ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը վերակենդանացրել և միջազգային հանրության առաջ է դրել Ալիևի մեռած թեզերը, որոնք անցած 30 տարում ՀՀ դիվանագիտությունը չեզոքացրել էր․ ընդդիմադիր պատգամավոր 04/21/2022 14:05 | ԼՐԱՀՈՍ
Երբևէ չէի պատկերացնի, որ ՀՀ-ում կգտնվի մեկը, այն էլ՝ վարչապետի պաշտոնում, ով կասի, որ Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ։ Կարծում եմ՝ այս հայտարարությունից հետո ավելորդ է խոսել Նիկոլի քայլերի, նրա ստորագրած փաստաթղթերի հետևանքների մասին։ Լրագրողի՝ Մոսկվայում ստորագրված փաստաթղթերի հնարավոր հետևանքներին վերաբերող հարցին ի պատասխան Ազատության հրապարակում ասաց «Պատիմ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը և շեշտեց, որ մեզ մնում է այդ ու Փաշինյանի նմանատիպ հայտարարությունները հիշելով՝ գնալ այն գործողություններին, որոնք օր առաջ կբերեն իշխանությունից Փաշինյանի վռնդմանը։
«Ոչ մի ձևաչափ, ոչ մի հանդիպում չի կարող լինել հայանպաստ, եթե այնտեղ չկա Հայաստանի ներկայացուցիչը, Հայաստանի շահը պաշտպանողը։ Ես այս վստահությունն ունենում եմ Նիկոլի ամեն հաջորդ ստորագրած փաստաթղթից, հնչեցրած մտքից հետո։ Այնտեղ՝ որտեղ ինքն է, Հայաստանի համար, նվազագույնը, կորսված շանսեր են, վատագույնը՝ Հայաստանի դեմ ընդունված ակտեր»-ասաց պատգամավորը։
Մկրտչյանի արձանագրմամբ՝ Նիկոլ Փաշինյանը վերակենդանացրել և միջազգային հանրության առաջ է դրել Ալիևի մեռած թեզերը՝ այն թեզերը, որոնք անցած 30 տարիներին ՀՀ դիվանագիտությունն, ուղղակի, չեզոքացրել էր։
Լրագրողի դիտարկմանը, որ խորհդարանական ընդդիմությունը, չլինելով ԱԺ դահլիճում, չհակադարձեց Փաշինյանի հնչեցրած հայտնի արտահայտություններին՝ Արցախի հարցում նշաձող իջեցնելու միջազգային հանրության պահանջների և այլնի մասին, արդյո՞ք թերացում չէր, պատգամավորը հիշեցրեց՝ օրենսդիր իշխանությունը զավթված է և զարմանալի չէ, որ այնտեղ կարող է շրջանառվել ցանկացած հակահայկական տեղեկատվություն։
«Խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես և ես, որպես ընդդիմադիր պատգամավոր, բազմիցս ունեցել եմ հնարավորություն՝ Նիկոլի երեսին ասելու, որ ինքը դավաճան է, որ ինքը զավթել է իշխանությունը, և մեր խնդիրն անփոփոխ է՝ վռնդել նրան իշխանությունից»,-նշեց Մկրտչյանը և հավելեց, որ ինքը, նախ և առաջ, որպես ՀՀ քաղաքացի պատրաստ է անել ամեն ինչ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։
Պատգամավորը չցանկացավ մեկնաբանել Էդմոն Մարուքյանի հայտարարությունն այն մասին, թե, իբր, Փաշինյանը չի ասել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում։
«Բազմիցս ասել եմ, որ այդ մարդը կապ չունի ընդդիմության հետ, չի կարող ընդհանրապես քաղաքական կամքից խոսել, որովհետև, երևի, իմ տարիքի չափ քաղաքական համոզմունք է փոխել։ Չեք մտածում, չէ՞, որ այս վճռորոշ պահին պետք է մեկնաբանեմ մեկին, ով ծախվել է մեր Արցախը ծախողին»,-եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ