Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

«Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան 04/21/2022   21:32  |  Հարցազրույց

Պետք է, ըստ էության, գնահատել Մոսկվայում ստորագրված այն փաստաթուղթը, որի տակ դրվել է ՀՀ վարչապետի ստորագրությունը։ Դրանում, Արցախի հետ կապված, երկու կարևոր շեշտադրումներ կային, որոնք, սկզբունքորեն, բացակայում էին մոսկովյան այցին նախորդած՝ բրյուսելյան հանդիպումների ընթացքում։ Մեծ իմաստով, տարածված հայտարարության բովանդակության համաձայն՝  Բրյուսել կատարած այցի շրջանակներում, առհասարակ, ոչ մի կերպ չի շոշափվել Արցախի հարցը։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում նշում է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը.

- Բրյուսելյան այցի շրջանակներում Եվրոմիության և Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ դրվել էր մի փաստաթուղթ, ըստ որի՝ մինչև ապրիլ ամսվա վերջ, պետք է դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծվեր, ինչպես նաև՝ շուտափույթ կերպով պատրաստվեր Խաղաղության պայմանագիրը։ Եթե ուշադրությամբ ուսումնասիրենք Մոսկվայում ստորագրված պայմանագիրը, ապա կտեսնենք, որ նախ՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ Ռուսաստանը հստակ դիրքորոշում է հայտնում, ինչպես նաև՝ հստակ անդրադարձներ է կատարում Արցախյան հակամարտության, ինչպես նաև՝ դրա  լուծման խնդրին։ Ստացվում է, այն ինչ ստորագրվեց Մոսկվայում՝ այս պայմանագրով, ամբողջությամբ մի կողմ դրվեցին բրյուսելյան բոլոր պայմանավորվածությունները։ Այլ կերպ ասած՝ Մոսկվան ջրեց բրյուսելյան բոլոր պայմանավորվածությունները։

- Այսինքն, ստացվում է՝ ի չի՞ք են դառնում բոլոր այն պայմանավորվածությունները, որոնց այդքան ձգտում էր Եվրոպան և անհամբեր դելիմիտացիային սպասող Ադրբեջա՞նը։

- Դելիմիտացիան, իր նվազագույն դրսևորմամբ՝ քարտեզների վրա հիմնված գործողություն է։ Ինչպե՞ս կարող է Բրյուսելի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն դելիմիտացիա տեղի ունենա, եթե այդ քարտեզները, գտնվում են բացառապես և միայն Ռուսաստանի Դաշնության Գլխավոր Շտաբի չհրկիզվող պահարաններում։ Ո՞վ պետք է նրանց տա այդ քարտեզները, եթե Եվրոպան փորձում է համառորեն  և ամեն գնով շրջանցել Մոսկվայի դերակատարությունն ու մասնակցությունն՝ ինչպես դելիմիտացիայի, այնպես նաև՝ արցախյան հակամարտության լուծման ողջ գործընթացում։ Ինչ վերաբերում է Խաղաղության պայմանագրին, ապա ՌԴ-ն, իհարկե, դեմ չէ, որ այն ստորագրվի, սակայն նշում է, որ դա պետք է արվի այն ժամանակ, երբ իր  շահերն ամբողջովին ընդգրկված կլինեն։ Այս պահին Հայաստանի և ՌԴ-ի շահերը համընկնում են Խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի գործընթացի ոչ առաջնահերթությամբ։

- Հետաքրքիր է մոսկովյան այցի արդյունքները  չե՞ն գրգռի, արդյո՞ք, Ադրբեջանի ղեկավարի բարկությունը, ով ամեն գնով դելիմիտացիայի իրականացման  սեղմ ժամկետներ էր թելադրում հայաստանյան իր գործընկեր Փաշինյանին…

- Ալիևն իր գրգռվածությունը  թող Եվրոմիության սեռափոխ չինովնիկների վրա թափի, որովհետև իր գրգռվածությունը էական որևէ ազդեցություն չի ունենալու այն փոխհարաբերությունների վրա, որտեղ միջնորդի և խաղաղարարի առաքելությունը ստանձնել է ատոմային տրիադա ունեցող Ռուսաստանի Դաշնությունը։ Իրապես, իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, որի քամիները հասել են և՛ Ադրբեջան, և՛ Թուրքիա։ Նրանք սա շատ լավ հասկանում են։

- Ի՞նչ իրավիճակի մասին է խոսքը, պարոն Նահապետյան։

- Այն իրավիճակի, որ Ռուսաստանի Դաշնությունն իրականացնում է Ուկրաինայում։ Պատկերավոր լեզվով ասած, սկզբունքորեն, ՌԴ-ն իր ձեռքերին ազատություն է տվել և եթե, այնուամենայնիվ, իր շահերը ստորադասվում են,այսինքն, խախտվում են միջազգային իրավունքի այն նորմերը, որով առաջնորդվում կամ ձգտում է առաջնորդվել Ռուսաստանի Դաշնությունը, ապա նա շատ խիստ և կոշտ է դառնում։

- Ինչպե՞ս կարող ենք ամփոփել Մոսկվայում կնքված համաձայնագիրն, ըստ էության։

- Կարծում եմ, սա շատ ծրագրային փաստաթուղթ է, որտեղ ներառնված են բոլոր ոլորտներն՝ անխտիր։ Խոսքը ոչ միայն Արցախի հիմնախնդրի մասին է։ Այստեղ ներառնված են Հայաստան - Ռուսաստան հարաբերություններն՝ իրենց բոլոր դրսևորումներով, հստակ մարտավարություններով, առկա են նաև հատվածներ, որտեղ ռազմավարական հստակ ձևակերպումներ կան։ Կարծում եմ, այս փաստաթուղթը պետք է ըստ արժանվույն գնահատվի, որովհետև պետությունների միջև հարաբերությունները կանոնակարգվում են միջպետական պայմանագրերով, կնքված երկուստեք պայմանավորվածություններով և փոխհամաձայնություններով։ Տվյալ պարագայում, Ռուսաստանի Դաշնությունն, անգամ, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ինքնիշխանության մասին է խոսում, ի դեմս՝ ատոմակայանի հետագա շահագործման և նոր էլեկտրոբլոկների կառուցման։ Սրանք չափազանց կարևոր կետեր են, որոնց մասին պետք է խոսվի, բարձրաձայնվի։

- Պարոն Նահապետյան, ինչպե՞ս պատահեց, որ ամեն գնով Արևմուտքի շահերը սպասարկող Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում նմանօրինակ փաստաթղթի տակ իր ստորագրությունը դրեց։

- Մինչև նրա Մոսկվա մեկնելը պաշտոնապես ասվեց, որ այնտեղ որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։ Ստացվում է, որ այս համապարփակ փաստաթուղթը պաշտոնական այցի օրակարգում չի եղել։ Ի՞նչ է սա նշանակում, այն, որ այդ փաստաթղթի պատրաստման աշխատանքներին Հայաստանը որևէ մասնակցություն չի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ։ Հետևաբար, Մոսկվայում Նիկոլ Փաշինյանին բացատրել են՝ որը որից հետո է։

- Ձեր նկարագրածից ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն, այլևս, Ռուսաստանի Դաշնությանը պետք է այնքանով, որքանով  փաստաթղթերի տակ ստորագրություն դնող է պետք…

- Այդ հարցը Ռուսաստանի Դաշնության ղեկավարին տվեք՝ ո՞ւմ է,   ընդհանրապես, պետք Նիկոլ Փաշինյանը։ Գուցե միայն իր ընտանիքին և գուցե ճիշտ ժամանակն է, որպեսզի նա փողոցից վերադառնա ընտանիք…

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:05 21/04/2022  |  ԼՐԱՀՈՍՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է՝ Ղարաբաղում ԵԱՀԿ-ի աշխատանքը վերսկսելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին հարցին
20:20 21/04/2022  |  Միջազգային լրահոսԼիբանանում զանգվածային ակցիա է անցկացվել ի աջակցություն Ռուսաստանի
19:54 21/04/2022  |  Միջազգային լրահոսԱՄՆ-ին անկում է սպասվում Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ հարաբերություններում սխալի պատճառով. NI
19:11 21/04/2022  |  Միջազգային լրահոսՌուսաստանը Մարկ Ցուկերբերգին ներառել Է պատժամիջոցների պատասխան ցուցակում
19:00 21/04/2022  |  Միջազգային լրահոսՌուսաստանն ընդլայնել է ԱՄՆ-ի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների ցուցակը՝ այնտեղ ներառելով Կամալա Հարրիսին
09:57 21/04/2022  |  ՄամուլԻշխանության վախերը. Ինչու են մերժել ընդդիմությանը. «Հրապարակ»
09:43 21/04/2022  |  ՄամուլԻնչ փոխվեց երեք տարում. Փաշինյանի հակասական հայտարարությունները. «Ժողովուրդ»
09:41 21/04/2022  |  ՄամուլԻնչո՞ւ է Փաշինյանը «Արմենիա»-ի օդանավով մեկնել Մոսկվա. «Հրապարակ»
00:10 21/04/2022  |  ՔաղաքականԱԱԾ-ն կձերբակալի Փաշինյանին` իր կաբինետում. սա՛ է իշխանափոխության միակ տարբերակը. Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)
23:57 20/04/2022  |  ԼՐԱՀՈՍՇուշիի հանձնումը երդվյալ թշնամուն ամենևին բերդաքաղաքով չի ավարտվում․ Մտավորականության միություն

Արխիվ

[]