ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դահլիճի ճգնաժամը և ոչ միայն 04/21/2022 11:47 | Վերլուծություններ
Նիկոլը իր ելույթով բովանդակային ճգնաժամ ստեղծեց երկրում։ Մյուս կողմից՝ ՔՊ-ական լսարանը իր ծափերով ճգնաժամ ստեղծեց դահլիճում։ Այս մասին իր վերլուծության մեջ գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը.
«Շատ դժվար է պատկերացնել, թե դրանից հետո երեք խմբակցություններն ինչպես են շարունակելու համատեղ աշխատանքը, ինչպես ես աշխատելու հանձնաժողովներում, ստանդարտ օրակարգերի շուրջ։ Այդ դահլիճում հնչել է երրորդ հանրապետության ամենավտանգավոր ելույթներից մեկը, և այն արժանացել է ծափերի։ Սա է փաստը։
Դրանից հետո պետք է լինի կա´մ նոր ԱԺ, կամ՝ նոր մեծամասնություն։ Ժամանակավոր լուծում կարող է լինել ընդդիմադիր կազմերի էական փոփոխությունը, բայց այստեղ գլխավոր բառը էականն է։
Ընթացիկ զարգացումները ցույց են տալիս, որ փողոցում առաջանալու է ճգնաժամ։ Թե ի´նչ ծավալի, ի´նչ ուժգնության՝ այս պահին դժվար է ասել։ Դա կունենա՞ այն ծավալը, որը կբերի իշխանության հրաժարականին։ Զուտ տեխնոլոգիապես՝ դատելով երևանյան զուգահեռ կյանքերի առկայությունից, դժվար է պատկերացնել, թե մոտակա օրերին կամ շաբաթներին երկրում իշխանության փոփոխություն կլինի։ Բայց հասարակության մեջ առկա է կուտակված զգալի էներգիա, և կուտակման միտումը մեծանում է։ Չկա այն գործիքը, որով հնարավոր է չափել այդ էներգիայի ծավալը, բայց որակական հատկանիշներով այն ակնհայտորեն ագրեսիվ է՝ հաշվի առնելով պատերազմը, պարտությունը, զոհերը, ազգային ստորացումը և այլն։ Այդ էներգիան պետք է պարպվի. ե՞րբ և ո՞ր կայծից՝ ոչ ոք չի կարող ասել։ Հենց սա է այն սև կարապը, որը մի օր իջնելու է Երևանի կենտրոնում։
Այսօրվա փողոցը, գոնե այս պահին, որակով բավական լավն է, և Ազատության հրապարակում օրվա ընթացքում կարելի է տեսնել անհատական լավ որակներ, և նույն այդ որակը իշխում է հանրային հարթակներում։ Խնդիրն այսօր փողոցին առաջարկվող պայքարի բովանդակությունն է։
Հակաիշխանական համակարգը պետք է կարողանա ձևակերպել հստակ բովանդակություն։ Սա, կոպիտ ասած, այն կենսական ապրանքն է, որը պետք է առաջարկվի հասարակությանը։ Մինչև մարդիկ չտեսնեն իրենց առաջարկվող՝ վաղվա օրվա ամբողջական պատկերը, չեն դառնալու պրոցեսի մասնակից։
Համադրելով առկա փաստերը՝ արձանագրում ենք, որ երկրում ստեղծվել է բազմաշերտ ճգնաժամ. դահլիճում՝ սուր բովանդակային և տեխնոլոգիական ճգնաժամ, որը պետք է լուծում ստանա, փողոցում՝ թերևս անխուսափելի լարվածություն, որը պետք է մտցնել բովանդակային և կառուցվածքային հուն։ Փողոցային պրոցեսների շուրջ որոշումներ կայացնողները կա´մ չեն տեսնում, կա´մ չեն կարևորում փողոցում առկա բովանդակային ճգնաժամը։
Եվ կա սեղմվող ներհասարակական էներգիա, որը մի պահի պայթելու է։ Եվ, վերջապես, ոչ ոք չի լուծարել Ադրբեջանը. կա նրա ագրեսիվ գործոնը, որը կարող է մի պահի փոխել իրավիճակը։
Մենք մտնում ենք բավական լարված ու հակադրություններով մի փուլ, որի արդյունքում կամ ընթացքում իշխանությունը փոխվելու է, բայց բարդ որոշումներից ու զարգացումներից մենք չենք խուսափելու։
Հենց այդ պատճառով է կարևոր՝ Հայաստանի զարգացման հեռանկարի մեջ տեսնել ավելին, քան Նիկոլի հեռացումն է։ Հենց այդ պատճառով է պետք փողոցում, դահլիճներում կատարվող պրոցեսներին այս պահից սկսած տալ հստակ բովանդակություն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ