ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կոնսենսուս Մինուս Նիկոլ Փաշինյան» իրավիճակ է ձեւավորվում. «Հրապարակ» 04/20/2022 10:25 | Մամուլ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների՝ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունենալու մասին հայտարարություններից հետո Արցախում բողոքի ալիք է բարձրացել։ Քաղաքական դաշտում ակտիվ գործընթացներ են, որոնց նպատակը մեկն է՝ հակադրվել Փաշինյանի առաջ քաշած օրակարգին եւ ոչ մի դեպքում թույլ չտալ Արցախի հանձնումն Ադրբեջանին։
Դեռեւս անցած շաբաթ՝ ապրիլի 14-ին, Արցախի խորհրդարանը հայտարարություն տարածեց՝ պահանջելով, «որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից»: «Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաեւ՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»,- ասված է հայտարարությունում:
Արցախի Ազգային ժողովն արցախահայության անունից դիմեց նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` «անկախ առկա այլ տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել՝ պահպանելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձեւաչափը»։
Հայտարարությունը ողջունեցին նաեւ հայաստանյան խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները, դրանից հետո Արցախի նախկին նախագահներն ակտիվացան․ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն Արցախի հարցով հանդիպում եւ քննարկում ունեցան Արայիկ Հարությունյանի հետ, որի մասին լուրը տեղ գտավ պաշտոնական լրահոսում, ապա երեք նախագահները միասին մասնակցեցին Հարության տոնի պատարագին։ Արայիկ Հարությունյանը հանդիպեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։
Տեղեկություններ կան, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը վերջին օրերին ակտիվացել են, հանդիպումներ են ունենում Արցախի տարբեր քաղաքական ուժերի, գործիչների ու ակտիվ դեմքերի հետ՝ փորձելով համախմբման գործընթաց սկսել։ Արայիկ Հարությունյանն էլ հերթական անգամ նրանց խոստացել է, որ չի սատարելու Նիկոլ Փաշինյանի որդեգրած կուրսը եւ այսուհետ չի վարանելու հրապարակավ հակադրվել՝ վկան ԱՀ խորհրդարանի հայտարարությունն է, որի տակ ստորագրեց նաեւ Հարությունյանի քաղաքական ուժը։ Մեր տեղեկություններով, ընդդեմ Փաշինյանի կոնսենսուսի ձեւավորման հարցում ակտիվ դերակատարում է ստանձնել Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը, որն Արայիկ Հարությունյանի մտերիմն է։
Նա խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ երեկ հանդիպել է արտախորհրդարանական ուժերի, մասնավորապես՝ «Ազգային վերածնունդ», «Անկախության սերունդ», Արցախի կոմունիստական կուսակցություն, Արցախի հեղափոխական կուսակցություն, Արցախի պահպանողական կուսակցություն, «Միացյալ Հայաստան», «Վաղվա Արցախ» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
«Հանդիպմանը արտախորհրդարանական ուժերի առաջնորդներն արտահայտել են իրենց կարծիքն ու դիրքորոշումն Արցախի հարցի շուրջ եւ այդ համատեքստում կարեւորել են ԱԺ խմբակցությունների միահամուռ ու միասնական գործելու հանգամանքը։ Կուսակցությունների ներկայացուցիչները շեշտել են, որ լիովին սատարում եւ միանում են ԱՀ Ազգային ժողովի՝ 2022թ․ ապրիլի 14-ի արտահերթ նիստում ընդունած հայտարարությանը»,- ասված է խորհրդարանի տարածած հայտարարության մեջ։
Մեր տեղեկություններով՝ առաջիկայում էլ հանդիպում է ծրագրված Արցախի նախագահի եւ Արցախում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների, քաղհասարակության ակտիվիստների հետ։ Այս հանդիպումների նպատակն է՝ ցույց տալ միասնականություն Արցախի հարցում, որի տրամաբանական շարունակությունը լինելու է Փաշինյանի հրաժարականի պահանջը։ Մեզ ասացին նաեւ, որ ԱՀ խորհրդարանի ղեկավար կազմն ու ընդդիմադիրները ծրագրել էին այցելել Հայաստան, հավաքել նաեւ տեղի արտախորհրդարանական ուժերին ու Արցախի խորհրդարանի տարածած հայտարարությանը համահունչ եւ սատարող հայտարարություն տարածել, սակայն հայաստանյան քաղաքական դաշտում վերջին օրերի գործընթացները, մասնավորապես Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակում Արցախի փրկության կարգախոսով հրավիրած բողոքի ակցիան, կասեցրել են այդ գործընթացը, ԱՀ խորհրդարանականները որոշել են չխանգարել ընդդիմադիր գործչին եւ իրենց ծրագրին անդրադառնալ ավելի ուշ։
Երեկ փորձեցինք ԱՀ պատգամավորներից պարզել, թե էլ ինչ գործողություններ են սպասվում, ու մտահոգություններ չունե՞ն, որ իրենց ոչմիթիզականությունը կօգտագործվի ՀՀ իշխանությունների կողմից եւ նոր սադրանքների կհանգեցնի։ Սամվել Բաբայանի կուսակից, «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանը հորդորեց՝ իրենց ղեկավարությունից ճշտել, թե ինչ են պատրաստվում անել։ «Ես ի՞նչ իմանամ»,- ասաց նա՝ հրաժարվելով հարցազրույց տալ։ ԱԺԿ խմբակցության ղեկավար Դավիթ Մելքոնյանն էլ ասաց․ «Իհարկե, այլ գործողություններ ծրագրվել են, բայց հիմա դրանց մասին խոսելու ժամանակը չէ, շատ հարցեր կան, որ այս պահին քննարկման փուլում են, եւ այս մասին դեռ վաղ է խոսելը»։ Դիտարկմանը՝ իսկ եթե Փաշինյանն էլ կանգնի ու իր թիմակից Էդուարդ Աղաջանյանի պես հայտարարի, որ Արցախում իր հայտարարությունները սխալ են հասկացել, եթե ուզում եք՝ պայքարեք, ձեզ ոչ ոք չի խանգարում, պատգամավորն ասաց, որ չի ուզում հիմա որեւէ հարցի անդրադառնալ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ