ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուանդայի ցեղասպանությունն ու Հայաստանի ներքաղաքական պայքարը. Ստեփան Դանիելյան 04/18/2022 20:48 | ԼՐԱՀՈՍ
Մինչև Հայաստանի ներքաղաքական պայքարին անցնելն, անդրադառնանք Ռուանդային,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«1962-ին Ռուանդան Բելգիայից անկախություն է ստանում: 1962-ին Ռուանդայի երկու ազգություններից մեկը, խուտուները, իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, սակայն 1972-ին թութսիների բանակը սպանում է մոտ 15 հազար խուտու, իսկ ըստ խուտուների՝ հարյուր հազար, սակայն 1994-ին խուտուները ռևանշ են վերցնում և սպանում մոտ 800 000 թութսի:
Հիմա անցնենք ամենահետաքրքիր հատվածին: Թութսիներն ու խուտուները խոսում են նույն լեզվով, ունեն նույն մշակույթը, և նրանց բաժանումն ուներ սոցիալական բնույթ: Թութսիները իշխող սոցիալական խավն էր, խուտուները՝ իշխվող: Օրինակ, եթե մեկը ծնվում էր խուտու, աղքատ ընտանիքում, սակայն կարողանում է սոցիալական աստիճանով վեր բարձրանալ, դառնում էր թութսի, և հակառակը: Պատկերավոր օրինակ, եթե մինչև 2018 թվականը Հանրապետականները Հայաստանում թութսի էին, իսկ ՔՊ-ականները՝ խուտու, ապա հիմա տեղերով փոխվել են: Ինչպես տեսնում ենք, սոցիալական ասպեկտը չի դարձել էթնիկ բաժանում: Դեռ:
Ժամանակին բելգիացի գողութարարները, ըստ եվրոպական պատկերացումների, անձնագրերում սկսում են ֆիքսել ազգությունն ու այդ պահին ով թութսի էր, գրում են թութսի, և հակառակը: Ըստ եվրոպական ավանդույթների խառը ամուսնությունների դեպքերում ազգությունը ֆիքսվում էր ըստ հոր: Այդ ժամանակվանից սկսած թութսին ու խուտուն սոցիալական կարգավիճակից վերածվում է էթնիկ բաժանման ու, ամենակարևորը, թութսիներն ու խուտուները սկսում են դրան լուրջ վերաբերվել: Ինչի դա հանգեցրեց, արդեն գրել եմ: Դա օրինակ է, թե ինչպես է կարելի ՛՛բաժանիր, որ տիրես՛՛ սկզբունքը կյանքի կոչել, անգամ երբ դրա համար հիմքեր չկան:
Հիմա տեսնենք, թե ինչպես են Հայաստանը բաժանում հակամարտող ու իրարամերժ հատվածների:
1988-ից սկսած ձևավորվել էր մեկ ազգային օրակարգ. ՛՛Ղարաբաղը մերն է՛՛: Բոլորը խոսում էին մեկ լեզվով, ունեին մեկ մշակույթ, միասնական հերոսներ: 1998-ին Հայաստանում իշխանությունը փոխվեց ու հաստատվեց ռազմա-ֆեոդալական համակարգ: Պարտված կողմին, թութսիներից խուտուների վերածված կոլեկտիվ հհշականներին, անհրաժեշտ էր գաղափարախոսություն, որ բաժանումը քաղաքական պայքարից վերածվի խորն անջրպետի, որպեսզի ռևանշի հող ունենան:
Այդ ժամանակվանից իշխանությունն անվանեցին ղարաբաղցիների կլան, այսինքն սուբէթնիկ երանգ հնարվեց, սոցիալական անարդարությունները (իրոք գոյություն ունեցող 1998-ից առաջ և հետո) դարձրեցին պայքարի գաղափարախոսություն, իսկ ամեն ինչի պատճառը հանրության ուղեղներում մտցրեցին Ղարաբաղի հարցը՝ ՛՛Զիջենք Ղարաբաղը, կտիրի խաղաղություն և սոցիալական համերաշխություն՛՛: Ներքաղաքական պայքարը վերածվեց Ղարաբաղի շուրջ ծավալվող դիսկուրսի:
Այդ գաղափարախոսությունը երկար ժամանակ եփվում էր ու դա հաղթանակ պարգևեց 2018-ին, երբ պատերազմի հերոսները սկսեցին անվանարկվել (կուլմինացիան գեներալ Մանվելի էկզեկուցիան էր), ՛՛գեներալները թալանչիներ են՛՛ և կոնկրետ ՛՛թալանչի՛՛ գեներալներին պատժելու փոխարեն սկսեցին հեղինակազրկել բանակը, ՛՛հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Ղարաբաղի հաղթանակը՛՛, հռչակվեց դասակարգային պայքարի թեզը, անցումային արդարադատությունը (ֆիքսենք, որ անցումային արդարադատույունը լայնորեն կիրառվել է հենց Ռուանդայում) և այլն:
Ռուանդայի պատմության պահով հիշենք, որ ամեն ինչ սկսվել էր բելգիացիների քաղաքականության պատճառով, այսինքն, երբ արտաքին ազդեցություն է լինում, ապա սոցիալական բաժանումները միտումնավոր կերպով կարող են վերածվել գաղափարախոսության, հիմնարար բաժանարար գծի ու դրանով արտաքինց եկող պատվեր իրականացնել:
Հայաստանում մոնոէթնիկ, մոնոարժեքային համակարգ ունեցող երկրում խորքային բաժանում իրականացնելը շատ դժվար էր, սակայն այն իրականություն դարձավ, հատկապես արտաքին պատվիրատուների համար:
Հիմա Հայաստանում 1998-ի իշխանափոխության ռևանշը իրականացվել է (մի փոքրիկ անտեսված խումբը չհաշված), սակայն դրա համար ստեղծված գաղափարախոսությունն, ի դեմս Ղարաբաղից ազատվելը, մնացել է ժառանգություն ու արդեն ինքնուրույն կյանքով է ապրում, որի տակ էլ մնացել են ներկայիս թութսիների վերածված խուտուները: Իշխանության համար հնարված գաղափարը, որը ժամանակին ռևանշի զուտ գործիք էր, հիմա իր սև գործ է անում դրա հեղինակների համար»,- գրել է Դանիելյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ