ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե մեր երեխաները Հայրենիքի սահմանին են զոհվել, ձեր երեխաներին ձեր տներում են մորթելու․ զոհված զինծառայողի հայրը բոլորին պայքարին միանալու կոչ է անում 04/23/2022 13:30 | ԼՐԱՀՈՍ
Գիշերն Ազատության հրապարակում են անցկացրել նաև զոհված զինծառայողների ծնողների մի մասը։ 44-օրյայի ընթացքում զոհված տղաների ծնողները ևս ապրիլի 21-ից նստացույց են անում Ազատության հրապարակում։
«Մեզ մոտեցող մարդկանց առաջին հարցն այն է, թե ոնց ենք պրծնելու այս դավաճաններից։ Մենք ասում ենք՝ ոնց ընտրել եք, այդպես էլ պրծնելու ենք։ Ում երակներով հայի արյուն է հոսում, պետք է գտնվի այս պայքարում։ Եթե չեն ուզում մեր բախտին արժանանալ՝ որդի կորցնել, պետք է միանան այս պայքարին։ Նիկոլ Փաշաևն ապրելու իրավունք չունի»,-լրագրողի՝ ի՞նչն է ամենաշատը հուզում իրենց մոտեցող քաղաքացիներին հարցին ի պատասխան՝ ասաց զոհված զինծառայողի հարազատը։
Վերջինս նկատեց, որ շարժմանը միացող քաղաքացիների թիվն օրեցօր ավելանում է, բայց որ ոստիկանները շարունակում են կատարել իշխանությունների հրահանգները, ըստ նրա, այսքանից հետո, առնվազն, անտրամաբանական է։
«Մենք ոստիկանների դեմ ոչինչ չունենք, բայց նրանք էլ են դարձել Նիկոլ Փաշինյանի կամակատարները։ Պետք ժողովուրդը հասկանա, որ Հայրենիքը կորցնելու եզրին ենք ու ոտքի կանգնի։ Իմ բախտակիցներին եմ ասում՝ ոտքի կանգնել է պետք, ծնողնե՛ր, մեր երեխաների արյան համար սրանք պետք է պատասխան տան։ Ի՞նչ է նշանակում՝ կարող էին այս զոհերը չլինել։ Այսինքն՝ այս երեխե՞քն էին խանգարում իրենց, որ տարան սպանեցին։ Նրանք երեխաներ չէին․ նրանք տղաներն էին, որ առանց վարանելու իրենց կյանքը տվել են, որ մենք ապրենք։ Երեխաներն այս կառավարությունում նստածներն են»,-նշեց զոհված զինծառայողի ծնողը։
Արցախի՝ Ադրբեջանի կազմում հնարավոր համարողներին զոհված զինծառայողի ծնողը հայ չի համարում։ Ասում է՝ Արցախը երբեք ու որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ դա թույլ չեն տա իրենք՝ ծնողները, որոնց երեխաների արյունը թափվել է այդ հողի վրա։
«Առևտուր են ուզում անել, փող աշխատել՝ տալով Արցախը։ Մենք մեր երեխաների արյան պատասխանն ենք ուզում։ Այն հողը, որի համար արյուն է թափվել, չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հայն այդպես չի կարող մտածել։ Այն մարդը, որ մտածում է՝ ավելի լավ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, որ մենք խաղաղ ապրենք, ասեմ՝ իմացեք․ այդ դեպքում մենք խաղաղ չե՛նք ապրելու։ Թուրքը հերթով բոլորիդ տներն է մտնելու, ու, եթե մեր երեխաները Հայրենիքի սահմանին են զոհվել, ձեր երեխաներին ձեր տներում են մորթելու, Ազատության հրապարակում են մորթելու»,-ասաց զոհվածի ծնողն ու կոչ արեց բոլորին, ում երակներով հայի արյուն է հոսում, միանալ պայքարին և օր առաջ ազատվել դավաճաններից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ