ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող անձի նկատմամբ 30 մլն դրամ գրավ է կիրառվել, որը նա չի կարողանում վճարել. Պարզվում է հակակոռուպցիոն կոմիտեն ոչ միայն քաղաքական գործերով է անբարո 04/16/2022 21:53 | Քրեական խրոնիկոն
Կառավարության կողմից հիմնադրված Հայաստանի տարածքային ծրագրի իրականացման բաժնի վերահսկման խմբի ղեկավարը՝ Արթուր Զարգարյանը, որը 2020թ սեպտեմբերի 11-ից սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում աշխատանքների և ապրանքների ձեռքբերման գնման գործընթացի միջգերատեսչական հանձնաժողովի անդամ է, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 30 մլն դրամի չափով կաշառք ստանալու մեջ։ Գործը վերաբերում է Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոցի կառուցման, տարրական մասնաշենքի ուժեղացման մրցույթում հաղթող ճանաչված, կապալառու «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ ընկերության համասեփականատերերից կաշառք ստանալուն։
Հակակառուպցիոն կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Զարգարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին։ Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը փետրվարի 22-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի որոշմամբ 10.000 000 ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել, սակայն դատարանի որոշման դեմ դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որի քննության արդյունքում վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, իրավաչափ համարելով առաջին ատյանի դատարանի կողմից այլ խափանման միջոցի կիրառումը՝թույլատրելի համարելը միաժամանակ նշել էր, թե պետք է դրա տեսակը ընտրելու հարցը թողներ քննիչին, այլ ոչ թե ինքնուրույն գրավ կիրառեր։
«Նշված դատական ակտի կայացումից հետո ժամեր անց քննիչը հրավիրում է մեզ իր մոտ եւ ծանոթացման է տրամադրում իր կողմից կայացրած որոշումը մեր պաշտպանյալի նկատմամբ արդեն 30 000 000 ՀՀ դրամ չափով գրավ կիրառելու մասին՝ առանց որեւէ կերպ անձի գույքային դրությունը գնահատելու, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ նրա խնամքի տակ են գտնվում 3 մանկահասակ երեխաները, որոնք ունեն առողջական խնդիրներ, ինչն էլ հենց պատճառն էր նրա ազատ արձակման: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հերթական անգամ անցնում է բարոյականության բոլոր սահմանները: Անկեղծ ասած մտածում էինք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն միայն քաղաքական գործերով է գործում բառիս բուն իմաստով անբարո, բայց պարզվում է , որ՝ ոչ»,-նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ գրավի այնպիսի չափ է սահմանվել, որ իր պաշտպանյալը չկարողանա վճարել և կալանավորման հարց բարձրացվի։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից