Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Մեզ աղոթել էին տալիս, երեք անգամ պիտի կրկնեինք` «Փադիշահը չօ՜ք եաշա» (Կեցցե՛ թագավորը – թուրք.).ՄԻՊ-ը Եղեռնի 107-րդ տարելիցին ընդառաջ ներկայացնում է Ցեղասպանությունը վերապրածների պատմություններ 04/20/2022   16:47  |  ԼՐԱՀՈՍ

Հայոց Մեծ Եղեռնի 107-րդ տարելիցին ընդառաջ ներկայացնում ենք Ցեղասպանությունը վերապրածների պատմություններ, որոնք ուղղակի վկայություններ են հայի նկատմամբ էթնիկ ու կրոնական հիմքով թուրքական ատելության ծայրահեղ դրսևորումների մասին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Ցեղասպանությունը վերապրած Հարություն Ալբոյաջյանի վկայությունը թուրքական որբանոցում` թուրքացվելու նպատակով հայտնվելու, «ձեռքի շնորհքով» փող վաստակելու և հրաշքով ազատվելու մասին.

«Ինձ ու ինձ նման անչափահաս երեխաներին հավաքեցին տարին Ջեմալ փաշայի թուրքական որբանոցը` թուրքացրին: Հինգ հարյուր երեսունհինգ էր ազգանունս, իսկ անունս Շյուքրի էր: Հայ ընկերս ալ Էնվեր դարձավ: Մեզ սյունեթ ըրին: Կային շատեր, որոնք թուրքերեն չէին գիտեր, շաբաթներով չէին խոսեր, որ չիմանան, որ հայ են: Չավուշները եթե իմանային, ֆալախա կքաշեին, քսան-երեսուն-հիսուն գավազան ոտքերուն տակը կզարնեին կամ ժամերով արևին նայել կուտային: Մեզ աղոթել կուտային, երեք անգամ պիտի կրկնեինք` «Փադիշահը չօ՜ք եաշա» (Կեցցե՛ թագավորը – թուրք.): Մեզի կհագցնեին թուրքական հագուստ` սպիտակ անթարի, վրան սև ջյուբբե: Ունեինք մյուդուր, մի քանի խոջախանումներ: Ջեմալ փաշան հրամայած էր մեզի լավ նայել: Քանի որ ան շատ կգնահատեր հայերու խելքը և շնորհքը ու հույս ուներ, որ եթե հաղթեր, հազարներով թուրքացած հայ երեխաները պիտի ապագային ազնվացնեն իր ժողովուրդը, մենք պիտի իր ապագա հենարանը դառնայինք: Այդ նպատակով Ջեմալ փաշան Պոլսից ուսուցիչներ, բժիշկներ բերել տվեց, քանի որ մեր որբերի մեծ մասը ցինկայով հիվանդացավ ու մեռավ: Ես շատ նվազ, փոքր երեխա էի:

Մեր որբանոցը Բեյրութեն մոտ յոթ մղոն դեպի Կիլիկիա էր: Ջյունի հսկա լեռան ստորոտին էր տեղադրված և կտարածվեր մինչև Անթուրայի շենքը, որը ֆրանսական կիսանկախ վիճակ ուներ, անոր համար ֆրանսացիները, անգլիացիներն ու գերմանացիները իրենց կոլեջներն ունեին առանձին-առանձին, բայց արդեն ամեն մեկը քաշված էր:

Մեր թուրքական որբանոցին մեջ քիչ ուտելիք կուտային: Մեր մեծ տղաները` ղարավանաջիները, կբաժնեին ճաշը: Օր մը ադ ղարավանաջիներից մեկը` կյուրինցի հայ տղա մը, ճաշարան մտնելու ժամանակս ինձ տեսավ, բռնեց թևս ու թուրքերենով ըսավ. – Շյուքրի՛, ինձ մի հատ գոտի կշինե՞ս:

Մտածեցի, որ ղարավանաջի է, ինքն ալ ինձի կօգնե, մի քիչ ճաշ ավելի կտա:

Մեր որբանոցի շենքը ֆրանսական կոլեջ էր առաջ, ֆրանսացիները քաշվել էին պատերազմը սկսելեն վերջ: Կողքը վանքեր կային, մեջը արձաններ, մոմիաներ, թավիշի կտորներ և այլն: Ադ կյուրինցի տղան այդ կտորներից բերեց, որ գոտի շինել տա ինձի` մեջը գրպաններով, որ փող պահի, քանի որ փոքրիկ հացիկները նա ծախում էր արաբներին և փող ուներ: Մի օր գիշերը մտածեցի բարձրանամ շենքի կտուրը, ֆրանսացիներից մնացած բաներ մը կըլլա, չէ՞ որ հայրս դարբին էր եղել, ես էլ շնորհքով իրեն էի քաշել երևի:

Գնացի տանիք, հոն գտա պողպատյա թել: Գործիքներ չունեի, գործիքներս քարեր էին` ո՛չ ասեղ կար, ո՛չ մի բան: Մի կտոր թել կտրեցի, քսեցի քարին, ծայրը սրվեց: Մտածեցի` ծայրը քարերով տափակացնեմ, ծեծեմ, հետո ծալեմ, որ ապակիի կտորով ծալածի վրա քսեմ: Տեսա` ծակը գոյացավ, փոս եղավ: Փնտրեցի, գտա կոտրված գրչածայր մը. պինդ էր ու սուր ծայրով. դրանով ծակ բացեցի: Ասեղս եղավ: Արդեն կարելի էր կարել: Բայց թել չկար: Մտածեցի կտորները քանդել, թելը ոլորել: Աղբանոցը քրքրեցի, կաշիի պես մուշամբա մը գտա: Ադ կյուրինցի տղային գոտին շինեցի` մեջը գրպաններով: Շատ հավնեցավ: Արդեն ուրիշ տղաներ ալ ուզեցին` իրենց համար ալ գոտի շինեմ: Քիչ-քիչ փող կշահեի ադ ձևով:

Օր մը Ջեմալ փաշան եկավ որբանոցը, տեսնելու, թե իր թրքացած հայ որբերը ի՞նչ վիճակի մեջ են: Ղուրբան բայրամի՞ օրն էր, թե՞ ռամազանն էր, չեմ հիշում: Այդ օրերուն մեզի լավ ճաշ կուտային, մեջը միսով: Մի անգամ, երբ Ջեմալ փաշան եկավ, կանչեցին ինձ.

– Բեշ յուզ օթուզ բեշ, հինգ հարյուր երեսունհինգ-Շյուքրին դու՞ն չես:

Ըսի. – Ես եմ:

Ընկերներս բռնեցին ինձի տարին շքախմբին մոտ: Ջեմալ փաշան ինձ հարցրեց. – Օղլու՜մ, Շյուքրի, ի՞նչ ունիս շինած:

Ես մի գզրոց ունեի ձեռքով շինված և գոտի մը ցույց տվեցի:

Ասեց. – Ի՞նչ գործիքներով ես շինել:

Ըսի. – Գործիք չկա, չունեմ:

Ջեմալ փաշան զարմացավ: Ափսոսանքով ըսավ. – Գյունա՜հ դըր, դիկատ էդէն, բու հյունէրլի չօջուք դըր (Ափսո՜ս է, ուշադիր եղեք, սա շնորհքով երեխա է – թուրք.):

Մի օր առավոտ արթնացանք առանց զանգը հնչելու, դռները չբացվեցին: Հետո մենք բացինք, իջանք ցած, տեսանք, որ ոչ մի թուրքական պահակ ու զինվոր չկա, մեր պաշտոնյաներեն, մյուդուրներեն, ուսուցիչներեն ո՛չ ոք չկա: Զանգը հնչեցնող չկա, որ ճաշարան գնանք: Մեր մեծ թուրքացած հայ որբերը` չավուշները, հարձակվել են քյուրդ Սիլոյի վրա ու ծեծում են: Սիլոն ալ գոմեշի պես բղավում է. հազիվ մի կերպ ազատվելով, իրեն գցեց մոտի անտառը: Սա այն Սիլոն էր, որ միշտ Խորենին ասել էր. «Իննսունինը հայ եմ սպանել, հիմա քեզ ալ որ սպանեմ, կըլլա հարյուր»: Ահա աս ադ քյուրդ սրիկա Սիլոն էր, որին հայ մեծ որբերը աղվոր դաս մը տվեցին` իրենց ազատ զգալով, քանի որ թուրք պաշտոնյաներից ոչ ոք չկար, որովհետև լսել էին, որ Բեյրութը պիտի հանձնվի:

Քանի որ մեր որբանոցը զինվորական որբանոց էր, հատուկ օրենքներ ունեինք: Ամեն դասարան պիտի իր սեղանի շուրջ կանգներ, բայց ո՛չ չավուշ կար, ո՛չ օնբաշի, ո՛չ բաշչավուշ: Բոլորս կանգնած սպասում ենք, սեղանի վրա էլ հաց չկա: Եկավ մեր Ըրզա բեյը` դեղագործը: Ան աստիճանավոր հազարապետ բժիշկ էր, որին երեք հայ որբեր օգնում էին (Արիֆը և ուրիշներ): Ահա մեր այդ բժիշկը եկավ, սեղանների արանքով գնու՜մ, գալի՜ս է: Հրաման տվավ` նստեցե՛ք: Բոլորս նստանք: Նա շարունակում էր մտածկոտ գնալ-գալ: Եկավ, մոտեցավ մեր սեղանի չավուշ Էնվերին, որը հայ էր, բայց` թլփատված, ըսավ.

– Օղլու՛մ Էնվէր, սէնին էրէմէնի իսմին նէ՞ իդի (Էնվե՛ր, տղաս, քո հայկական անունդ ի՞նչ էր – թուրք.):

– Թորո՜ս իդի, էֆէնդիմ (Թորո՜ս էր, պարո՜ն), – ըսավ տղան բարևի կանգնելով:

Հետո գնաց մյուս դասարանի չավուշին. – Օղլում Ջեմալ, սէնին էրմէնի իսմին նէ՞ իդի (Ջեմա՜լ, տղաս, քո հայկական անունն ի՞նչ էր):

– Վարդա՜ն իդի, էֆէնդիմ (Վարդա՜ն էր, պարոն):

Մյուսին եկավ հարցուց: Բոլոր բաշչավուշները ոտքի վրա են և իրենց հայկական անունները ըսին: Մեկ րոպե լռություն տիրեց: Բոլորս սպասում ենք…
Ասաց.

– Բու գյունդէն սօնրա հէփինիզ դէ գէնէ էրմէնիսինիզ (Այս օրվանից հետո բոլորդ նորից հայ եք), – ու ծանր տրամադրությամբ շարունակեց, – ինչպես տեսնում եք, այսօր մերոնցից ոչ ոք չկա. կազմը բացակա է: Եթե ուզենայի, ես ալ ներկա չէի ըլլա, կերթայի անոնց հետ, բայց ես որոշեցի` չգնալ, ձեզ չթողնել: Կարող է պատահի, մի քիչ հետո գան, իմ ձեռքին քելեփչե դրած տանին ինձի և գերի վերցնեն: Բայց ես մնացի` ձեզ չթողեցի: Խնդրում եմ ձեր մոտ եղած քյուրդերուն չնեղեք, մինչև հիմա ինչպես որ հաշտ ու խաղաղ ապրել եք իրար հետ, այդպես ալ եղեք միշտ: Ես կարող էի հոս չըլլալ: Դուք ալ կրնայիք չըլլալ…:

Ինքը չշարունակեց, բայց հետո մենք իմացանք, որ իրեն առաջարկել են որպես դեղագործ-բժիշկ, վերջին ընթրիքին բոլորիս ճաշի մեջ թույն լցնել, բայց ինքը չի կատարել այդ հանձնարարությունը:
Եվ իսկապես արաբ Շերիֆի կողմեն եկան, ձեռնակապեցին ու տարին: Մենք բոլորս տխուր էինք ու լուռ: Երբ դուրս էին տանում, միայն ասաց.
– Ափսո՛ս, որ իմ ըրած լավություններն Աստված դեմս չհանեց, իմ մի հատիկ տղային` Նեջատլիին կուրացրեց, իսկ ձեզ ես իմ զավակներին տեղը դրած էի…»
Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:16 31/03/2022  |  ՄեկնաբանությունՀայաստանի ՄԻՊ-ը կոչով դիմել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի գործընկերներին
19:28 07/03/2022  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ գերիների իրավունքների և նրանց վերադարձի հետ կապված հարցեր
14:50 23/02/2022  |  ԼՐԱՀՈՍՎատ լուր ունեմ ադրբեջանական իշխանությունների համար. ՄԻՊ-ը՝ իր հետագա անելիքների մասին
17:04 19/02/2022  |  ԼՐԱՀՈՍՍյունիքում գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելու հետևանքով խաթարվել է երեխաների անվտանգությունը.ՄԻՊ-ը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ այց է կատարել Սյունիքի մարզ
23:17 17/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական իշխանությունների հայտարարությունը Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելուն ուղղված հերթական քայլն է․ ՄԻՊ
21:24 17/02/2022  |  ԼՐԱՀՈՍԱՀ և ՀՀ ՄԻՊ-երն այցելել են տեղահանված խաղաղ բնակիչներին
17:33 03/02/2022  |  ԼՐԱՀՈՍԿարևոր է կրթական հաստատությունն ավարտել իրական գիտելիքով, մարդկային ու պետական բարձր արժեքների գիտակցումով. Արման Թաթոյանն այցելել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
12:49 14/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱշխատանքային իրավունքների խախտումների հիմնական պատճառներից է այն, որ աշխատողները իրազեկված չեն լինում, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն.ՄԻՊ
13:45 03/01/2022  |  ԼՐԱՀՈՍԴատական օրենսգրքի ու ՍԴ օրենքի փոփոխությունների նախագծերը խնդրահարույց են․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
10:44 09/11/2021  |  ԼՐԱՀՈՍՉպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. ՀՀ ՄԻՊ

Արխիվ

[]