ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ալիևը շատ լավ է հասկանում՝ կա ռեալ վտանգ, որ այստեղ կարթնանա 88-ի հայը, հետևաբար, Ադրբեջանը կարող է դիմել ռազմական սադրանքների՝ թույլ չտալու իշխանափոխությունը». Գառնիկ Դավթյան 04/23/2022 19:52 | ԼՐԱՀՈՍ
Արհեստածին Ադրբեջանի նախագահի՝ Շուշիում երեկ հնչեցված ագրեսիվ հռետորաբանությունը մեծապես պայմանավորված է Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող վերջին զարգացումներով։ Ալիևը շատ լավ է հասկանում, որ հայաստանյան ներկա թուլակամ իշխանությունները լավագույն հնարավորությունն են՝ իրենց և ռազմավարական դաշնակից Թուրքիայի համար՝ այս տարածաշրջանում հասնելու մաքսիում հաջողությունների։ Ըստ այդմ, չի բացառվում, որ հայաստանյան ներքաղաքական դաշտում լարվածություններ առաջանալու ֆոնին, Ադրբեջանը կդիմի ռազմական սադրանքների, հատկապես, որ եղանակային պայմանները դա թույլ են տալիս։ Նրանց համար խիստ անցանկալի կարող է լինել այստեղ՝ Հայաստանում իշխանափոխության հնարավոր վտանգը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։
«Իհարկե գաղտնիք չէ, որ վերջին 30 տարիների ընթացքում, Ադրբեջանը միշտ էլ բարձրաձայնել է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին, ընդհուպ մինչև՝ որակելով մեր երկիրը որպես ֆաշիստական պետություն։ Այս առումով, սա մեզ համար նորություն չէ։ Ամենասարսափելին, սակայն, այն է, որ այս դաժան իրականության մեջ, մենք կանգնել ենք նոր Ցեղասպանության վտանգի առաջ։ Ես խոսում եմ «Խաղաղության դարաշրջան»-ի բացման մասին։ Թուրք - ադրբեջանական տանդեմն, արդեն որերորդ անգամ, բացահայտ և անթաքույց հայտարարում է Հայաստանի նկատմամբ իր ռազմական մտադրությունների մասին։ Ի պատասխան դրան, փոխանակ մենք ամրացնենք մեր առաջնագիծը, ինչպես նաև՝ քաղաքական և դիվանագիտական ճակատը, գնում ենք ոչ մի լավ բան չխոստացող, այսպես կոչված, «Խաղաղության դարաշրջանի» բացման ճանապարհով»,- ասում է Գառնիկ Դավթյանը։
Վերջինս նկատում է՝ Շուշիում Ալիևի կողմից երեկ արված հայտարարություններն այլ բան չեն, քան վախ՝ Հայաստանում հնարավոր ռևանշի վտանգից.«Ալիևը շատ լավ է հասկանում՝ կա վտանգ, որ այստեղ կարթնանա 88-ի հայի տեսակը, որի վերջնական արդյունքում Ադրբեջանը պարտվեց։ Նա տեսնում է, որ երկրում տարբեր քաղաքական ուժեր, հասկանալով ստեղծված օրհասական դրությունը, միավորված քայլեր են իրականացնում՝ թույլ չտալու համար Արցախի և Հայաստանի վերջնական պարտությունը։ Ադրբեջանն, ի տարբերույթուն մեզ՝ դասեր է քաղում անցյալից։ Հետևաբար, աչքի առաջ ունենալով այդ դասերը, նա փորձելու է մաքսիմում ճնշել հայկական կողմի կենտրոնացման և ազգային ազատագրական ճակատի ստեղծման փորձերը»,- ասում է Ադրբեջանի հարցերով փորձագետը։
Ալիևի վերջին հայտարարություններին, ըստ բանախոսի, կհաջորդեն ռազմական բնույթի սադրիչ գործողութունները. «Երբ Փաշինյանի հեռացումն, արդեն, տեսականորեն անխուսափելի և մոտ դառնա, Ալիևի ագրեսիվ հայտարարությունները գործի կվերածվեն։ Բացի Արցախից, չի բացառվում, որ ռազմական բախումներ լինեն նաև Հայաստանի Հանրապետության սահմաններին, որտեղ, ավելի քան մեկ տարի, ադրբեջանական կողմից օկուպացված տարածքներ կան։ Սրանով, նա կփորձի ազդեցություն ունենալ հայաստանյան ներքաղաքական օրակարգի վրա։ Ամեն դեպքում, կասկածից վեր է, որ ցանկացած պարագայում, Ալիևը չի ցանկանա բաց թողնել իր համար խիստ բարենպաստ այս իրավիճակը՝ ձեռք բերելու՝ քաղաքական, սահմանային և դիվանագիտական նոր նվաճումներ, ինչը նրան կարող է թույլ տալ միայն և բացառապես հայաստանյան օրվա իշխանությունը»,- ասում է Գառնիկ Դավթյանը։
Խոսելով մոսկովյան վերջի այցի մասին, Ադրբեջանի հարցերով փորձագետն ասում է՝ հայկական կողմի իրականացրած շարունակական զիջողական քաղաքականության արդյունքում, ստացվել է մի անհասկանալի իրավիճակ. «Փաշինյանը Բրյուսելում մի բան է պայմանավորվում, Ադրբեջանի հետ՝ բոլորովին այլ, գնում է Մոսկվա՝ այս երկուսին հակասող ինչ – որ բաներ է հայտարարում, հետո, վերադառնալով Հայաստան՝ ասում է բացարձակ այլ տեքստեր, որի արդյունքում, մենք հայտնվել ենք ինչ - որ անմեկնաբանելի իրավիճակի առաջ։ Սեփական շահերով պայմանավորված, գործընթացին մասնակից յուրաքանչյուր կողմ Փաշինյանին թելադրում է իր համար ցանկալի պայման, որոնց հետ այս մարդը գլխիկոր համաձայնվում է, իսկ արդյունքում ՝տուժում է միայն Արցախն ու Հայաստանը։ Եթե այս բոլոր կողմերին համեմատենք իրար հետ, ապա ակնհայտ է, որ ռուսական կողմի առաջարկները բոլոր վատթարագույն տարբերակներից լավագույնն են մեզ համար։ Համենայն դեպս, այդ փաստաթղթի մեջ չկա,այսպես կոչված, Խաղաղության մասին և սահմանազատման ու տարածքային անվտանգության վերաբերյալ որևէ խոսք, Արցախի վերաբերյալ մոտեցումն էլ՝ խիստ զգուշավոր է։ Իհարկե, առաջարկված փաթեթը մեզ համար ամենալավագույնը չէ, բայց ինչպես արդեն ասացի՝ եղած վատագույններից, թերևս լավագույնն է»,- ասում է Գառնիկ Դավթյանը։
Ամփոփելով զրույցը, բանախոսն ընդգծում է՝ պետք է վերջնական և հստակ կերպով հասկանալ, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին թելադրվող, այսպես կոչված, խաղաղության պայմանները, բոլորովին էլ խաղաղության մասին չեն ազդարարում. «Եթե կան մարդիկ, ովքեր համաձայն են մատաղացու գառի պես, գլուխներ կախ, իրենց վիզը դնել թուրք – ադրբեջանական յաթաղանի տակ, թող գնան այդ ճանապարհով։ Բոլոր նրանք, ովքեր հասկացել են, թե ի՞նչ է իրականում կատարվում մեր երկրում, պետք է դուրս գան պայքարի, ընդ որում՝ բացառապես և միայն հաղթելու նախապայմանով, որովհետև ժամանակը ոչ թե սուղ է, այն մեզ համար այլևս սպառված է»,- ասում է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից