ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ջեմալ փաշան մեզի ազատեց մահեն, համա ըսավ` ձեր անունները պիտի փոխեք, թուրքի անուններ դնեք, որ ձեզ չսպանեն...ՄԻՊ-ը Եղեռնի 107-րդ տարելիցին ընդառաջ ներկայացնում է Ցեղասպանության պատմություններ 04/21/2022 15:35 | ԼՐԱՀՈՍ
Ցեղասպանությունը վերապրած ՄԱՐԻԱՄ ԲԱՂԴԻՇՅԱՆԻ վկայությունը հարազատներին կորցնելու, հրաշքով քրոջ հետ միավորվելու և սրտով միշտ հայ մնալու մասին. ՄԻՊ-ը Եղեռնի 107-րդ տարելիցին ընդառաջ ներկայացնում է Ցեղասպանությունը վերապրածների պատմություններ
«...1914 թ. Մուսա Լեռան Հաջի-Հաբիբլի գյուղեն պապայիս տարին օսմանյան բանակ: Ջահել մերս երեք փոքր երեխայով չհասցրեց լեռ բարձրանալ, և մենք ընկանք աքսորականների թափորի մեջ` Արաբստանի չոլերը: Կհիշեմ, թուրքի ժանդարմեքը էկան խրբաջը` մտրակը ձեռքներին, սկսան մեզ մխտելով, ծեծելով տանիլ Դեր Զոր: Էնպե՜ս կծեծեին, որ մի ծերուկ ճամփին ընկավ գետին, հոգին փչեց: Չտեսնված շատ ժողովուրդ կար: Ամեն կողմեն հայեր կային, Դյորտյոլեն, Հաճընեն, Զեյթունեն, ուրիշ շատ տեղերեն հայերին բերել, լցրել էին: Էնտեղ մնացինք արևի տակ: Բոլորին տարան Դեր Զոր:
Պապս, որ մեզ հետ էր, չգնաց, քանի որ իր տղեն, այսինքն իմ հերը, թուրքի բանակի զինվոր էր: Էդպես մենք ազատվանք Դեր Զորեն: Անկե ետքը մեզի տարան Հոմս: Կառավարութենեն ամր` հրաման էկավ. «Շներին թույնե՛ք»: Ան կուզեր հասկցնել, որ հայերուն գլուխը ուտեն, ամմա Ադանայի կուսակալ Ջեմալ փաշան մեզի տեր կանգնավ: Ան իսկական շներին թույնել տվեց, հայերին ազատեց մահեն, ամմա ըսավ` ձեր անունները պիտի փոխեք, թուրքի անուններ պիտի դնեք, որ ձեզ չսպանեն…:
Կըսեին քի Ջեմալ փաշան փոքր ժամանակ հայ կնկա կաթ ծծած է, անոր համար հայերուն աղեկ աչքով կնայեր: Ան վերջը հրաման տվավ, որ մեր անունները փոխենք. մեկը` Շուքրի, մեկը` Ահմեդ, մեկը` Հյուսեին դարձավ, կնիկներուն, աղջիկներուն անուններն ալ փոխեցին, որ գլուխնին փորձանք չգա:
Էսպեսով հայ մնացինք:
Մեզի ըսին` ձեզի Հալեպ կտանինք, ամմա Հալեպ չտարին, թողին Հոմսում: Հոն ամեն տեղից շատ մարդ կար, արևը շատ տաք կայրեր, մարդիկ եորղանների էրեսները հանել, չադր էին սարքել, տակը մտել, որ արևը չխանձի: Շոգ էր: Ջուր չկար: Թքնեիր, թուքդ գետնին չէր հասներ: Պուճուր քույր մը ունեի, անունը Վարդուհի էր, լաց էր լինում, խաղող էր ուզում: Մայրս, որ շատ գեղեցիկ կին էր, ձեռքը դոշին խփելով սկսավ լալ. «Մեր բաղի թարմեքի ճյուղերը կոտրվում էին հասած խաղողի ծանրութենեն, իմ բալան խաղող կուզե, ես չեմ կրնա տալ»:
Հետո էդ պուճուր քույրս ջուր ուզեց, ամմա ջուր ալ չիկար: Խեղճը` ջու՜ր, ջու՜ր ըսելով, մորս գիրկին վրա մեռավ… Պապիս հետ հողը մի կողմ քաշեցինք, մեջը երեխուն դրինք, անցանք, գացինք: Հասանք մի տեղ, էդ գիշերը մնացինք քարերուն, ժայռերուն մեջը: Մեր մեջ մի քանի հիվանդ, ծեր, քոռ, թոփալ տղամարդիկ կային, մնացածը` կնիկ էին ու էրեխա: Մեկ էլ տեսանք, թուրքերը էկան մեզ թալանելու: Պապս էնտեղ մեռավ…
Կհիշեմ, գիշերը պառկելու տեղ չիկար, մամաս պառկած էր գետնին, մենք ալ` ես ու Խաթուն քույրս, մայրիկիս մազերը կհուսեինք, անոր մազերուն հետ կխաղայինք, մեկ ալ կնիկ մը էկավ, անցավ, նայեց մեզ, ըսավ. «Ամա՜ն խեղճ մախսըմ եավրուները խաբար ալ չեն, քի մայրերնին մեռած է…»: Մենք չոջուխ էինք, ի՞նչ գիտնանք, որ մեր մեկ հատիկ մաման` ալ չիկա:
Մեր ծանոթ Մարգարին կնիկը օյա` ասեղնագործություն կըներ, արաբներուն կծախեր: Արաբի կնիկ մը անոր կըսե` պզտիկ աղջիկ մը չիկա՞, ինձի օգնական ըլլա: Աս հայ կնիկը ինձի ըսավ` քալե քեզի տանիմ արաբի մը տուն: Ես էլա, հետը գացի: Հարուստ, շատ բարի կնիկ մըն էր ադ արաբը, եթե արդեն մեռեր է, ողորմի իրան: Ան մոդիստրա էր, տանը դերձակություն կըներ: Հարուստ խանումները կուգային, կէրթային, խահվե կխմեին, ջղարա կծխեին, ես ալ հեռու ջրհորեն լուսվիկով` փարչով, ջուր կբերեի, բուրդ կմանեի…:
Տարիքս ի՞նչ էր` հինգ-վեց տարեկան: Ես անտեղ մնացի չորս տարի: Վերջեն, երբ գերմանացին Հոմսեն դուրս եկավ, թուրքն ալ ինկավ, անգլիացին ու ֆրանսացին էկան, մտան: Օր մը նորեն լուսվիկս ձեռքիս ջրհորին գլուխն եմ, մեյմն ալ հույն տերտեր մը էկավ, արաբերենով ինձի հարցուց. – Եա՜ բենթի, էնթա արմա՞ն (Ա՜յ աղջիկ, դուն հա՞յ ես):
Ես ըսի. – Բիթըմ` իսլամ, բըլ ալիմ` արման, այսինքն` լեզվով իսլամ եմ, սրտով` հայ:
Ըսավ. – Շու՛տ արի տանեմ քեզ ձերոնց քովը: Ես տուն տարի լուսվիկով ջուրը, ոտնամաններս հանեցի, որ ձայն չելլե, կամաց-կամաց տունեն դուրս էլա, գացի տերտերի ետևեն: Ղուրբան էղնեմ Աստծոն: Տերտերն ինձի տարավ Հոռոմի թաղի որբանոցը, հոն շատ որբեր կային, անոնց մեջեն գտա Խաթուն քույրիկիս: Գտա, ուրախացանք, բայց ես հայերեն խոսելս մոռացել էի, արաբերեն էի խոսում: Մեր լեզուն մոռացել էի…»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ