ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հատուկ «համբալների» համար հայտարարում եմ՝ մենք մեր պոստերում ենք». Վահրամ Սահակյանը՝ Ազատության հրապարակից (տեսանյութ) 04/19/2022 17:46 | ԼՐԱՀՈՍ
Ռեժիսոր, դերասան Վահրամ Սահակյանը նոր ներկայացում է բեմադրել։ «Ոզնիներ»-ի, «Խաթաբալադա»-ի, «Մեա Կուլպա»-ի և ճանաչված այլ գործերի հեղինակ Վահրամ Սահակյանի նոր աշխատանքը՝ «Կատակամարտ»-ը տրագիկոմեդիա է, որ պատմում է մեր Հայրենիքի օրհասական վիճակի, դավաճանության, ծախված մտավորականության և այսօրվա պայքարի մասին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում բեմադրիչն ասում է՝ այն ամենը, ինչ հենց հիմա հուզում է պայքարի դուրս եկած իսկական հայերին, կգտնեն այս ներկայացման ընթացքում՝ Ճարտարապետների միության դահլիճում, ապրիլի 22-ին և 23-ին։ Ներկայացման ցուցադրությունները տևական չեն լինելու, բեմադրիչը զբաղված է նոր ֆիլմի աշխատանքներով։
Մեզ հետ զրույցի պահին Վահրամ Սահակյանը գտնվում էր Ազատության հրապարակում.
«Հիմա մենք մեր բոլորիս հայրենասիրության մակարդակը պետք է կարողանանք այնքան բարձրացնել, որ ինչ – որ բանի հասնենք։ Երբ ասում ենք, որ իրավիճակը երկրում օրհասական է, սրանք ուղղակի բառեր չեն։ Մեր առաջին ներկայացումներից մեկի մեջ ասվում է՝ եթե մի բանը շատ ես ուզում, լինում է։ Հիմա պետք է լինի, ուրիշ կերպ այլևս հնարավոր չէ։ Մենք փակուղու առաջ ենք կանգնել՝ լինել – չլինելու հարց է»,- ասում է Վահրամ Սահակյանը։
Բեմադրիչը նկատում է՝ վերջին ժամանակների պայքարի դրսևորումները շատ անգամներ է համատել, օրինակ՝ «150 դրամի»-ի համար և ու նմանատիպ այլ, այսպես կոչված, պայքարների հետ ու եկել է միևնույն եզրակացության՝ դրանք բոլորը, հիմնական մասով, փողով կազմակերպված «պայքարներ» էին, ընդ որում, ըստ վերջինիս, դրսից ֆինանսավորող գումարներով։ Այլ կերպ ասած՝ կեղծ օրակարգի մի մաս, որ երկիրը ներսից քանդելու նպատակ էին հետապնդում.«Ես չեմ ուզում, որ հիմա ինչ -որ մեկը պարտադրված իրեն մղի դեպի Ազատության հրապարակ։ Մենք հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, որ դա ինքնաբուխ և օրակարգային խնդիր պետք է լինի։ Ամեն հայ մարդ, իսկական մտահոգ քաղաքացի, պետք է ինքնակամ գիտակցի ու հասկանա, որ հիմա իր տեղը Ազատության հրապարակում է։ Այն խնդիրները, որ հիմա մեր առաջ են, անհապաղ լուծումներ են պահանջում, իսկ լուծման միակ տարբերակը պայքարն է, ստեղծված իրավիճակում այլ տարբերակ չկա»։
Բեմադրիչը նշում է՝ չի ցանկանում քաղաքական թեմաներ քննարկել, նմանօրինակ վերլուծություններից աշխատում է զերծ մնալ, որովհետև, քաղաքականությունից, որպես այդպիսին, լավագույնս գլուխ չի հանում։ Փոխարենն ասում է.«Մենք բոլորս մեր դիրքերում ենք, մեր պոստերում։ Ստեղծված իրավիճակում և, առհասարակ, ամեն մարդ պետք է անի այն, ինչ իր գործն է համարում, ինչից ինքը գլուխ է հանում։ Հիմա կա չէ՞ մի խավ՝ «համբալները», հենց այդպես էլ կգրեք, նրանք սիրում են ասել՝ բա դուք ինչի՞ պոստերում չեք։ Հատուկ այդ «համբալների» և, առհասարակ, բոլոր նորմալ մարդկանց համար հայտարարում եմ՝ մենք մեր պոստերում ենք։ Գիտե՞ք հիմա նոր ներկայացում եմ խաղում, մեր ցավի մասին է։ Իրականում այն կատակերգության ժանրում է, մարդիկ ներկայացման ընթացքում ծիծաղում են։ Ես չէի ուզում, բայց ստացվել է այնպես, որ հանդիսատեսը ներկայացումներից հետո մոտենում ու ասում է, որ ներկայացման ավարտին արտասվել են…Հատկապես այն համբալներին, ովքեր, տեղի – անտեղի հարց են տալի՝ բա մենք ինչի՞ պոստերում չենք, հրավիրում եմ ներկայացումը դիտելու։ Առհասարակ, բոլորին եմ հրավիրում, քանի դեռ այդ հնարավորություն կա, որովհետև այս ներկայացումը ես այլևս չեմ խաղալու …»,- ասում է բեմադրիչը։
Խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին, Վահրամ Սահակյանը հակիրճ է՝ եթե դեպքերի ընթացքը շարունակվի այնպես, ինչպես հիմա է, Արցախը կհայաթափվի, իսկ արցախցիները կհայտնվեն Հայաստանում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ