ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կործանվելը հենց այսպես է լինում, պոզով – պոչով չի լինում. ոտքի կանգնեք, ա՜յ ժողովուրդ ». Հրանտ Թոխատյան 04/18/2022 21:45 | ԼՐԱՀՈՍ
«Դեռևս «Խաթաբալադա»-ից սկսած, ինձ ու իմ ընկերներին միշտ թվացել է, թե մենք, մեր կատարած աշխատանքով, խոսում ենք մեր հանդիսատեսի հետ ու, երբ նա լսում ու ծափահարում է մեզ, այսինքն, ինչ -որ չափով համաձայն է մեզ հետ, պատրաստ է նաև պայքարի դուրս գալ այն արժեքների համար, որը մենք նրանց փոխանցում ենք բեմից, որի համար հոտընկայս ծափահարում ու մեծարում է մեզ, -«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է դերասան Հրանտ Թոխատյանը և հավելել,- մտածում էինք, եթե Աստված չանի, գա օրհասական մի պահ, այսինքն, այն ինչ եղավ, այդ ողջ դահլիճը դուրս կգան փողոց ու կասի՝ հո՜պ, էս ի՞նչ եք անում մեր երկրի ու մեզ հետ… Բայց, արի ու տես, այդ 25 տարիները զուր են եղել, մարդիկ այսօր լուռ են ու անտարբեր…Ես հենց հիմա էլ եմ խաղում, ճիշտ այն ամենի մասին, որ այսօր կատարվում է մեզ հետ, բայց չեմ ուզում մտածեմ, որ այդ ամենը զուր է…Սա նշանակում է, որ այսօր այդ մարդկանց պետք է հանել փողոց, հենց դահլիճից՝ հրավիրել նրանց փողոց, պայքարելու սեփական գոյության, երկրի, պետությանն ու պետականության, ազգային և մարդկային արժանապատվությունը վերգտնելու ու վերականգնելու համար»։
Թոխատյանն անկեղծորեն խոստովանում է՝ չի հասկանում, թե ի՞նչ է կատարվում մեզ հետ։ «Չեմ կարողանում հասկանալ, որովհետև, եթե միշտ այսպես եղած լիներ, ինձ համար պարզ կլիներ, անպատասխան հարցեր ես չէի ունենա։ Բայց չէ՞ որ ես այն սերունդն եմ, որ 88-ի հրապարակն է տեսել, 90-ականների դաժան տարիներ է տեսել, տեսել եմ նաև, թե ինչպիսի՜ ոգու ուժով ենք մենք այդ ամենը հաղթահարել, ոտքի կանգնել ու հիմա չեմ հասկանում՝ մեզ հետ ի՞նչ է պատահել, ի՞նչ են արել մեզ հետ։ Կործանվելը հենց այսպես է լինում, պոզով – պոչով չի լինում…Ոտքի կանգնեք, ա՜յ ժողովուրդ», - ասում է դերասանը, ով նախօրեին՝ ուշ երեկոյան այցելել էր Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցներին։
Դերասանը նկատում է՝ նույնիսկ ոչ վաղ անցյալում, մեր իրականության մեջ պայքարի ոգին մարած չէր. «Հիշենք նույն «Էլեկտրիկ Երևան»-ը…Գուցե շատերի համար դա իրական, շատերի համար էլ՝ պսևդո պայքար էր, բայց ռեալ պայքարի դրսևորում էր։ Թե ի՞նչ է մեր ազգի հետ կատարվում վերջին մի քանի տարիներին, սա ուղղակի անբացատրելի երևույթ է։ Այնպիսի արհավիրք, ինչպիսին մենք տեսանք ու ապրեցինք 44 օրյա պատերազմի ընթացքում ու այսպիսի՞ արձագանք…Նման բան չի եղել, երբեք չի եղել մեր պատմության ընթացքում։ Չէ՞ որ այդ արհավիրքը չի ավարտվել։ Քանի դեռ մենք ունենք անհետ կորած, աճյունները դեռ չգտնված ու գերեվարված տղաներ, մեր արհավիրքը դեռ ավարտված չէ։ Համարյա ճիգեր էլ չեն գործադրվում, որպեսզի գտնվեն, հետ վերադարձվեն այդ տղաները կամ գոնե՝ նրանց նահատակված մարմինները։ Ու այսպիսի անտարբերությո՞ւն, այսպիսի լռությո՞ւն…Ես չեմ հասկանում, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ…»,- նկատում է դերասանը։
Թոխատյանը նշում է՝ այն միջազգային կառույցները, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, գոնե այդ կազմակերպությունների դռների առաջ չպակասող հերթեր պետք է լինեին։ Մարդիկ պետք է պահանջեին այդ կառույցների պատշաճ գործունեության իրականացումն ու նրանց արձագանքը.«Երբ հայտարարում են՝ միջազգային հանրությունն ասում է իջեցրեք ձեր նշաձողը, ուզում եմ հարց տալ՝ իսկ ի՞նչ է նշանակում միջազգային հանրություն, դա ո՞րն է։ Իմ կարծիքով, դա նույնն է, որ ասեն՝ Սովետական հանրություն, ԱՊՀ-ի հանրություն, էդ հանրությունը ո՞րն է, ինչ- որ մեկն ինձ կբացատրի՞։ Պետք չէ խոսել եվրոպական կամ միջազգային հանրությունների անունից։ Ես խոսում եմ մեր երկրի տարածքում հավատարմագրված և օրենքի ուժով գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների մասին։ Ինչո՞ւ այդ կառույցների դռներն ամենաօրյա ռեժիմով չեն կոտրվում, որպեսզի նրանք պատշաճ կերպով արձագանքեն տեղի ունեցող իրադարձություններին, չէ՞ որ դա իրենց պարտականությունների մի մասն է կազմում նաև»,- նկատում է դերասանը։
Անդրադառնալով Ազատության հրապարակում նախօրեից մեկնարկած ընդդիմության բողոքի ակցիային, Հրանտ Թոխատյանը նկատում է՝ եթե ձեզ այս կամ այն պատճառով դուր չի գալիս Արթուր Վանեցյանի անձը, ապա Ազատության հրապարակում, նրանից բացի, այլ ուժեր և մարդիկ ևս միացել են պայքարին, գնացեք, միացեք նրանց, ասում է դերասանը և հավելում.«Հասկանո՞ւմ եք, մենք հասել ենք մի կետի, որից այն կողմ, այլևս, կործանումն է, այլևս առ ոչինչն է մեզ սպասում այս ամենից այն կողմ։ Հետևաբար, այս պայքարը անձերի պայքար չէ, այլ գաղափարի, պարզ գոյատևման պայքար։ Գնացե՛ք և միացե՛ք Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած 44- օրյա պատերազմի մասնակից երկու երիտասարդներին, ովքեր որեւէ քաղաքական ուժի կամ կառույցի չեն հարում։ Նրանք պայքարում են մեր գոյության, մեր պետականության լինելության ու Արցախի ճակատագրի համար, խնդրեմ, միացեք նրանց, բայց անտարբեր մի մնացեք։ Այսօր արդեն, եթե դու որոշում ես դուրս գալ փողոց, բոլորովին պարտադիր չէ, որ ինչ -որ մեկի կողմնակիցը լինես՝ դու քո գոյության համար ես այսօր պայքարում, քո լինելության, քո սեփական ապագայի, քո երկրի ու պետության, քո զավակների, ուրիշ ոչ մի բանի համար»։
Ամփոփելով զրույցը, Հրանտ Թոխատյանը նկատում է՝ եթե, հանկարծ, այս անգամ էլ չհաջողի ու հերթական պայքարի ոգին մարի, ապա մեզ այլևս ոչինչ չի սպասելու, բացարձակապես ոչինչ.«Մենք կորցնում ենք շատ բան, բացի ազգային և մարդկային արժանապատվությունից, բացի նրանից, որ մեզ ժառանգել են մեր հայրերի հայրերը, մենք կորցնում ենք մեր սեփական ինքնությունն ու գնում ինտեգրվելու յեսիմ ուր։ Անգամ դա չգիտենք՝ թե ո՞ւր ենք մենք գնում ինտեգրվելու, ո՞րն է այդ ինտեգրվելու հասցեն։ Ո՞ւր ենք մենք գնում, ժողովուրդ ջան, ո՞վ կարող է ինձ ասել հասցեն մեր երթի…»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ