Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   22:28 Իտալիան ոչ մի զինվորական չի ուղարկի Ուկրաինա. Թայանի 11/25/2024   22:11 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   22:11 Ուրոլոգը նախազգուշացրել է իմպոտենցիայի դեմ պայքարի միջոցներից մեկի վնասակարության մասին 11/25/2024   21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր 11/25/2024   21:52 Բաքվի ավաններից մեկում, որտեղ գտնվում են տասնյակ մասնավոր տներ, հեղեղվել են ճանապարհները 11/25/2024   21:40 Գործադիրի կողմից ԲԴԽ-ի կառավարմանը միջամտելով Սահմանադրական երաշխիքների խախտումը իրականացվում է դատախազության հովանավորչությամբ. Չնայած Փաշինյանի հրապարակային հայտարարությանը՝ վարույթ չի նախաձեռնվել 11/25/2024   21:29 Եթե գործընթացը շարունակվի, ապա հաջորդ տարի Իրանը կունենա հարստացված ուրան, որը կարող են օգտագործել միջուկային զենքի համար. Արմեն Մանվելյան 11/25/2024   21:23 Շիրակում սպանդանոցները չեն գործում, գյուղացին էլ տուգանվում է ոչ սպանդանոցային մորթի համար. Փակ շղթա 11/25/2024   21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   20:33 Իսրայելն ու «Հեզբոլլահը» կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters 11/25/2024   20:20 Բացահայտվել է մաշկի քաղցկեղի հիմնական մեխանիզմը 11/25/2024   20:09 Կոթի գյուղում այրվում է տուն 11/25/2024   19:55 ՔՊ-ն փորձում է վիժեցնել Գյումրիի ավագանու ընտրությունները, քանի որ գիտակցում են՝ չունեն արժանի թեկնածու. Գևորգ Պետրոսյան 11/25/2024   19:47 Կարեն Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը․ Դատավորների միություն 11/25/2024   19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն 11/25/2024   19:32 Բեյրութին Իսրայելի հարվածների երրորդ ալիքը հասել է Թայունի շրջան 11/25/2024   19:28 Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել՝ Հայաստանի հետ դիրքերը նկարահանելու համար 11/25/2024   19:21 Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 1 օր ջուր չի լինի 11/25/2024   19:04 ՌԴ Սամարայում ձերբակալել են դստերը բռնաբարած ոստիկանին․ աղջիկն ինքնասպան է եղել 11/25/2024   18:55 Մոսկվայի հարավում պահեստ է այրվում. (տեսանյութ) 11/25/2024   18:49 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանեց Հայաստան 11/25/2024   18:39 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 11/25/2024   18:36 Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել 11/25/2024   18:31 ԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի հարցով դիմել Դատախազություն 11/25/2024   18:25 Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար 11/25/2024   18:16 Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը 11/25/2024   17:59 Հիշեցում․ ուժի մեջ են մտել անհատական շարժունակության միջոցներով երթևեկության կանոնները 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   17:43 Անահիտ Մանասյանը մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման 11/25/2024   17:38 Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին 11/25/2024   17:33 Քրեական հեղինակություն Ռոբսոնի դեմ քրգործ է հարուցվել՝ կազմակերպված հանցանցավորության համար 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   17:24 Հայաստանի Հանրապետությանը վերադարձված շուրջ 4 միլիարդ դրամի գույք, 1 միլիարդ դրամ, կայացված դատական ակտեր՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով 11/25/2024   17:19 Զանգվածային արտաքսման մասին Թրամփի խոսքերից հետո միգրանտները լքում են Նյու Յորքը 11/25/2024   17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան 11/25/2024   16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 11/25/2024   16:50 Սոչիում թմրավաճառը գողացել է քրգործի մի հատորը, որ խուսափի պատասխանատվությունից 11/25/2024   16:39 Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է 11/25/2024   16:33 Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան

Գնալու ենք մինչեւ վերջ, հեռացնելու ենք աղետաբեր այս իշխանությանը, վերականգնելու ենք մեր արժանապատվությունը.Իշխան Սաղաթելյան 04/23/2022   20:28  |  ԼՐԱՀՈՍ

Այսօր այստեղ ենք՝ հայության անժամանցելի իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն թույլ չտալու համար։Այս մասին Հանրապետության հրապարակում Ջահերով երթից առաջ իր ելույթում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա,մասնավորապես, ասել է.

«1999 թվականին ՀՅԴ երիտասարդներն առաջին անգամ Երևանի կենտրոնից Ջահերով քայլեցին դեպի Ծիծեռնակաբերդ։ Ամեն հաջորդ տարի Ջահերով երթի մասնակիցների քանակը բազմապատկվեց։ Այսօր ահա այն վերածվել է համազգային միասնականության երթի։

Այս երթը վերաիմաստավորվել, նոր երանգ, նոր շեշտադրումներ է ստացել հատկապես այժմ, երբ բեկումնային ժամանակ է, երբ գոյութենական վտանգների առջեւ ենք։

Մենք արձանագրում ենք, որ ՀԻՇՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ եմ համահայկական կարգախոսը վերջին տարիներին ձևախեղվում է։ Փորձ է արվում մեր ժողովրդի արդար պայքարը սահամանափակել զուտ հիշողության ամորֆ ձեւակերպումով։

Այս իշխանությունը, կատարելով թուրքական նախապայմանները, ցանկանում է հրաժարվել մեր համահայկական պայքարից, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ իրավունքների պաշտպանության սահմանադրական հանձնառությունից, Արցախից։ Հայրենիքի դարպասները ցանկանում է բացել թշնամու առաջ։

Փուչ ու դատարկ են սրանց հավաստիացումները լավ ապագայի, տնտեսական շահի, խաղաղության դարաշրջանի վերաբերյալ։ Թշնամին նույնն է, նույն նպատակներով։ Նույն թշնամական թուրք-ադրբեջանական տանդեմն էր, որ 2020-ին Արցախում փորձեց նոր Ցեղասպանություն իրականացնել։

Հիմա մեր երթով, այս միասնականությամբ փաստում ենք, որ չեն հաջողելու։ Չենք թույլ տալու, որ այս իշխանությունը, իր կործանրար քայլերով, քայքայի համահայկական մեր ճակատը, մեր անվտանգությունը, պետականությունը, Արցախը, հայոց Հիշողությունը։ Սա դիմադրության վճռական երթ է։

Այս հրապարկից, Երեւանի սրտից, մեր տասնյակ հազարավոր ջահակիրների, վճռական հայության անունից դիմում եմ միջազգային հանրությանը՝ սա է հայկական կամքը, հայ ժողովրդի դիրքորոշումը, եւ ոչ թե փակ դռների ետեւում, ցանկացած պետության մայրաքաղաքում, զիջումի պատրաստ Հայաստանի անունից հանդես եկողի լռությունն ու թուրքական պահանջների կատարման պատրաստակամությունը։

Այս հրապարկից դիմում եմ հայկական Սփյուռքում ապրող, հայկականությունը պահպանող, նախնյաց հիշատակն ու պատգամը վառ պահող մեր միլիոնավոր հայրենակիցներին։ Այս ջահերը, տասնյակ հազարավոր հայաստանցիների ներկայությունը փաստում են. մեր իրավունքների պաշտպանությունը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարը դադար չի առնելու։

Դիմում եմ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին։ Մեր վճռական ներկայությունը, զինվորագրումը գրավական ու ապացույցն է, որ դուք մենակ չեք։ Մայր Հայրենիքը ձեռքերը չի լվացել Արցախից։ Սա է հայության կարծիքն ու որոշումը, ոչ թե մի քանի իշխանավորների թուրքական թեզերով հայտարարությունները։ Մենք միասին ենք, մեկ բռունցք, մեկ ուժ։

Վերջապես դիմում եմ մեր ջահակիր երիտասարդությանը, որոնցից շատերը 2020-ին ջահի փոխարեն զենքն էին բռնել։ Դիմում եմ նրանց միացած մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, մեր բոլոր քաղաքացիներին։ Զանգը հնչել է՝ սա նոր Սարդարապատի, նոր Բաշ Ապարանի, նոր զարթոնքի զանգն է։ Մեզանից, մեր միասնությունից, վճռականությունից, մինչեւ վերջ գնալու մեր կամքից է կախված, թե հետագա սերունդներն ինչպես կարտահայտվեն 2020-ակականներին ապրածներիս մասին։

Կլինե՞նք համարձակ, միասնական, ըմբոստ, մեզ կհիշեն որպես պատմության անիվը շրջած հաջորդ սերունդներին ապրելու, արարելու հայրենիք փոխանցած սերունդ։ Եթե ոչ՝ վախկոտի խարանը բոլորիս շիրիմների վրա է լինելու։

Հանդուրժելո՞ւ ենք այդպիսի ճակատագիր։ Ոչ։

Ուրեմն ունենք մեկ ուղի՝ մեզ հետ պայքարի ենք հանում մեր հարեւանին, ընկերոջը, բարեկամին, համագյուղացուն։ Համահայաստանյան զորաշարժ ու դիմադրություն։ Վստահ եմ՝ այն բերելու է հաղթանակ։

Երեկ ես հայտարարել եմ՝ գնալու ենք մինչեւ վերջ։ Հեռացնելու ենք աղետաբեր այս իշխանությանը։ Վերականգնելու ենք մեր արժանապատվությունը։

Հանուն սրբադասված մեր նահատակների։ Հանուն Հայաստանի, Հանուն Արցախի, հանուն հայկական նոր զարթոնքի»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:20 23/04/2022  |  ԼՐԱՀՈՍ«Զարթնի՛ր լաո». Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
09:04 23/04/2022  |  ՄամուլՋահերով երթ` նաև Արցախում. համախմբման գործընթացները շարունակվում են. «Փաստ»
18:26 22/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱրցախի հիմնախնդիրը ներքաղաքական պայքարի և իշխանության հասնելու գործիք չպետք է լինի. Արսեն Թորոսյան
15:30 22/04/2022  |  ԼՐԱՀՈՍԻշխան Սաղաթելյան. Ամբողջ Հայաստանով սկսում ենք անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ
12:31 18/04/2022  |  ԼՐԱՀՈՍ«Զարթնի՛ր, լաո՛». Այս տարի ջահերով երթը կրելու է այս խորագիրը. Մասնակցելով երթին՝ ցույց տանք աշխարհին, որ տեր ենք մեր հայրենիքին.ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը
01:02 18/04/2022  |  ՔաղաքականԲոլոր իրական ընդդիմադիր ուժերը դուրս են գալու փողոց, պայքարը լինելու է ապակենտրոն ու ցանցային. Սաղաթելյան
10:31 15/04/2022  |  ՄեկնաբանությունԱմեն ինչ իրոք վատ է, բայց ամեն ինչ կորած չէ․ պետք է կանգնեցնենք կորուստների այս շղթան, պատրաստ եղեք․ Իշխան Սաղաթելյան
16:08 14/04/2022  |  ԼՐԱՀՈՍՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի պատգամավորների այցը Արցախ համաձայնեցված չի եղել խաղաղապահների հետ
15:13 13/04/2022  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն, ըստ էության, ասել է, որ գնում են «Արցախն Ադրբեջանի կազմում» ճանապարհով. Իշխան Սաղաթելյան
20:09 12/04/2022  |  ԼՐԱՀՈՍԱյս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը. ԱԺ փոխխոսնակ

Արխիվ

[]