Իշխանաձորում, Անդրանիկ Վերանյանը նկատել է, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալը» կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել հրամանատարին, հրամանատարը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի ձայն են լսել եւ ինքն էլ հրաման է տվել՝ ցրվել տարածքում ու պառկել գետնին։ Քրեական գործի նյութերով՝ Անդրանիկ Վերանյանն անձամբ լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է անձնակազմին նստեցնել ավտոմեքենան եւ շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ն ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։ 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան ու շարժվել, 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալին», 18 զինծառայող զոհվել են, մեկը՝ մարմնական վնասված ստացել։
Զոհված զինծառայողների հարազատները պնդում են, որ զինվորների մահվան պատճառը Վերանյանի սխալ հրամանն է եղել։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական դրության պայմաններում կամ պատերազմի ժամանակ սեփական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, ինչը հետագայում փոխվել է։ Այժմ Վերանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ