ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Վանեցյանի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկությունը շրջանառել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ փոխկապակցված կայքը, տարածել Ալեն Սիմոնյանի հետ փոխկապկացված ԶԼՄ-ները. fip.am 04/21/2022 14:39 | ԼՐԱՀՈՍ
Fip.am-ի հաղորդմամբ՝ այսօր մի քանի լրատվամիջոցներում և համացանցում սկսեց ակտիվորեն տարածվել մի տեղեկություն, իբր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասել է, թե «որ պահին ոտքը գետնին խփի, 200 հազար մարդ դուրս կգա փողոց»։ Այս վերնագրով տեղեկությունը տարածել են freenews.am, araratnews.am լրատվական կայքերը, armpublic.com, armenianews.net, medianews.site և այլ սունկ կայքեր։
Այս լուրը Ֆեյսբուքում տարածել են նաև մեծ լսարան ունեցող մի շարք օգտատերեր։ Տարածվող արտահայտության հիման վրա 1in.am լրատվական կայքը նույնիսկ «Արթուր Վանեցյանը «բարձրացրել» է ոտքը՝ Ռոբերտ Քոչարյանը սպասում է» վերտառությամբ հոդված է հրապարակել։
Արթուր Վանեցյանն արդեն մի քանի օր է, ինչ նստացույց է անում «Ազատության» հրապարակում։ Այսօր՝ ապրիլի 20-ին, ակցիայի ընթացքում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն այս լուրի վերաբերյալ հարց ուղղեց Վանեցյանին․ «Պարոն Վանեցյան, երեկ դուք ասում էիք, որ, կարծեմ երեկ եք հայտարարել չէ՞, որ, որ պահին Ձեր ոտքը գետնին խփեք, 200 հազար մարդ է հավաքվելու։ Ինչու՞ է այդ պահն ուշանում և ի՞նչ նկատի ունեիք․․․»,- հարցնում է «Ազատության» լրագրողը։
Հարցին ի պատասխան՝ Վանեցյանը նշեց․ «Ես զարմանում եմ, որ «Ազատություն» ռադիոկայանը՝ այդքան պրոֆեսիոնալ լրատվամիջոց, ֆեյք նյութերը ցիտում ա և ասում ա, որ ես երեկ այդպիսի բան եմ ասել։ Ես նման հայտարարություն երբևիցե չեմ արել։ Այդ հայտարարության սկզբնաղբյուրը նիկոլական «պերֆեկտթիվիներն են» և հիմար խոսակցություններ են։ Ես նման հայտարարություն չեմ արել ու ես երբեք նման հարց չեմ քննարկել»։
Նշված տեղեկությունն ու Վանեցյանի պնդումն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ «լուրի» սկզբնաղբյուրը armenianews.net սունկ կայքն է։ Դեռևս ամիսներ առաջ infocom.am-ը հայտնաբերել էր, որ այս կայքի դոմենը գրանցված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի անունով և ամենայն հավանականությամբ՝ հենց նրան էլ պատկանում է։
Բացի դրանից, այս կայքը հայտնի է կեղծ, մանիպուլյատիվ կամ ստուգման ոչ ենթակա տեղեկությունների սկզբնաղբյուր լինելով։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս հոդվածին, ապա այնտեղ, մասնավորապես, գրված է. «…Սակայն աստղայինը տարած Վանեցյանը կարծում էր, որ իր բարձր վարկանիշը պայմանավորված է միայն իր անձով: Անգամ իր մտերիմներից մի քանիսի մոտ մի քանի անգամ հայտարարել է, թե եթե պետք լինի, փողոցով իշխանափոխություն կանի»,- նշվում է հոդվածում, որտեղ, ի հավելումն սրա, իբր մեջբերվում է Վանեցյանի ուղիղ խոսքը․ ««Որ պահին պետք եղավ, ոտքս գետնին խփեցի, 200,000 մարդ դուրս կգա փողոց»,- ասել է Վանեցյանն իր մտերիմներին»:
Հոդվածն ընթերցելիս ակնհայտ է դառնում, որ կայքի մեջբերած արտահայտությունը Վանեցյանը չի արել լրագրողի հետ խոսելիս, հետևաբար նաև փաստ չէ, որ նման արտահայտություն Վանեցյանի կողմից առհասարակ եղել է։ Հոդվածը տարածել են իշխանության հետ կապերով հայտնի լրատվամիջոցները, որոնց թվում են araratnews.am և freenews.am կայքերը։ Ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կենսագրության՝ araratnews.am լրատվամիջոցը հիմնադրել է հենց ինքը և 2013-2018 թթ․ եղել է կայքի գլխավոր խմբագիր, իսկ freenews.am կայքի գլխավոր խմբագիրն այս պահին էլ Սիմոնյանի կինն է՝ Մարիամ Մարգարյանը։ Վերջինս եղել է նաև araratnews.am-ի խմբագիրը։
Այսինքն՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ փոխկապակցված կայքի հրապարակած ոչ հավաստի տեղեկությունը տարածում են Ալեն Սիմոնյանի հետ փոխկապակցված լրատվամիջոցները։ Սա առաջին դեպքը չէ․ նախկինում էլ են այս կայքերը տարածել նույն մեխանիզմով քարոզչական և ստուգման ոչ ենթակա տեղեկություններ։
Այսպիսով՝ համացանցում և լրատվամիջոցներում տարածվող տեղեկության սկզբնաղբյուրը կառավարող ուժի հետ փոխկապակցված սունկ կայքն է, որի հիման վրա էլ տեղեկությունը տարածվում է սոցցանցերում և որի հիման վրա «Ազատության» լրագրողը հարց ուղղեց Վանեցյանին, իսկ 1in.am-ը վերլուծական հոդված հրապարակեց։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ