ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ապրիլի 24-ը պետք է դառնա աննկուն պայքար ու անկոտրում կամք խորհրդանշող օր․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի Հանձնախումբ 04/23/2022 18:21 | ԼՐԱՀՈՍ
ՀՅԴ Հայ Դատը հանդես է եկել հայտարարությամբ․
«Ապրիլ 24-ին աշխարհի բոլոր անկյուններում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և մատուցում հարգանքի տուրք։ Ցավոք, 107 տարի անց ցեղասպանության հետևանքները շարունակում են վտանգել հայության հավաքական գոյությունը, ինչպես նաև խաթարել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Գրեթե մեկ դար անց, ողջ Արևմտյան Հայաստանի կորստից հետո մենք կրկին կանգնած ենք հայրենազրկման լրջագույն վտանգի առաջ։
Թուրք-ադրբեջանական տանդեմի ուղղակի թիրախն Արցախն է՝ մեր հայրենիքի այն հատվածը, ուր մեր արմատներն ունեն 3000 տարվա պատմություն, ուր հայոց ինքնիշխանությունը կանգուն է եղել նույնիսկ ամենադժվարին ժամանակահատվածում։ Սակայն հստակ է, որ ըստ էության, թուրք-ադրբեջանական տանդեմի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունը հնարավորինս թուլացնելն է։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ անպատիժ մնալու դեպքում ոճրագործը կրկնում է իր արարքը։ Թուրքիայի իշխանությունները ոչ միայն շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը, այլն նաև 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց գործուն մասնակցությունն ունեցան Ադրբեջանի կողմից Արցախում բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու մեջ։
Ապրիլի 24-ը մեզ համար ոգեկոչման օր լինելուց զատ, նաև հայ ազգի աներևակայելի տոկունությունն ու կենսունակությունը խորհրդանշող օր է։ Եվ հետևաբար, այն պետք է դառնա աննկուն պայքար ու անկոտրում կամք խորհրդանշող օր։ Այն պետք է շարունակաբար մեզ հիշեցնի, որ ամեն օր պարտավոր ենք պայքարել հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի հզորացման, ամեն մեկս մեր տեղում, ամեն մեկս անելով մեր առավելագույնը։
Չկա ավելի մեծ թշվառություն, քան հայրենիքի կորուստը։ Ոչ մի նյութական բարեկեցություն կամ հաջողություն դրսում չի կարող երբևէ լցնել այն դատարկությունը, որին առերեսվում է անհայրենիք մարդը։ Թե՛ ցեղասպանության անմեղ զոհերին, թե՛ ապագա սերունդներին մենք ուժեղ, ծաղկուն Հայաստան և Արցախ ենք պարտք։ Այժմ, թեև թուլացած և ծնկի եկած, բայց մենք դեռևս ունենք պետականություն, որը պարտավոր ենք փայփայել ու ոտքի կանգնեցնել։
Ապրիլի 24-ը նաև խորհելու օր է, թե որպես ազգ հավաքական ուժերով ինչ պետք է անենք, որպեսզի հարատևենք, զորանանք և թույլ չտանք նման աղետալի ճգնաճամի կրկնությունը հայության համար և մեծ դժվարությամբ ձեռք բերված մեր պետականության համար։ Ուժեղ և կենսունակ սփյուռք ունենալու առաջին և ամենագլխավոր նախապայմանը ուժեղ Հայաստանի Հանրապետություն և Արցախ ունենալն է։ Հայաստանի Հանրապետությունը և Արցախն են այն կենարար ակունքը, որից սնվում է և պետք է շարունակի սնվել սփյուռքը։ Որքան ուժեղ լինի Հայաստանը, ներառյալ Արցախը այդքան ուժեղ կլինի սփյուռքը։ Պետք է հստակ քայլերով և օրնիբուն աշխատենք մեր պետականության հզորացման և կայացման ուղղությամբ։ Պարտավոր ենք անել ամեն ինչ այս ճանապարհին խոչընդոտները վերացնելու համար։
Հայաստանի Հանրապետության իշխանություններին կոչ ենք ուղղում զգաստանալ, և քանի դեռ ուշ չէ, մշակել և կիրառել հայ ժողովրդի պաշտպանությանն ուղղված արդյունավետ քաղաքականություն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից