ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մայր ու որդի Արմավիրում զբաղվել են վաշխառությամբ և խուսափել հարկերից 04/26/2022 15:54 | Քրեական խրոնիկոն
Երևանի 31-ամյա բնակիչը, Արմավիրում տարածել է «Կազմակերպությունը տրամադրում է գումար» բովանդակությամբ հայտարարություն, որից հետո նրանց են դիմել մարզի բազմաթիվ բնակիչներ և նրանց կողմից տարբեր խանութներից ապառիկ վճարման կարգով գնված կենցաղային տեխնիկան վաճառել են հիշյալ տղամարդուն: Նրա մայրը, գրանցվելով որպես անհատ ձեռնարկատեր օրենքով սահմանված կարգով չի կատարել իր պարտականությունները, ինչի արդյունքում չի վճարվել ընդհանուր 6.961.400 ՀՀ դրամի չափով հարկեր: Այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։
«ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մոր և որդու կողմից կատարված վաշխառության, հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի հանգամանքները:
Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը, վարձակալելով Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող տարածքը, մարզի տարբեր բնակավայրերում տարածել է «Կազմակերպությունը տրամադրում է գումար» բովանդակությամբ հայտարարություն: Հայտարարության հիման վրա, գումար ստանալու ակնկալիքով, նշված հասցե են դիմել մարզի բազմաթիվ բնակիչներ և նրանց կողմից տարբեր խանութներից ապառիկ վճարման կարգով գնված կենցաղային տեխնիկան վաճառել են հիշյալ տղամարդուն: Տղամարդը իր մոր Ա/Ձ-ի անունից բնակիչների հետ կնքել է առքուվաճառքի պայմանագրեր, որոնց հիման վրա նրանց պետք է փոխհատուցվեր ապրանքների շուկայական արժեքի որոշակի տոկոսը, սակայն ապրանքները վերցնելուց հետո դրանց դիմաց չի վճարվել՝ շուրջ 7 մլն ՀՀ դրամ գումար:
Պարզվել է նաև, որ տղամարդու մայրը, գրանցվելով որպես շահույթ հետապնդող ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատեր և պատասխանատու լինելով հաշվապահական հաշվառում կազմակերպելու և հարկային օրենսդրությամբ մյուս պահանջները պահպանելու համար, օրենքով սահմանված կարգով չի կատարել իր պարտականությունները, ինչի արդյունքում չի վճարվել ընդհանուր 6.961.400 ՀՀ դրամի չափով հարկեր:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ նրա մորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ