ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռազմական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 2150 քրեական գործ, քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի վերաբերյալ. Դավթյան 04/22/2022 12:55 | Քրեական խրոնիկոն
Տարվա ընթացքում բոլոր նախաքննական մարմինների վարույթում քննվել է ռազմական հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործեր։ Այդ քրեական գործերով տարվա ավարտի դրությամբ՝ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի վերաբերյալ, 55 անձինք արդեն իսկ այդ գործերով դատի են տրվել, ունենք նաև համապատասխան դատավճիռներ։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Մեզ համար արդեն իսկ ավարտված քրեական գործերով պարզվել է, որ, ցավոք, այդ պատերազմական գործողությունների ընթացքում մեր ԶՈՒ-երի ներկայացուցիչներ ,բազում սպաներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել, որոնցով այդ անձանց նկատմամբ ունեցել ենք քրեական հետապնդումներ, ունենք նաև դատի տրված անձինք, մնացյալ գործերով նախաքննությունը շարունակվում է», - Արթուր Դավթյանը։
Նա վստահեցրեց՝ նախանձախնդիր են այդ գործերով առավելագույնս օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ու հանցավոր խախտումներ թույլ տված ու, հատկապես, պատերազմի ցավալի ելքով պայմանավորված կամ այդ ելքին հանգեցրած հանցավոր խախտումներ թույլ տված յուրաքանչյուրի պատասխանատվությանը հասնելուն։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված հանցագործություններին, ապա, Արթուր Դավթյանի խոսքով, օբյեկտիվ ապացույցներով փաստագրված պատկերը հետևյայն է՝ թույլ են տրվել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, զինծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, կոնկրետ դեպքերում կանխամտածված թիրախավորվել են բնակավայրերը, թիրախավորվել են քաղաքացիական անձինք, իրականացվել է քաղաքացիական անձանց սպանություն, պատերազմ վարելու կանոններ են խախտվել, արգելված զինատեսակներ են կիրառվել, թիրախավորվել ու ոչնչացվել են հայկական պատմաշակութային արժեքներ, իրականացվել են բռնության, խոշտանգման ու սպանության գործողություններ։
Արթուր Դավթյանը նշեց, որ քրեական գործով ձեռք բերված օբյեկտիվ փաստերն ակնհայտորեն վկայում են այն մասին, որ 2020 թվականի դեռևս հունիս-հուլիս ամիսներից սկսած՝ Սիրիայի հյուսիսային հատվածներից հանրահայտ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվել են վարձկանների հավաքագրումներ. վարձկանները անարգել Թուրքիա-Սիրիա պետական սահմանով տեղափոխվել են Թուրքիայի տարածք, որտեղից տեղափոխվել են Ադրբեջան, այնտեղ իրականացվել է նրանց ռազմական պատրաստումը։
«Լեռնային հատվածներում մարտ վարելու համար հատուկ պատրաստություն են անցել, հրահանգավորում են ունեցել սպանելու, խոշտանգելու քաղաքացիական բնակչությանը։ Մեր զինված ուժերին պատերազմի ժամանակ հաջողվել էր հայտնաբերել ու ձերբակալել երկու այդպիսի վարձկանի, ովքեր շատ մանրամասն ներկայացրել են այն ամենը, ինչի մասին խոսեցի», - հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազը։
Երկու վարձկաններ էլ դատապարտվել են ցմահ ազատազրկման. ընդհանուր առմամբ՝ այս պահի դրությամբ կա քրեական հետապնդման ենթարկված ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության շուրջ 60 ներկայացուցիչ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ