ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի, Արա Կուբանյանի և ևս երկու անձի վերաբերյալ գործը կքննի դատավոր Արտուշ Գաբրիելյանը 04/20/2022 17:05 | Դատական ռեպորտաժներ
Սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի, Արա Կուբանյանի, սնանկության կառավարիչ Աշոտ Խաչատրյանի և Տիգրան Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին։
Ըստ քրեական գործի՝ Գևորգ Նարինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ սնանկության դատարանի դատավոր, 2019 թվականի ընթացքում 12.382.580 ՀՀ դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ձեռնամուխ է եղել անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդելուն: Մասնավորապես, մտերիմ հարաբերություններ ունենալով նույն դատարանի դատավոր Արա Կուբանյանի և զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված իրենից որոշակի կախվածության մեջ գտնվող սնանկության գործերով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի հետ, վերջիններիցս տեղեկացել է 2015 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացիական գործով ԱՁ Սիմոն Աղեկյանին սնանկ ճանաչելու և սնանկության վարույթի շրջանակներում՝ վերջինիս և նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի իրացման գործընթացի մասին: Նշված անշարժ գույքը՝ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի 28-րդ շենքի 93-րդ բնակարանը, հնարավորինս էժան գնով ձեռք բերելու նպատակով, խնդրելու և համոզելու եղանակով դրդել է ԱՁ Սիմոն Աղեկյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանին խախտել հրապարակային սակարկությունների անցկացման կարգը և խոչընդոտել հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին, ինչն իրագործելու նպատակով 2018-2019թթ. ընթացքում Աշոտ Խաչատրյանը չարամտորեն ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով, որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց, այդ կերպ ապահովելով աճուրդների չկայանալը և դրանով պայմանավորված բնակարանի իրացման աճուրդի մեկնարկային գնի արհեստական նվազումը՝ 26.400.000 ՀՀ դրամից այն հասցնելով 12.382.000 ՀՀ դրամի, ինչի հետևանքով գույքի սեփականատիրոջը պատճառվել է խոշոր վնաս:
Արա Կուբանյանն, ըստ մեղադրանքի, լինելով վերը նշված սնանկության գործով դատավորը, «Գ. Նարինյանի դրդմամբ, վերջինիս խնդրանքը կատարելու, նրա կողմից հնարավորինս էժան գնով անշարժ գույքի ձեռքբերումն ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և ծառայողական պարտականությունները չկատարելով, որևէ միջոց չի ձեռնարկել՝ Աշոտ Խաչատրյանի հանցավոր գործողությունները խափանելու և դրանց հետևանքները վերացնելու ուղղությամբ»:
Սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանը մեղադրվում է այն բանի համար, որ Գևորգ Նարինյանի և «Ա/Ձ Սիմոն Աղեկյանի» սնանկության գործով դատավոր Արա Կուբանյանի հետ, դատավոր Գ.Նարինյանի դրդմամբ, վերջինիս խնդրանքը կատարելու, նրա կողմից հնարավորինս էժան գնով բնակարանի ձեռքբերումն ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարամտորեն խախտելով հրապարակային սակարկությունների անցկացման կարգը, խոչընդոտել է հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին` դրանով իսկ հնարավորություն ընձեռնել Նարինյանին հիշյալ հասցեում գտնվող անշարժ գույքը ձեռք բերելուն, ինչպես նաև նշված բնակարանի տիրապետման համար առաջացած խոչընդոտները վերացնելուն, մասնավորապես՝ նշված հասցեում բնակվող անձանց վտարումն իրականացնելուց հետո, սնանկության վարույթի ընթացքում բնակարանում առկա գույքը և իրերը հարկադրաբար բնակարանից հանելու նպատակով, դատավոր Արա Կուբանյանի հանձնարարությամբ նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած Տիգրան Մարտիրոսյանից պահանջել և ստացել է հանցավոր դիտավորության իրականացման համար ցանկալի բովանդակությամբ, հետին ամսաթվով կազմված դիմում՝ այդպիսով օժանդակելով Արա Կուբանյանի կողմից ծանրացուցիչ հանգամանքներում պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը: Նշված հանցավոր գործողությունների կատարման արդյունքում կայացվել է դատական ակտ, տրվել է կատարողական թերթ՝ աճուրդի դրված և վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանում գտնվող կենցաղային իրերը (շարժական գույքը) Ս.Աղեկայնին դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ:
Ըստ մեղադրանքի՝ Տիգրան Մարտիրոսյանն ձևականորեն հանդիսանալով մորաքրոջ որդու՝ Գևորգ Նարինյանի կողմից սնանկության վարույթի ընթացքում աճուրդով գնված Երևան քաղաքի՝ արդեն վերը նշված բնակարանի սեփականատերը, նախնական համաձայնության գալով գործով Աշոտ Խաչատրյանի հետ, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է դատավոր Արա Կուբանյանին վերջինիս կողմից դատական ակտ կայացնելու հարցում, մասնավորապես՝ Աշոտ Խաչատրյանի պահանջով հետին ամսաթվով կազմել և նրան է փոխանցել հանցավոր դիտավորության իրականացման համար ցանկալի բովանդակությամբ դիմում՝ ինչն օգտագործելով Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի կողմից 2020թ. փետրվարի 4-ին կայացվել է դատական ակտ, որի հիման վրա 2020 թվականի փետրվարի 6-ին տրվել է կատարողական թերթ՝ աճուրդի դրված և վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանում գտնվող կենցաղային իրերը Ս.Աղեկայնին դուրս բերելուն պարտավորեցնելու վերաբերյալ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Գևորգ Նարինյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը, ապա՝ գրավը։ Արա Կուբանյանի, Աշոտ Խաչատրյանի, Տիգրան Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից