Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Արցախի մեր հայրենակիցները վերահաստատեցին, որ չեն հանձնվում, հանձնվելու կոչերը գալիս են միայն այս իշխանություններից. Վազգեն Մանուկյան 04/15/2022   17:05  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Պատմությունը վկայում է, որ պայքարով պարտված ազգերը վերականգնվում են, հանձնվող ազգերը՝ վերանում:


Արցախի մեր հայրենակիցները խորհրդարանի հայտարարությամբ վերահաստատեցին, որ չեն հանձնվում։ Իսկ ինչ է, Հայաստանը հանձնվո՞ւմ է։ Ո՛չ։ Հանձնվելու կոչերը գալիս են միայն այս իշխանություններից և նրանց կողքին գտնվող փոքրաթիվ մարդկանց խմբից։

Այդ կոչերը գալիս են վախկոտությունի՞ց, թե տգիտությունից, նյութական ու անձնական շահագրգռվածությունի՞ց, թե իրենց գաղափարներից, արդեն կարևոր չէ։ Նրանք մեր պետությունն ու ժողովրդին տանում են կործանման։


Տրդատ թագավորի ժամանակ Հայաստանի տարածքը 320 հազար քառ․ կմ էր, այն ժամանակվա աշխարհի համար՝ մեծաթիվ բնակչությամբ։ Այժմ մնացել է նվազող 29 հազար քառ․ կմ տարածքով Հայաստան, իսկ այս իշխանությունը հրաժարվում է նաև մեր հայրենակիցներով բնակեցված մեր պատմական ևս մեկ տարածքից՝ Արցախից, որի գոյության և անվտանգության միակ երաշխիքը կարող է լինել կա՛մ Հայաստանի կազմի մեջ, կա՛մ անկախ՝ իր թիկունքին ունենալով Հայաստանը։ Եվ Արցախին սատար կանգնելու պարտավորությունը Հայաստանը ստանձնել է դեռ 1988 թվականին։


Մեր ժողովրդի մեջ միշտ էլ եղել է գաղափարական մի հոսանք, որը հատկապես անհաջողությունների ու պարտությունների ժամանակ ավելի ցայտուն է զգացվել, քարոզվել ու տարածվել՝ եկեք հանձնվենք, նվազեցնենք մեր պահանջները, հրաժարվենք մեր ազգային որոշ արժեքներից, խնդիրներից ու նպատակներից, որ կարողանանք գոյատևել։ Բայց պատմությունը ցույց է տվել, որ տրվելով այդ հոսանքին՝ ոչ միայն չենք կարողացել ապահովել այդ գոյատևումը, այլև ունեցել ենք տարածքային ու մարդկային ավելի մեծ կորուստներ։ Եվ դա բացատրվում է ոչ միայն մեր աշխարհաքաղաքական ու տարածքային առանձնահատկություններով, այլև ընդհանուր խնդիր է բոլոր ժողովուրդների համար։
Այն զարգացած և հզոր պետությունները, որոնց մենք նախանձով ենք նայում, այդ հզորությունն ու բարգավաճումը կերտել են իրենց շահերը պաշտպանելու համառ պայքարով՝ չտրվելով թվացյալ խաղաղության ու գոյատևման պատրանքներին։

Ուստի մեր ժողովուրդն այսօր պիտի ոտքի կանգնի, իր ձեռքը վերցնի երկրի ապագայի համար որոշումներ կայացնելու ղեկը՝ ապահովելու պետության անվտանգությունն ու ժողովրդի արդար, ազատ և բարեկեցիկ կյանքը։

Պետք է հենվել սեփական ուժերի վրա և դառնալ այնպիսի երկիր՝ ազգային, արդար, ուժեղ, ժամանակակից, որի հետ հաշվի կնստեն բոլորը։ Դա լուծելի խնդիր է, աշխարհում բազմաթիվ այդպիսի օրինակներ կան: Եվ այդ ճանապարհին մենք կունենանք իրական դաշնակիցներ ու բարեկամներ։

Այդպիսի երկիր կերտելու առաջին քայլն այսօր Արցախի, նրա իրավունքների ու պահանջների կողքին կանգնելն է»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:22 22/12/2021  |  ՄեկնաբանությունՏիկին Ռիման ոչ միայն մարմնավորում էր հայ կնոջ կերպարը, այլև օժտված էր լայնախոհությամբ. Վազգեն Մանուկյան
18:42 17/12/2021  |  ՄեկնաբանությունՄիացել ենք «Միտքս Արցախին» նախաձեռնությանը և Արցախի դրոշը ամրացրել պատշգամբներին․ Վազգեն Մանուկյանը կոչով դիմել է հայրենակիցներին
17:04 26/11/2021  |  ԼՐԱՀՈՍՉեմ կարող ասել՝ ինչ կլինի. Կապրենք, կտեսնենք. Էրիկ Ալեքսանյան
16:21 26/11/2021  |  ԼՐԱՀՈՍԹշնամին ասում է՝ Երևանն էլ է ուզում վերցնել, դու նրա հետ խոսում ես սահմանների մասին. Վազգեն Մանուկյան
16:03 26/11/2021  |  ԼՐԱՀՈՍԵս մեղադրանքը չեմ ընդունում և ոչ մի խոսքիցս չեմ հրաժարվում.Վազգեն Մանուկյան
09:50 16/09/2021  |  ՄամուլՎազգեն Մանուկյանի միակ «քյարը», փաստորեն, եղավ քրեական գործը. «Հրապարակ»
16:21 20/07/2021  |  Դատական ռեպորտաժներՎազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չվերացվեց. Դատական նիստը հետաձգվեց
14:20 20/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի հարցը Ադրբեջանի համար պատվի հարց էր, իսկ Սյունիքի հարցը՝ ստրատեգիական.Վազգեն Մանուկյան
17:22 19/06/2021  |  ԼՐԱՀՈՍԽստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը եւ կոչ անում իրավապահ համակարգին անհապաղ ազատ արձակել անվանի բժշկին.Վազգեն Մանուկյան
18:45 16/06/2021  |  ԼՐԱՀՈՍՇատ վտանգավոր եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը. Վազգեն Մանուկյան

Արխիվ

[]