ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննա Դանիբեկյանը տեսակավորել է գրավոր ապացույցները. Էական փաստաթղթերը կհրապարակվեն Սիլվա Համբարձումյանի, Վարդան Օսկանյանի եւ մյուս վկաների հարցաքննությունից հետո 04/19/2022 17:07 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով սահմանվեց ապացույցների հետազոտման կարգը, համաձայն որի՝ կուսումնասիրվեն մեղադրանքի հիմքում դրված ապացույցները։ Ըստ հաջորդականության՝ առաջինը կհետազոտվեն դատավարական գործողությունների արձանագրությունները՝ ըստ եզրակացությամբ նշված հաջորդականության, զննում կատարելու մասին, առգրավում կատարելու վերաբերյալ արձանագրությունները, իրեղեն ապացույցներ, այլ փաստաթուղթ- ապացույցները։ Այնուհետև դատարանը կանդրադառնա վկաների հարցաքննությանը՝ ըստ դատակոչի ցուցակի, առաջինը կհարցաքննվի գործով առանցքային վկա Սիլվա Համբարձումյանը, ապա՝ Վարդան Օսկանյանը, Լևոն Սուլթանյանը, Անահիտ Իսրայելյանը, Կարմեն Սահակյանը, Անդրանիկ Գևորգյանը։ Վկաների ցուցմունքները լսելուց հետո դատարանը կուսումնասիրի գործում առկա փաստաթղթերը, որոնք գործի համար նշանակություն ունեն, ապա յուրաքանչյուր կողմ կհրապարակի այն փաստաթուղթը, որը ըստ կողմի՝ նշանակություն ունի գործի համար։ Վերջում դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը, եթե վերջիններս ցանկություն ունենան ցուցմունք տալու։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի շուրջ առարկություններ հայտնեց պաշտպանական կողմը։ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն արձանագրեց, որ 25 տարվա մեջ չի ունեցել գեթ մեկ դատական նիստ, որի ընթացքում կարող է սահմանվել նման հաջորդականություն.մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները հետազոտել, հետո տարանջատել մնացած ապացույցները, որ գործի համար էական նշանակություն ունեն և այդ ապացույցները հետազոտել՝ վկաներին լսելուց հետո։ Սահակյանն արձանագրեց, որ, սովորաբար, սկզբում հրապարակվում են ապացույցները, հետո՝ վկաներին են լսում, որ ապացույցների վրա հղում անելով պաշտպանության կողմը կարողանա վկաներին հարցեր տալ։
«Ժամանակին պետք է ինքնաբացարկ հայտնեիք, որովհետև Դուք ամեն դատական նիստում ցույց եք տալիս, որ այս դատարանի դահլիճում մեղադրական կողմը երկուսն են՝ մեր դիմաց նստածը և Դուք, որովհետև Դուք պարբերաբար մեղադրանքի կողմի դիրքորոշում եք արտահայտում։ Դուք ի սկզբանե դատավարությունը մեղադրական ուղիով տարաք։ Դատարաններն անկախ նրանից՝ քաղաքական գործեր են քննում, թե ոչ՝ ձևականորեն գոնե դատավարության գործընթացում թույլ չեն տալիս նման բացահայտ խախտումներ, այսինքն՝ մենք կարող ենք հարցեր տալ վկաներին միայն մեղադրական ապացույցների հետ կապված, ինչն անթույլատրելի է»,- նշեց Սահակյանը՝ դիմելով գործով նախագահող դատավորին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1998-2008թ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ