ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազգային ինքնակազմակերպման պահն ու ժամն է 04/19/2022 21:45 | ԼՐԱՀՈՍ
Այսօր էլ Ազատության հրապարակից տարբեր ուժեր ժողովրդին, Հայաստանի և Արցախի քաղաքացիներին են դիմում միավորվելու կոչով։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է, որ վարչապետի աթոռն զբաղեցնողի վերջին ելույթից կամ՝ խնքնախոստովանական ցուցմունքից հետո ԱԺ նիստերին մասնակցելուց իսպառ հրաժարվեց և իր պայքարի դաշտն Ազատության հրապարակ տեղափոխեց։ Հիմա՝ ի շահ հայրենիքի կազմակերպված երթին միանալու կոչ անում։ Մի քանի օր է հրապարակում է գիշերում՝ հետքայլ չի լինելու, հայրենիքի լինել-չլինելու հարցն է։
Ապրիլի 16-ից Սերոբ Գասպարյանի դիմադրության շարժումն է նաեւ մեկնարկել Ազատության հրապարակում, որն ապրիլի 18-ից համալրում ունեցավ արդեն հացադուլի տեսքով ։
2020 թվականի սեպտեմբերիին թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը ընկերոջ՝ Արթուր Ավագյանի հետ երկու օր է՝ հացադուլ է անում՝ ի պաշտպանություն Արցախի։ Նրանք էլ իրենց կոչն ունեն՝ ուղղված երիտասարդներին։ Տղաներին միայն չթողեցին պատերազմի վետերանները. Աշոտ Սեւյանն իր մարտական ընկերների հետ իրենց համերաշխությունը հայտնեցին ու նստացույցի նստեցին։
Ընդհանրապես, որքանո՞վ են մեր հայրենակիցները ականջալուր այն Գերխնդրին, որը հայրենիքի լինել-չլինելու մասին է։ Մի տեսակ տպավորություն կա, թե մարդիկ լուրջ չեն ընդունում Հայաստանի՝ /Արցախը՝ հետը/ գլխին կախված մեծ վտանգը, չեն գիտակցում, որ պարտադիր պայման է, անհրաժեշտություն է հրապարակում իրենց ներկայությունը, մասնակցային և մասնակից լինելը։
Սակայն մասնակից լինելու, պայքարի մաս կազմելու, անհատ-միավոր լինելու կարևորության, անհրաժեշտությունը չգիտակցելուն զուգահեռ ակնհայտորեն զգացվում է նաև մեկ այլ դեֆիցիտ՝ հանրության վստահության դեֆիցիտը։ Հավատի պակաս կա։ Այսինքն, մի կողմից՝ գոյութենական վտանգի գիտակցման, անգամ՝ ինքնապահպանական բնազդի կորուստ, մյուս կողմից՝ «կոչնակների» հանդեպ վստահության պակաս։
Ի՞նչ անել։ Վաղը գուցե ուշ լինի։ Իսկ այսօր դեռ չի գիտակցվում վտանգը։
Իսկ վտանգը և՛ ներսում է և՛ դրսում։ Ներսում՝ պարտվածի և իր պարտվողական հոգեբանությունն ու սպասարկու կերպը ազգին փաթաթող մի հակահայ, դրսում՝ մեր գոյաբանական թշնամին՝ թուրքը՝ իր տարատեսակ դրսևորումներով․․․
Անհրաժեշտության գիտակցման և վստահության պակասի արանքում խմորվող այս դիլեման պիտի լուծվի հենց Ազատության հրապարակում։
Ազգային ինքնակազմակերպման պահն ու ժամն է։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ