ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քարագլխից վերահսկվող Խրամորթում լռություն է․ կյանքը գյուղում մարտի 24-ից, կարծես, կանգնել է 04/26/2022 23:10 | ԼՐԱՀՈՍ
Խրամորթի բնակչությունը շարունակում է մնալ տարհանված։ Գյուղում մնացել են միայն տղամարդիկ ու երկու կին։ Մյուս բնակիչները միայն ժամանակ առ ժամանակ գյուղ են գնում՝ տներից անհրաժեշտ իրեր վերցնում ու վերադառնում իրենց ժամանակավոր կեցության վայրերը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Խրամորթի բնակիչ Գայանեն, որը գյուղը երբևէ չի լքել։
«Ադրբեջանցիները նույն տեղում են։ Ոնց եկել հաստատվել են, նույն տեղում էլ մնում են։ Հիմա Քարագլխի հատվածում էլ կան խաղաղապահներ, մի քանի հենակետեր ունեն նաև Խրամորթի ներքևի հատվածում՝ մեր ու ադրբեջանցիների արանքում»,-ասում է Գայանեն։
Ավելի քան մեկ ամիս է՝ Գայանեն ու ամուսինը երեխաներին գրեթե չեն տեսնում։ Մարտի 24-ից երեխաներն Իվանյանում են՝ ամուսնու ընկերոջ տանը։ Երեք զավակներն էլ սովորել են ծնողներից հեռու ապրելուն, այլ տարբերակ չունեն։
«Գյուղի բնակչությունը տարհանված է մնում, քանի որ այստեղ՝ այս պայմաններում հնարավոր չէ երեխա պահել։ Ինձնից բացի, մեկ էլ մի ծեր կին է գյուղում։ Գնալու տեղ չունի, ճիշտն ասած»,-ասում է Գայանեն։
Հույսը, որ ադրբեջանցիները հետ կշպրտվեն ելման դիրքեր ու գյուղացիները կվերադառնան իրենց տները, Գայանեի խոսքով, մի մասի մոտ կամաց-կամաց մարում է։ Ամեն դեպքում, Գայանեն, ով նաև կամավորագրվել և դիրքեր էր գնում տղամարդկանց հետ, գյուղից հեռանալ չի պատրաստվում։ Լիահույս է, որ կգա օրը, և Խրամորթում նորից երեխաների անզուսպ ծիծաղը կզրնգա, գյուղը նորից կվերածնվի։
Հիշեցնենք, որ մարտի-ից ի վեր, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Փառուխ ու շարժվեցին դեպի Քարագլուխ, Խրամորթի ու Փառուխից տարհանվեցին կանայք ու երեխաները։ Տարհանված բնակչությունը ժամանակավոր ապաստանել է բարեկամների, ընկերների տներում։
Թշնամին, հաստատվելով Քարագլխի հատվածում և ուղիղ նշանառության տակ պահելով գյուղը, անհնար է դարձրել գյուղացիների վերադարձը հայրենի օջախներ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ