Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին

«Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական բախումն անխուսափելի է. Այն կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի և Արցախի տարածքում». ազատամարտիկ 04/21/2022   21:12  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանը ռեալ վտանգի առաջ է հայտնվել, որովհետև մեր երկիրը կանգնած է,  բառացիորեն՝ լինել, չլինելու հարցի առաջ։ «Փաստինֆո» -ի հետ զրույցում ահազանգ է հնչեցնում ազատամարտիկ, 44 օրյա պատերազմի մասնակից Հովհաննես Մուրադյանը և հավելում՝ փաստացի, պատերազմող երկրում վարչապետ աշխատող անձը Պաշտպանության նախարար է նշանակում պատմության ինչ -որ ուսուցչուհու (ինչպես, արդարացիորեն, որակում են մարդիկ՝ խոսելով Պապիկյանի նախարարական որակների մասին) այսինքն, այդ անձն, այսպես ասած՝ որձ տղերքի հրամանատարն է։

«Նա պատերազմների միջով անցած գեներալների հետ խորհրդակցությունների է նստում, նրանց հրահանգներ է տալիս… Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի իրավիճակում է հայտնվել մեր բանակը», - ասում է ազատամարտիկը։ Ըստ վերջինիս բնորոշման, սա այլ բան չէ, քան թուրքական երազանք, որի մասին մեկ անգամ չէ, որ բառացիորեն լսել ենք թշնամի երկրի ղեկավարի՝ Ալիևի բերանից, այն է՝ Հայաստանը չպետք է ունենա բանակ, Զինված ուժեր։ Փաստացի՝ Հայաստանի վարչապետը հետևողական քայլերով գնում է թուրքական երազանքի իրականացման ճանապարհով, ինչի արդյունքը, ըստ ազատամարտիկի, երկրի այսօրվա վիճակն է։

«Փաշինյանը ոչ միայն հայկական Զինված Ուժերն է գլխատել, նա գլխատել է նաև Ազգային Անվտանգության Ծառայությունը, Ոստիկանությունը, Արցախի Պաշտպանության բանակը և մեր տնտեսությունն՝ ամբողջությամբ։ Այլ կերպ ասած՝ գլխատված վիճակում է գտնվում Հայաստանի և Արցախի ողջ անվտանգային համակարգը։ Այսպես` գլխատված կանգնել ենք նոր մարտահրավերի, այսինքն՝ նոր և առավել վտանգավոր պատերազմի շեմին, որն այս անգամ ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքն է ընդգրկելու։ Ես ուզում եմ մարդիկ հասկանան, որ Հարավային Կովկասում իրավիճակը խիստ պայթյունավտանգ է։ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի հետ ռազմական բախումն, այլևս, անխուսափելի է։ Ռուս – թուրքական նոր պատերազմը կարող է տեղի ունենալ  նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքում»,- ասել է ազատամարտիկը։

Բանախոսը նկատում է՝ անխուսափելի պատերազմի տանող ակնհայտ գործողություններից մեկն էլ, այսպես կոչված, Խաղաղության դարաշրջանի բացումն է, որին այդքան համառորեն և անհամբերությամբ փորձում են հասնել Թուրքիան և Ադրբեջանը. «Պատահական չէ, որ արդեն որերորդ անգամ Ալիևը՝ մատ թափ տալով, խոսում է այն մասին, որ, այսպես կոչված, Խաղաղության պայմանագիրը պետք է արագ և սեղմ ժամկետներում ստորագրել։ Այստեղ էներգետիկ լուրջ շահերի սպասարկման խնդիր կա։ Ադրբեջանական գազամուղները Սյունիքով պետք է հասցնել Թուրքիա, որտեղից էլ այն կարտահանվի մրսած եվրոպացիներին»։

Հովհաննես Մուրադյանը վերլուծում է՝ Ուկրաինական ռազմական գործողությունները էներգետիկ լուրջ խնդիրների առաջ են կանգնեցրել Եվրոպային։ Ժամանակն, իսկապես սուղ է։ Մինչև աշուն դեպի Եվրոպա գնացող այլընտրանքային գազամուղն արդեն պետք է գործի, հակառակ պարագայում, Եվրոպայում ապրող մարդիկ չեն կարող հանդուրժել ցուրտ ձմեռ, այնտեղ ապրող հասարակությունը սովոր չէ զրկանքներին, նրանք չունեն այն իմունիտետը, որն ունենք մենք, կամ ասենք, սլավոնական երկրների քաղաքացիները։

«Ռուսը կսառի, սոված կմնա, բայց  երբեք դուրս չի գա իր պետության և ղեկավարի դեմ, եթե նա պատերազմի մեջ է՝ հանուն իր երկրի ու պետականության շահերի, ինչն էլ, վերջին երկու ամիսների ընթացքում, ակնհայտ կերպով դրսևորվում է ռուս ժողովրդի մոտ։ Նրանք մեկ մարդու նման կանգնել են իրենց ղեկավարի՝ Պուտինի թիկունքում և սատարում են նրան՝ հանուն միասնական հաղթանակի։ Նույնիսկ, խիստ արմատական ընդդիմադիր հայացքներով հայտնի  ռուս քաղաքական ֆիգուրներն են լուռ, որովհետև բոլորը հասկանում են՝ Ռուսաստանը դուրս է եկել կենաց-մահու պայքարի՝ ողջ հավաքական Արևմուտքի դեմ և այս պայքարում նա, գրեթե, միայնակ է։ Պատմությունն արդեն ցույց է տվել, որ մենք, նույնպես, անցել ենք մութ ու ցուրտ տարիների միջով և հաղթահարել ենք դա։ Եվրոպացին ոչ միայն չի հաղթահարի այդ զրկանքները, այլև չի հանդուրժի այնպիսի ղեկավարների, որոնք իրենց կդնեն այդպիսի դժվար կենցաղային կացության մեջ։ Դրա ապացույցներն, արդեն իսկ, աստիճանաբար զգացնել են տալիս իրենց։ Եվրոպական շատ երկրներում, արդեն իսկ, բողոքի ալիքներ են բարձրանում՝ ինչպես պարենի, այնպես նաև՝ բենզինի գների թանկացման առիթով։ Առանց գազ մնալու պարագայում, այդ երկրները կարող են ներսից պայթել, ինչին էլ, ի դեպ, հիմա ձգտում է հասնել Ռուսաստանի Դաշնությունը՝ ձգձգելով ուկրաինական ռազմական բախումների ժամանակացույցը, ինչի առիթով, շատերը մակերեսային վերլուծություններ անելով, որակում են՝ որպես ռուսական կողմի պարտության նշան։ Իրականում, Ռուսաստանը հայրական ապտակ է հասցնում եղբայրական Ուկրաինային։ Նա, ինչպես որ հայտարարել է, ոչ թե պատերազմում է այդ երկրի դեմ, այլ ռազմական թիրախային գործողություններ  է իրականացնում այդ պետության ներում։ Ռուսաստանի Դաշնությունը պատերազմի կանոններով չի կռվում Ուկրաինայում։ Իրականում, ուկրաինական ռազմական բախումների հետևում, ավելի խորը գնացող պլաններ կան, ինչպիսին օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության ձգտումն է՝ տնտեսական անհաղթահարելի խնդիրներ ստեղծելով, ներսից քանդել Եվրոպան»։

Անդրադառնալով հայկական իրականությանը, Հովհաննես Մուրադյանը նկատում է՝ պատերազմն, իհարկե, թանկ հաճույք է, անգամ թուրքերի համար, հետևաբար, խաղաղության պայմանագրի և սահմանների բացման տեսքով, նրանք հայերին խաղաղ պատերազմի մեջ են ներքաշում.«Բոլոր նորմալ մարդկանց մոտ, առնվազն,  հարցեր պետք է առաջանային՝ ինչո՞ւ է Թուրքիայի քաղաքական վերնախավը հորդորում հայ իշխանություններին՝ ավելի համարձակ լինել։ Ինչո՞ւմ պետք է ըստ թուրքական կողմի, ավելի համարձակ լինի հայկական իշխանությունը՝ իհարկե էժան պատերազմի։ Ո՞րն է էժան պատերազմը, որով Թուրքիան և Ադրբեջանը փորձում են վերջնականապես  լուծել հայերի և Հայաստանի հարցը՝ դա սահմանների բացումն է։ Պատկերացրեք, ի՞նչ կարող է կատարվել այդ պարագայում։ Թուրքերը տասնյակներով տներ և հողատարածքներ կգնեն Հայաստանում և, սեփականության իրավունքի ուժով, կդառնանա իմ ու քո դրկից հարևանը։ Նրանք կունենան նույն հավասար իրավունքը, ինչ դու, որ նստած ես քո տան մեջ, որովհետև նա էլ իր տան մեջ է նստած լինելու՝ քո հարևանությամբ»։

Ազատամարտիկն առաջարկում է  լուրջ տնտեսական կամ քաղաքական  վերլուծությունների ճանապարհով չգնալ, այլ կենցաղային մակարդակով խոսել, որպեսզի իրավիճակն ավելի պարզ ու հասանելի լինի շարքային ընթերցողների համար. «Քո նոր դրկից և հարևան թուրքն առավոտյան ժամը հինգին բարձր ձայնով նամազ է կարդալու քո կողքին։ Կրոնի և դավանանքի ազատության մասին օրենքով, դու պետք է հանդուրժես դա։ Նա, ինչպես օրինավոր սեփականատեր, որպեսզի օրենքի հետ խնդիր չունենա, չի խախտի ՀՀ օրենքները, և մինչև, ասենք, երեկոյան 11-ը, ոչ ուշ մուղամ է լսելու քո կողքին։ Նա թուրքական վարքուբարք և կենցաղ է վարելու՝ քո երկրում, քո տան կողքին, քո կնոջ և երեխաների հարևանությամբ։ Ի՞նչ է անելու նորմալ հայ մարդը, եթե այդ ամենը թուրքն անում է օրենքի ուժով, որովհետև նա քո երկրում սեփականության տեր է, որովհետև քո երկրի սահմանները բաց են, դուք հարևաններ եք։ Նորմալ հայը վաճառելու է իր տունն ու փախչի Հայաստանից։ Ամենավերջին հայն, արդեն տունը չի վաճառի, ուղղակի, խելագարությունից փրկվելու համար, այն հապշտապ կնվիրի առաջին պատահած թուրքին ու վազելով կփախչի Հայաստանից։ Կկրկնվի ճիշտ և ճիշտ Բաթումիի ճակատագիրը, որով ռուսական կողմն իր ազդեցությունն, արդեն իսպառ, կկորցնի իր դերն ու նշանակությունը Հարավային Կովկասում։  Ահա Չավուշօղլու մոտիվացիաները, երբ նա հրապարակային կերպով հորդորում է ՀՀ իշխանություններին՝ ավելի համարձակ գործել և ահա այն հեռանկարը, որ սպասվում է հայերին, եթե նրանք արագ կերպով իշխանությունից չհեռացնեն այն իշխանություններին, որոնք լսելով թուրքական կոլեգաների հորդորները, որոշում են ավելի համարձակ լինել…»,- ասում է ազատամարտիկը։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ չհայտնվելու համար այն իրավիճակում, որին ձգտում է թուրք- ադրբեջանական տանդեմը՝ հայկական իշխանության հետ միասին։ Ըստ ազատամարտիկ Հովհաննես Մուրադյանի՝ Հայաստանի պետք է անհապաղ և արագ կերպով իշխանափոխություն իրականացնի, երկրի ղեկին բերելով այնպիսի առաջնորդի, ով արագ և ճիշտ կկողմնորոշվի, թե  բարիկադի ո՞ր կողմում է պատերազմելու Հայաստանը՝ առաջիկա պատերազմի ընթացքում. «Ինչպես արդեն ասացի, Հարավային Կովկասում պատերազմն անխուսափելի է և դա լինելու է ռուս-  թուրքական երրորդ պատերազմը։ Չեմ ուզում վախի մթնոլորտ սերմանեմ կամ տագնապներ արթնացնեմ, առանց այն էլ՝ դրանք կան, առկա են։ Պարզապես, ստեղծված իրավիճակում մենք որևէ այլընտրանք, քան սթափ և իրատես հայացքով իրականությանը նայելն է, չունենք։ Եթե մենք ուզում ենք շարունակել ապրել մեր երկրում և չկրկնել 1915 թվականի ճակատագիրը, որովհետև Ցեղասպանությունն  այլ բան չէր, քան պայքարի բացակայություն, ապա պետք է պատրաստվել նոր պատերազմի։ Դա պետք է անել այնպիսի ղեկավարի առաջնորդությամբ, ով ճիշտ և անսխալական կկողմնորոշվի՝ Հայաստանը բարիկադի ո՞ր կողմից է պայքարելու թուրքի դեմ։ Այս տարածաշրջանում մենք չունենք այլընտրանք,  քան ռուսական շահն է, հետևաբար,  պետք է միանալ Ռուսաստանի Դաշնության սկսած պայքարին, որովհետև նոր պատերազմը մեր երկրում՝ բարդ ու դաժան է լինելու։ Այն իրավիճակում, ինչպիսին այսօր գտնվում է Հայաստանն ու Արցախը՝ գլխատված բանակով և անվտանգային համակարգով, մենք, պարզապես, կկոտորվենք։ Ռուսական զենքով հաղթելու հեռանկարը իրատեսական է։ Ես չեմ ասում և չեմ էլ մտածում, թե Ռուսաստանը մեզ շատ սիրելով կամ խղճալով զենք կտրամադրի, որպեսզի մենք կարողանանք ինքնապաշտպանություն իրականացնենք։ Նա դա կանի միայն և միայն սեփական շահի հեռանկարով՝ տարածաշրջանն իր ազդեցության գոտուց բաց չթողնելու համար։

Ասեմ ավելին, Ռուսաստանի Դաշնությունը միշտ և մշտապես առաջնորդվել է միայն  և բացառապես սեփական շահով և դրա շնորհիվ է եղել և համարվել  որպես կայսրություն։ Հիմա էլ ոչինչ չի փոխվել։ Պարզապես, մենք պետք է շրջահայաց գտնվենք ու հասկանանք մի պարզ ճշմարտություն՝ ԱՄՆ-ն և Եվրոպան մեզ զենք չեն տալու, ինչպես չեն տալիս իրենց դաշնակից համարվող Ուկրաինային։ Որովհետև այն, ինչ նրանք տալիս են Ուկրաինային և անունը դնում՝ ռազմական օգնություն, ուղղակի ոչինչ է՝ ռուսական զենքի դիմաց։ Առաջիկա պատերազմը մենք կարող ենք հաղթահարել միայն ռուսական զենքի շնորհիվ, որոնք մենք կստանանք, անգամ անսահմանափակ քանակությամբ՝ պահպանելու համար մեր պետությունն ու դրանով իսկ ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում։ Ռուսաստանը երբեք չի հանդուրժի, որպեսզի ադրբեջանական գազամուղն այլընտրանք դառնա Եվրոպայի համար և դա տեղի չի ունենալու, ճիշտ այնպես, ինչպես որ Ռուսաստանը չի պարտվելու Ուկրաինայում, ինչպես որ այդ մասին հայտարարում են ԱՄՆ-ն և Եվրոպան՝ ռազմական գործողությունների մեկնարկի պահից ի վեր։ Ռուսաստանը չի պարտվելու նաև Թուրքիային, որովհետև և՛ Թուրքիայում,  և՛ Ադրբեջանում նա գործելու է պատերազմի բոլոր օրենքներով, բայց առայժմ դեպքերից շատ առաջ չանցնենք…»- ամփոփելով զրույցն ասում է ազատամարտիկ,  44-օրյա պատերազմի մասնակից Հովհաննես Մուրադյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:05 19/04/2022  |  ԼՐԱՀՈՍ«Պայքարի վերջին աստիճանն է. եթե այսօր չպայքարեցինք, վաղը թշնամին գալու է կանգնի Երևանի մեջտեղում». ազատամարտիկ Աշոտ Սևյան
11:37 18/04/2022  |  Քրեական խրոնիկոնԻսպանիայում հայտնաբերված 3տ կոկաինով բեռնված նավում Թուրքիայի 4 քաղաքացի է ձերբակալվել
12:21 17/04/2022  |  Միջազգային լրահոսԹուրքիայում բռնկված հրդեհը չի հաջողվում մարել
12:59 15/04/2022  |  Միջազգային լրահոսԹուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը բողոքել է թանկացումների դեմ
23:23 13/04/2022  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի օրերը հաշված են. Ազատամարտիկ Շահե Աճեմյան (տեսանյութ)
17:24 13/04/2022  |  Միջազգային լրահոսԹուրքիան ռուսական բանակին մեղադրել է Ուկրաինայում «թունավոր միջոց» օգտագործելու մեջ
23:35 11/04/2022  |  Միջազգային լրահոսՀունաստանի արտգործնախարարը կոշտ է արձագանքել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16-երի վաճառելուն
23:10 11/04/2022  |  ԼՐԱՀՈՍԲավականին մտահոգիչ «շարժ» է նկատվում մեր տարածաշրջանում․ Աբովյան
18:59 11/04/2022  |  Միջազգային լրահոսԹուրքիայից Ուկրաինա զենքի արտահանումը 30 անգամ աճել է
16:13 11/04/2022  |  Միջազգային լրահոսԹուրքիայում գործազրկությունը կազմում է 10․7 տոկոս

Արխիվ

[]