ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի հարցով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ. Դավթյանի պարզաբանումը 04/22/2022 15:19 | ԼՐԱՀՈՍ
Հովիկ Աբրահամյանի՝ արգելանքի տակ գտնվող առանձնատան վաճառքի հարցով ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված է քրեական գործ, որի շրջանակում կպարզաբանվի, թե ինչու այդ իրավիճակում ունեցանք պրակտիկայից տարբերվող վիճակ։ Այս մասին ԱԺ-ում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցին, թե արդյո՞ք դատախազության կողմից քրեական գործերի հանդեպ ոչ պատշաճ հսկողությո՞ւնն է պատճառը, որ նման դեպքեր են գրանցվում։
Արթուր Դավթյանը նախ նշեց, որ իրենք աշխատանքային շփում, օրենքով նախատեսված համագործակցություն են ունեցել նախաքննական մարմնի հետ։ Նրա պարզաբանմամբ՝ երբ գույքի հետ կապված նախաքննական մարմինը սահմանափակումներ է կիրառում, դա կիրառվում է դատավարական որոշմամբ, որից տեղյակ էին ու ստուգել են դրա օրինականությունը, այսինքն՝ գիտեին, որ կոնկրետ գույքի հանդեպ կա օրինական սահմանափակում։
«Կոնկրետ այս իրավիճակում, պատկերացրեք, մենք բողոքարկման ժամկետի կեսին ենք, պատրաստել ենք բողոք եւ մեկ էլ տեղեկանում ենք, որ նախաքննական մարմինն արդեն իսկ այդ սահմանափակումը հանելու ուղղությամբ գործողություններ է կատարել։ Այս իրադրության պայմաններում դատախազին ինչ էր մնում անելու, մնում էր՝ քննիչի ձեռքը բռնած պահել »,- նշեց Դավթյանը՝ հավելելով, որ այո, իրավական հարց է վիճարկվում, բայց իրենք՝ որպես քրեական հետապնդման մարմին, ունեցել են պրակտիկա, որ դա կատարվում է այն ժամանակ, երբ որոշումն օրինական ուժի մեջ է մտնում՝ բողոքարկման ընթացակարգերը սպառված լինելու իմաստով։
Նրա խոսքով՝ Վճռաբեկ դատարանն այս հարցով դեռեւս չունի նախադեպային որոշում կայացված, դատավարական պրակտիկայում դատավորների մոտեցումները տարբեր են, սակայն քրեական հետապնդման մարմինները բոլորը միակարծիք էին այդ հարցում։
«Սա մեզ համար անակնկալ լինել չէր կարող։ Քննիչը պետք է սպասի մեր բողոքարկման արդյունքին։ Նկատի ունենալով, որ ունեցել ենք ձեւավորված պրակտիկայի հանդեպ այլ իրադրություն եւ պարզել ենք, որ օրերի ընթացքում տեղի են ունեցել նաեւ գույքի հետ կապված գործարքներ, մեր մոտ հիմքեր են առաջացել՝ այդ հանգամանքները ստուգելու։ Դրա համար ԱԱԾ քննչական մարմնում հարուցված է քրեական գործ, որի շրջանակում կպարզաբանվի, թե ինչու այդ իրավիճակում ունեցանք պրակտիկայից տարբերվող իրավիճակ։ Արդյո՞ք դա կապ ունի գործարքի հետ, հետագայում կատարված գործողությունների հետ։ Սա է իմ տարակուսանքը»,- պարզաբանեց Դավթյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ