ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արդեն չորս տարի է, ապօրինի քրեական հետապնդման եմ ենթարկվում. Արմեն Գևորգյանի դիրքորոշումը լսելուց հետո դատարանն անցավ ապացույցների հետազոտման կարգի սահմանմանը 04/19/2022 15:29 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Արդեն չորս տարի է, ապօրինի քրեական հետապնդման եմ ենթարկվում։ Նման հայտարարությամբ դատարանում հանդես է եկել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը՝ դիրքորոշում հայտնելով իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը, որի մեկնարկին նախագահող դատավորը հայտարարեց ապացույցների հետազոտման կարգի հստակեցմանն անցնելու մասին։ Փաստաբան Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ դատարանը չի կարող անցնել ապացույցների հետազոտման կարգի պարզաբանմանը, քանի դեռ չի պարզել Արմեն Գևորգյանի դիրքորոշումը։
Արմեն Գևորգյանն իրեն մեղսագրվող մեղադրանքի վերաբերյալ իր դիրքորոշումը բարձրաձայնելով՝ հնչեցրեց հռետորական հարցեր, մասնավորապես՝ Սիլվա Համբարձումյանի ինչի՞ն էր պետք կաշառք տալ, եթե բոլոր հարցերը նա ինքը կարող էր լուծել, ինչո՞ւ էր պետք արդեն արտասահման փոխանցված գումարները վերադարձնել երկիր, ինչու են բոլորին ենթադրյալ կաշառքը տվել կանխիկ, իրեն՝ փոխանցման տեսքով, ինչպես կարելի է կասկածի տակ դնել հեղինակավոր բանկերի միջոցով փոխանցված գումարի օրինականությունը, առավել ևս՝ հավատալ, որ կաշառք կարող է տրվել բանկային փոխանցմամբ և այլն։
«Քանի դեռ այս հարցերի շուրջ պարզաբանումներ չկան, մեղադրանքն անհասկանալի եւ անհիմն է։ Այս պահին կարող եմ միայն արձանագրել, որ արդեն չորս տարի է, ինչ ապօրինի հետապնդման եմ ենթարկվում: Այն ի սկզբանե ունեցել է քաղաքական դրդապատճառներ և խախտել իմ իրավունքները»,- հայտարարեց Գևորգյանը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն էլ հիշեցրեց Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության մասին, սակայն նախագահող դատավորը խոստացավ այսօրվա նիստին քննարկել այդ միջնորդությունները և պնդեց, որ անցնում է ապացույցների հետազոտման կարգը սահմանելուն։
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առաջարկեց սահմանել ապացույցների հետազոտման հետևյալ կարգը․ նախ՝ հետազոտել քրգործում առկա փաստաթղթերը, այնուհետև իրեղեն ապացույց ճանաչված հանգամանքները, դրանից հետո անցնել վկաների հարցաքննությանը և ամփոփել ապացույցների հետազոտումը ամբաստանյալների հարցաքննությամբ։
Դատախազն առաջարկեց սկզբից հարցաքննել Սիլվա Համբարձումյանին, Վարդան Օսկանյանին, Լևոն Սուլթանյանին, Անահիտ Իսրայելյանին, Կարմեն Սահակյանին, Անդրանիկ Գևորգյանին։ Նաև դատախազությունը պատրաստվում է միջնորդել միջոցներ ձեռնարկել հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին հարցաքննելու համար։
Արամ Օրբելյանը խնդրեց պարզաբանել՝ ինչ դատավարական գործընթացով է դատարանը հրաժարվում ապացույցներից։
«Քրեական գործի մեջ կա ավելի քան 100 հատոր նյութ, որի մեծ մասն ապացույցներ են, կա դատակոչի մեծ ցուցակ, իսկ դատախազն, ըստ էության, հրաժարվում է այդ ապացույցներից», - ասաց պաշտպանը։
Ըստ նրա՝ ցուցակի մեջ պետք է նաև ավելացնել դատավարական փաստաթղթերի ուսումնասիրելը։ Օրբելյանը նաև առաջարկեց Սիլվա Համբարձումյանին հարցաքննել ամենավերջում, ընդ որում՝ նույն օրը միաժամանակ ուսումնասիրել իր գրավոր ցուցմունքները։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1998-2008թ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից