ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանապետի տեղակալը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել.Արսեն Բաբայան 04/22/2022 18:59 | Մեկնաբանություն
Ոստիկանապետի տեղակալը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է հայտնել։ Նման հայտարարություն է տարածել Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Ես, որպես Ազատության հրապարակում տեղի ունեցող շտապ հավաքի պաշտոնական կազմակերպիչ պաշտոնապես հայտնում եմ, որ ոստիկանապետի տեղակալ Հ.Ֆիդանյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իսկ օրենսդրական կարգավորումները մեկնաբանվել են չափից դուրս սուբյեկտիվ:
Այսպես,
1. հավաքների ազատությունը սահմանադրական իրավունք է, որի իրացումը չի ենթադրում որևէ պետական կառույցի թույլտվություն:
2. Ինքնաբուխ կամ մինչև 100 հոգու մասնակցությամբ հավաքների համար որևէ իրազեկում չի պահանջվում: Նախատեսված է միայն 1 պայման, այն է՝ կազմակերպչի կողմից ոստիկանությանը հայտնելը և ներկայանալը, որի նպատակն է ոստիկանության պարտականություն հանդիսացող աջակացություն ստանալը:
3. Բոլոր այն դեպքերում, երբ մասնակիցների քանակն անցել է 100 հոգին՝ իմ կողմից լիազոր մարմնին ներկայացվել է պատշաճ իրազեկում: Այդպիսի իրազեկումները բազմաթիվ են: Այդ իրազեկումներում ներկայացվել են այմ բոլոր միջոցները, որոնք օգտագործվում են հավաքի ընթացքում: Միջոցների ցանկում ընդգրկված են նաև վրանները, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը կամ որևէ այլ պետական մարմին իրավունք չունի արգելելու դրանց օգտագործումը:
4. Ինչ վերաբերվում է նախապես իրազեկմամբ հավաք անցկացնելու կանոնին, ապա այդ ռեժիմն օրենքը նախատեսում է միայն նախապես պլանավորված հավաքի համար: Այդպիսի օրինակ է ապրիլի 25-ից նախատեսված հավաքները, որոնց մասին նախապես իրազեկումս քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն:
Այսպիսով, ոստիկանությանը հորդորում եմ չկաշկանդվել քաղաքական իշխանության կամայականություններով և վախերով, պահպանել օրենքի ոգին ու տառը և չդիմել սադրիչ գործողությունների:
Ոստիկանության կողմից ձեռնարկված ցանկացած ապօրինի գործուղության հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է հենց ոստիկանությունը:
Ոստիկանության պետի տեղակալի հայտարարությունների առնչությամբ հրավիրում եմ ՄԻՊ-ի ուշադրությունը»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ոստիկանությունը Ազատության հրապարակում նստացույց ու հացադուլ սկսած ընդդիմադիրներին՝ մասնավորապես «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանին եւ 44-օրյա պատերազմի մասնակից երկու տղաներին թույլ չէր տվել վրան տեղադրել, որպեսզի պաշտպանվեն ցրտից ու արեւից:
Կառավարության այսօրվա նիստից հետո ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ոստիկանությունը թույլ չի տալիս Ազատության հրապարակում վրաններ տեղադրել, հայտարարել է, թե. «Խնդիրը բացառապես իրավական է: Մենք ունենք հավաքների անցկացման վերաբերյալ համապատասխան իրավակարգավորումներ, դրա վերաբերյալ օրենք եւ առաջնորդվում ենք տվյալ օրենքի դրույթներով»: Ըստ փոխոստիկանապետի, հավաքներ անցկացնելու վերաբերյալ պետք է լինեն համապատասխան ծանուցումներ, որոնց ընդունման դեպքում միայն հնարավոր կլինի տեխնիկական կամ այլ բնույթի սարքավորումներ տեղադրել»:
ց
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ