ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աննա Դանիբեկյանը Արմեն Գևորգյանին թույլ տվեց լքել ՀՀ սահմանը, Գևորգյանը Ստրասբուգում խոսելու է Արցախից 04/19/2022 15:35 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, թույլատրեց ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով Գևորգյանին թույլատրել հատել ՀՀ սահմանը։ Նա նշեց, որ ապրիլի 25-ից 28-ը կայանալու են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստերը, որը տեղի է ունենալու Ստրասբուրգում ու Արմեն Գևորգյանը, որպես ԱԺ պատգամավոր, պարտավոր է ներկա լինել նիստին։ Սահակյանը տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանը պատրաստվում է Ստրասբուրգում հայտարարությամբ հանդես գալ՝ բարձրացնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։
Լուսինե Սահակյանը խնդրեց դատարանին թույլատրել Արմեն Գևորգյանին ապրիլի 23-ից ապրիլի 29-ը բացակայել ՀՀ տարածքից։ Պաշտպանության կողմը դատարանին ներկայացրեց նաև ԱԺ նախագահի կարգադրությունը, որով Արմեն Գևորգյանը ապրիլի 23-ից մինչև 29-ը գործուղվելու է Ստրասբուրգ։ Բացի այդ՝ ԵԵԽՎ նախագահը Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության պաշտպանության միջնորդություն է ուղարկել ու նշել, որ Արմեն Գևորգյանն ունի անձեռնմխելիություն ու արտոնություններ, սակայն նախագահողն արձանագրեց, որ այս պահին չի քննարկվում Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հարցը, հետևաբար, ԵԽԽՎ նախագահի գրությունը որևէ կապ չունի այս միջնորդության հետ։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը միացավ միջնորդությանը, նշելով, որ միջազգային խորհրդարանական մարմինների աշխատանանքերին մասնակցելու հնարավորություն պետք է ունենան ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները։
«Ֆիզիկապես մասնակցելու հնարավորություն չտալը ևս մեկ անգամ կվերահաստատի իմ այն պնդումը, որ տեղաշարժի ազատության սահմանափակումն այլ նպատակներ ունի», - ասաց Օրբելյանը։
Մեղադրող Պետրոս Պետրոսյանը նկատեց, որ ԵԽԽՎ նիստին կարելի է մասնակցել նաև հիբրիդային եղանակով, ինչին պաշտպան Սահակյանն արձագանքեց՝ նշելով, որ հիբրիդային եղանակով Արմեն Գևորգյանը չի կարող հանդիպել որևէ պատվիրակի հետ։
Հաշվի առնելով, որ Արմեն Գևորգյանը պատրաստվում է ԵԽԽՎ-ում բարձրացնել Արցախյան հակամարտության վերաբերյալ հարցեր, դատարանը վերջապես թույլ տվեց ընդդիմադիր պատգամավորին մեկնել Ստրասբուրգ։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 1998-2008թ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու, նպաստելու, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման համար հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասերի ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով 927 մլն ՀՀ դրամին համարժեք 3 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառք։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2006թ փետրվարից մինչև 2008թ ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԱԽ քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ ստացել է 309 մլն ՀՀ դրամին համարժեք 1 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև՝ խեղաթյուրելով և թաքցնելով նման գումարի իրական բնույթն ու ծագումը, օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ