ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մոսկվան ոնց կորոշի, այդպես էլ կլինի. Արցախը վերածվում է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող շրջանի. Արմեն Բադալյան 04/15/2022 19:29 | Քաղաքական
Արցախի խորհրդարանը բացահայտ հայտարարեց, որ չի կարելի Արցախի հարցը իջեցնել որոշակի մակարդակից ցածր, չի՛ կարելի հատել կարմիր թելը, այն է՝ տեսնել Արցախն Ադրբեջանի կազմում, սա հստակ ուղերձ էր Հայաստանի իշխանություններին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ վերլուծելով Արցախի ԱԺ երեկ ընդունած հայտարարությունը, որով պահանջում են Հայաստանի իշխանություններից հրաժարվել աղետաբեր քաղաքականությունից:
Ըստ Արմեն Բադալյանի՝ Արցախի ԱԺ այս հայտարարությունը որևէ ազդեցություն չի ունենալու, քանի որ Հայաստանի վարչապետը չի որոշելու Արցախի կարգավիճակի հարցը, Արցախի հետ կապված ցանկացած հարց այլևս լուծում է Ռուսաստանը, իսկ Ռուսաստանը խնդիրը լուծելու է այնպես, ինչպես ինքն է ցանկանում, անկախ նրանից՝ ում է դա դուր գալիս, ում՝ ոչ։
«Հայաստանի վարչապետը ոչինչ չի որոշելու, Ռուսաստանն արդեն իր քայլերն իրականացնում է, ինքն է արդեն որոշում՝ ով կարող է մտնել Արցախ, ով չի կարող, անկախ նրանից՝ պատգամավոր է, թե պատգամավոր չէ, որոշում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, դրա համար արդեն դիվանագետ է նշանակում, այսինքն ՝ Ռուսաստանն իր քայլերը հստակ անում է՝ անկախ նրանից՝ Հայաստանի վարչապետն ինչ կորոշի» ,-ասաց Բադալյանը:
Քաղտեխնոլոգի արձանագրմամբ՝ Արցախը վերածվում է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող շրջանի, իսկ թե այդ տարածքի կարգավիճակն ի՞նչ կլինի, հետագա ճակատագիրն ինչպիսի՞ն կլինի, ժամանակը ցույց կտա.
«Մի՛ դիտարկեք Հայաստանը և Արցախն առանձին՝ առանց Ռուսաստանի վերահսկողության, սովորե՛ք, որ Հարավային Կովկասում, հատկապես, Արցախյան կոնֆլիկտի հետ կապված ամեն ինչ պետք է դիտարկել Ռուսաստանի վերահսկողությամբ իրականացվող գործընթացների շրջանակում: Այս տարածաշրջանը, մասնավորապես, Արցախը, կամաց- կամաց պետք է դիտարկել որպես Ռուսաստանի մաս, ՌԴ խաղաղապահ զորքերը շատ հանգիստ թույլ չտվեցին, որպեսզի ՀՀ պատգամավորը մտնի Արցախ, շատերն ասում են, թե այստեղից են զանգել, ասել, բայց սա անհավատալի է, Հայաստանի իշխանավորը չի կարող ռուս խաղաղապահին ասել՝ սրան թող, նրան մի թող, նրանց ուղղակի բանի տեղ չեն դնելու,: ՀՀ ԱԳն-ն հայտարարեց՝ մենք չգիտենք ՝ի՞նչ իրավունքով ռուս խաղաղապահները չեն թողել նրանց, ու վերջ։ Այլևս ոչինչ չեն կարող անել, որովհետև այլևս ռուսներն են որոշելու, հետո այդ որոշումները կխստանան, ինչքան Ռուսաստանի դիրքերը Ուկրաինայում ամրապնդվեցին, այնքան այստեղ է ամրանալու »,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Բադալյան:
Իսկ թե արդյո՞ք Արցախի ԱԺ հայտարարությունը որևէ ազդեցություն կունենա Հայաստանի իշխանությունների վրա, գոնե նրանց հայտարարությունները զսպելու առումով, քաղտեխնոլոգն ասաց.
«Ոչ մի ազդեցություն էլ չի ունենալու: Հայաստանի գլխավոր իշխանավորը հաշվի չի առնում ոչինչ, անում է այն, ինչ նպատակահարմար է գտնում»,-ասաց Բադալյանը:
Մեզ հետ զրույցում Արմեն Բադալյանը նշեց, որ ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլ նաև Հայաստան-Թուրքիա բանակցայի գործընթացն է վերահսկվելու ՌԴ ղեկավարության կողմից:
Հարցին՝ ստացվում է Հայաստանն այլևս կորցրե՞լ է իր սուբյեկտայնությունը և այլևս միայնակ որոշումներ չի կայացնում, քաղտեխնոլոգն ասաց.
«Ունենք դրոշ, ունենք, գերբ ունենք, դրամ ունենք, բայց Ռուսաստանը կամաց-կամաց վերցնում է այս տարածաշրջանը, Հայաստանն առաջին հերթին: Մենք տեսնում ենք, որ հին աշխարհակարգը ջարդվում է, նորն է ստեղծվում, իսկ մենք նորի ստեղծման կամուրջին կանգնած ենք ու գնում ենք այդ կամուրջով, այսինքն ՝ այդ փոփոխվող աշխարհի հենց մեջտեղով ենք գնում: Ամեն ինչ գնում է նրան, որ Ռուսաստանն ավելի ու ավելի է ուժեղացնում իր ազդեցությունը Հայաստանի վրա: Ռուսաստանը վերցնում է առաջին հերթին՝ Ղարաբաղը, ենթադրաբար կվերցնի նաև Հայաստանը և ամբողջ Հարավային Կովկասը, այդ իսկ պատճառով կարևոր չէ՝ ՔՊ-ական պատգամավորներն ինչ կխոսեն, կապ չունի՝ իրենք հայ-թուրքական հարաբերությունների կողմնակի՞ց են, թե՞ ոչ, իրենք չեն որոշելու, այլ մարդիկ են որոշելու, ինչպես եղել է հին ու բարի ժամանակներում՝ Մոսկվան ոնց կորոշի, այդպես էլ կլինի »,-ասաց Արմեն Բադալյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից