Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

«Այս ամենը սատանիստական մասշտաբային ռիտուալ է հիշեցնում, որ ուղղված է մեր պետականության, ազգային և հոգևոր արժեքների դեմ». հոգեբանը՝ Երևանում պղծությունների դեպքերի մասին 04/25/2022   18:44  |  ԼՐԱՀՈՍ

Մենք պետք է հասկանանք, որ մեր թշնամին վաղուց մեր երկրի ներսում է և գործում է բոլոր ուղղություններով։ Բացի նրանից, որ մեզ փորձում են սպանել ֆիզիկապես, փորձեր են արվում՝ մեզ սպանելու նաև հոգեպես։ Հոգևոր մահն, արդեն, ամենավտանգավորներից է, ավելի վտանգավոր, քան ֆիզիկական մահը կարող է լինել։ Երևանում վերջերս խիստ հաճախադեպ դարձած պղծությունների դեպքերը հենց այս մասին են խոսում՝ մենք հոգևոր հարձակման տակ ենք և սա կարող է նախաձեռնել միայն մեր թշնամին։ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում այս մասին ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։

«Կարևոր չէ, թե ո՞վ է իրականացնում պղծությունների այդ դեպքերը։ Դրանք կարող են լինել սրբություն չունեցող և հոգեպես տհաս ինչ – որ ճղճիմ մարդիկ, ովքեր աննշան գումարի դիմաց, ասենք, կպղծեն Արցախի դրոշը, Ազգալդյանի, Կոմիտասի կամ Հիսուսի արձանը։ Խոսքն, այստեղ, կարևորագույն ազգային, պետական և կրոնական սիմվոլների մասին է։ Կարևորն այստեղ այն է, թե ո՞վ է այդ մարդկանց և այս ամենի հետևում կանգնած ուժը, ո՞վ է հեղինակը, իսկ դա միևնույն ձեռագիր ունեցող և նույն կետից համակարգվող և առաջնորդվող ուժն է, ընդ որում՝ թշնամի ուժը»-ասում է հոգեբանը։

Կարինե Նալչաջյանն առաջարկում է ուշադրություն դարձնել, թե հատկապես ո՞ր թիրախային կետերն են ընտրվել՝ պղծություններ իրականացնելու համար.«Ո՞վ է մեզ համար Լեոնիդ Ազգալդյանը, ո՞վ է Հիսուս Քրիստոսը մեզ համար, ո՞վ է Կոմիտասն ու ո՞վ է, ի վերջո, ազգային հերոսի մայրը, որի վրա, այսօր, ըստ մամուլում տարածված տեղեկությունների, հարձակում է տեղի ունեցել։ Այս բոլորը մեզ համար բացի ազգային արժեք լինելու, նաև սրբություններ են, այդ թվում, նաև՝ Հիսուսի և հերոսի մոր կերպարները, և, փաստորեն, ստացվում է, որ մեր երկրում հետևողական և կազմակերպված հարձակում է սկսվել ազգային և պետական արժեք ներկայացնող սիմվոլների, ինչպես նաև՝ սրբությունների դեմ։ Չեմ վարանի ասել, որ այս ամենը սատանիստական մասշտաբային ռիտուալ է հիշեցնում, որ մեր երկրում սկսել է չարաբաստիկ 2018 թվականից ի վեր, հետևողականորեն շարունակվում է մինչ օրս և ուղղված է մեր պետականության, ազգային և հոգևոր արժեքների դեմ։ Մենք, պարբերաբար, ականատես ենք լինում մեր սիմվոլների նկատմամբ իրականացվող սրբապիղծ ոտնձգությունների։ Այս ամենից հետո, ես հակված եմ մտածել, որ սա օրինաչափություն է, այսպես կոչված՝ նոր Հայաստանում»,- ասում է հոգեբանը։

Վնասել, անարգել և պղծել տվյալ ազգի պետական, հոգևոր և ազգային սիմվոլներն, այլ բան չէ, քան՝ հարված հասցնել ժողովրդի ամենանուրբ զգայարաններին և սա արվում է հատուկ նպատակով, ասում է հոգեբանն ու հավելում. «Երբ դանակով զինված հարձակում են իրականացնում հայրենիքի համար նահատակված ազգային հերոսի մոր վրա, սա, պարզապես, մարդու կամ կնոջ վրա կատարված հանցավոր արարք չէ, որովհետև ազգային հերոսի մայրը սովորական կին չէ, նա, արդեն իսկ, սիմվոլ է։ Ստացվում է, որ այս արարքով հարձակում է իրականացվում ազգային ամենավեհ արժեքի՝ Հայրենիքի համար նահատակվածների սրբության վրա։ Ի՞նչ նպատակով սա կարող է իրականացվել՝ միայն և բացառապես՝ արժեզրկելու հերոսության սիմվոլը, մանավանդ, եթե նկատենք այն համատեքստը, թրքահոտ այն մղջավանջը, որում մենք ապրում ենք արդեն չորրորդ տարին»։

Հոգեբանը հռետորական հարցադրում է կատարում՝ իսկ ինչո՞ւ նախկինում մեր երկրում նման արարքներ չէին կատարվում և, հանկարծ, դրանք սկսեցին 2018 թվականից հետո։ Կարինե Նալչաջյանն առաջարկում է, որ այս հարցադրումն ինքն իրեն ուղղի ամեն հայ մարդ, որ ապրում է Հայաստանում՝միաժամանակ, հիշեցնելով չմոռանալ նաև՝ 2020 թվականի ամռանը Եռաբլուրում հերոսների շիրիմների նկատմամբ իրականացված պղծության դեպքերը, նույնպես, որոնք մեծ աղմուկ, արձագանք և զայրույթի ալիք բարձրացրին հասարակության ներսում։


Անդրադառնալով պղծության դեպքերի ընթացքում վնասված Հիսուսի երկու հարթաքանդակների թեմային, հոգեբանը նկատում է՝ նորություն չէ, որ 2018 թվականից ի վեր, հեղափոխություն կոչվածից անմիջապես հետո, ականատես եղանք եկեղեցու դեմ իրականացվող աննախադեպ հարձակումների։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իրականացված դատապարտելի դրսևորումները բոլորն են հիշում, նկատում է Կարինե Նալչաջյանն ու հավելում. «Հիսուսի արձանը, նույնպես, սիմվոլիկա է՝ կրոնական բնույթի սիմվոլ, որ խորհրդանշում է ինչպես մարդու հավատն, այնպես նաև՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։ Շատ հաճախ մեզ ներկայացնելուց ասում են ոչ թե միայն հայ, այլև՝ հայ քրիստոնյա։ Սա մեր էության անբաժան և անբեկանելի նկարագիրն է, որին նույնպես, ինչպես արդեն ասացի, շարունակաբար հարվածներ են հասցվում վերջին տարիների ընթացքում։ Ի՞նչ նպատակով սա կարող է կատարվել՝ միայն և բացառապես պետության հիմքերը խարխլելու, որովհետև բոլորը գիտեն, որ Հայ Առաքելական եկեղեցին ոչ միայն հավատի խորհրդանիշ է հայերի համար, այլ նաև՝ պետականակերտման համակարգի գլխավոր, կարևորագույն ու կայուն ինստիտուտներից մեկը։ Կրոնական ինքնությունը հայ ժողովրդի մոտ շատ խոր հիմքեր ունի։ Հետևաբար, Հիսուսի արձանները պղծելու բոլոր պատճառները պետք է փնտրել միայն և բացառապես վերոհիշյալ կոնտեքստում».- ասում է հոգեբանը։

Ամփոփելով զրույցը, Կարինե Նալչաջյանը մեկ անգամ ևս ընդգծում է՝ կատարված պղծությունների բոլոր դեպքերի հիմքում պետք է փնտրել բացառապես թշնամու ձեռագիրը. «Մի՞թե դեռ կան մարդիկ, ովքեր կասկածում են, որ մեր երկրի ներսում հայի տեսակը ոչնչացնելու ծրագիր է իրականացվում։ Եթե մարդու ֆիզիկական ոչնչացումը դեռ, ինչ – որ առումով և չափով վերականգնելի պրոցես է, ապա մարդու և տեսակի հոգևոր ոչնչացումն, արդեն, անդառնալի է։ Այսպես են ազգերը վերացել աշխարհի երեսից՝ հոգեպես ոչնչացնելով նրանց ինքնությունն ու տեսակը՝ այն, ինչ կատարվում է մեր երկրում, արդեն չորրորդ տարին ի վեր։ Չեմ բացառում նաև, որ այս դեպքերը կարող են շարունակական լինել, եթե չբացահայտվեն և չպատժվեն ինչպես դրանց հեղինակներն, այնպես նաև՝ բարոյական տհասներ հանդիսացող կատարողների սև ձեռքերը, ապա մենք լուրջ վտանգներ առաջ ենք կանգնելու, որովհետև հոգևոր ոչնչացումը ոչնչացման հիմքն է, որն, արդեն իսկ, դրվել է մեր երկրի ներսում, որը, սակայն, պետք է անհապաղ կերպով կասեցնել»,- ասում է հոգեբանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:52 04/04/2022  |  ԼՐԱՀՈՍ«Աննա Հակոբյանը պատվեր է կատարում, ընդ որում՝ այնպիսի պատվեր, որի խորքային իմաստն իր և իր ամուսնու խելքի բանը չէ». հոգեբան
15:51 05/02/2021  |  ԼՐԱՀՈՍԱյն շերտը, որն այսօր պասիվ է, կարող է պայթել մի անսպասելի պահի․ Նալչաջյան
15:40 05/02/2021  |  ԼՐԱՀՈՍՀեղափոխության միջով անցածներն իրենց այնքան կարևոր են զգացել, որ այդ վիճակում են ուզում մնալ․ Նալչաջյան
12:52 23/01/2021  |  ԼՐԱՀՈՍ«Նիկոլ Փաշինյանի՝ հայերին ատելու բոլոր պատճառները պետք է փնտրել նրա դառն ու դաժան մանկության տարիներում». հոգեբան Կարինե Նալչաջյան
13:08 05/01/2021  |  ԼՐԱՀՈՍՇատերը մտածում էին, որ Արցախը բեռ է.հոգեբան
12:40 05/01/2021  |  ԼՐԱՀՈՍԲազմաթիվ են մարդիկ, որոնք չեն կարողանում լսել, նույնիսկ ի վիճակի չեն հանդիպել Նիկոլ Փաշինյանի պատկերի հետ.հոգեբան
13:36 21/12/2020  |  ԼՐԱՀՈՍՃանաչելով Փաշինյանին՝ պետք էր ենթադրել, որ ինքը, օգտագործելով համազգային սուգը, բախում է հրահրելու.հոգեբան
23:25 08/10/2020  |  ԼՐԱՀՈՍԹիկունքում երկիր պառակտելը թշնամու ջրաղացին ջուր լցնել է. Կարինե Նալչաջյան
17:30 22/09/2020  |  ՀարցազրույցԱզգի արժեքները ուզում են ջնջել ու նորը ստեղծել, որովհետեւ իրենք արժեքի կրող չեն, միայն փողոց են փակել
20:41 01/09/2020  |  ԼՐԱՀՈՍ«Սա երկար ժամանակ և լավ մշակված ծրագիր է, որի միակ նպատակը մեր երկրի կրթական համակարգն անվերադարձ ջարդուփշուր անելն է». Կարինե Նալչաջյան

Արխիվ

[]