ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղվան Հովսեփյանի գործը մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին. իշխանություններն այս պարագայում ևս կանխատեսելի էին. Ալեքսանյան 04/20/2022 14:15 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ՝ բոլոր իշխանությունների օրոք կամակատարի համբավ ունեցող դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունները սույն պարագայում նույնպես շատ կանխատեսելի էին։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մակագրման համակարգը դեռ չի վերականգնվել, չի գործում՝ սույն պարագայում մակագրությունը նույնպես իրականացվել է դատարանի նախագահի կողմից, հետևաբար, Մնացական Մարտիրոսյանի տեսքով օրինական դատարան չունենք»,- նշեց Ալեքսանյանը՝ հիշեցնելով, որ Մնացական Մարտիրոսյանն այն դատավորն է, որը սեպտեմբերի 7-ին կալանավորման որոշում է կայացրել՝ ի թիվս այլնի հաստատված համարելով հիմնավոր կասկածը։
«Այսինքն, Մնացական Մարտիրոսյանն ունի համոզմունք, որ Աղվան Հովսեփյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքի հետ, հետևաբար, այս դատավորը չի կարող հակասել իր կողմից նախկինում արտահայտված դիրքորոշմանը և կանխատեսելի է նաև Մարտիրոսյանի որոշումը՝ սույն քրեական գործով հետագա կայանալիք դատական նիստում խափանման միջոցի հարցի քննության շրջանակներում։ Եթե մեկ անգամ Մարտիրոսյանը գտել է, որ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված է, հետևաբար, հարց է առաջանում, թե առաջիկա նիստում, երբ պետք է քննարկենք խափանման միջոցի հարցը, որի շրջանակներում կրկին պետք է բարձրացնենք հիմնավոր կասկածի հարցը, ինչպե՞ս Մնացական Մարտիրոսյանը կարող է հակասել նախորդ դատական ակտին և դրանում արտացոլված իր դիրքորոշմանը։ Այդպես չի կարող լինել, հետևաբար, Մնացական Մարտիրոսյանը, ի թիվս այլնի, նաև այս պատճառով չի կարող համարվել օրինական դատարան, որովհետև ունի որոշակի համոզմունք»,-նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ այս պարագայում պետք է գործով լինի այնպիսի դատավոր, որը նախկինում որևէ առնչություն չի ունեցել, որևէ դիրքորոշում չի հայտնել, որը չի դարձնի նրա հետագա գործունեությունը, որոշումները կանխատեսելի։
Ալեքսանյանն ընդգծեց, որ դատավորը պետք է լինի ոչ միայն օբյեկտիվ, անաչառ, այլև՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշներով՝ պետք է գոնե այդպիսին երևա։
«Եթե երրորդ անձին մենք հայտնենք, որ մեկ անգամ արդեն իսկ սույն գործով Մնացական Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել ամենակարևոր հարցի տեսանկյունից՝ դա Աղվան Հովսեփյանի ենթադրյալ առնչությունն է իրեն վերագրվող արարքին։ Միևնույն ժամանակ երրորդ անձին մենք հայտնենք, որ այդ համոզմունքն ունենալուց հետո Մնացական Մարտիրոսյանին են տվել նաև ամբողջ քրեական գործը։ Արդյո՞ք՝ անաչառ դիտորդը չի կարող ունենալ գոնե նվազագույն կասկած, որ այդ դատավորը չի կարող լինել օրինական դատարան, որովհետև մեկ անգամ արդեն համոզմունք է հայտնել՝ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ»,- նշեց Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է 2021թ սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից։ Քրեական գործի շրջանակներում Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վրեժ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից