ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եթե մենք այս տարի էլ Ցեղասպանության ոգեկոչման հարցում ընկրկենք և առաջնորդվենք Թուրքիայի ցանկությամբ, ուրեմն ազգային նկարագրի դավաճաններն ենք». Աշոտ Մելքոնյան 04/15/2022 23:41 | Քաղաքական
Չավուշօղլու կոչը հայ իշխանություններին՝ լինել ավելի համարձակ, ըստ պատմաբան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, խորապես կապված է ռուս – ուկրաինական համակարտության հետ։ Այս մասին նա այսօր ասել է «Փաստինֆո»-ի հետ զրույցում և հավելել՝ Թուրքիան, հավանաբար, կարծում է՝ եկել է իր համար ամենաբարենպաստ ժամանակը՝ ստանալու այն, ինչի մասին երազել է տասնամյակներ շարունակ։
«Թուրքիան, տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու նպատակով, անթաքույց կերպով փորձում է պոկել այն, ինչ հնարավոր է զավթել։ Նրանք կարծում են՝ քանի ռուս - ուկրաինական հակամարտության տաք փուլը չի մարել, քանի ռուսական կողմը զբաղված է իր խնդիրներով, ժամանակը պետք է իրենց օգտին օգտագործել։ Այդ է պատճառը, որ նրանք փորձում են հնարավոր ամեն կերպ ճնշումներ բանեցնել՝ հայաստանյան օրվա իշխանությունների վրա, օրակարգային իրենց համար մի շարք կարևոր հարցրին արագ կերպով լուծում տալու համար»,- ասում է Աշոտ Մելքոնյանը։
Հարցին՝ մասնավորապես ինչո՞ւմ պետք է ավելի համարձակ գտնվեն հայաստանյան օրվա իշխանություներն` ըստ թուրքական տրամաբանության, պատմաբանը պատասխանում է՝ թուրքական օրակարգում Արցախի հարցն է, ինչպես նաև՝ Ցեղասպանության ոգեկոչման և միջազգային ճանաչումից հրաժարվելու տեսլականը։
Արցախի Ազգայի ժողովի կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որով կոչ էր արվում ՀՀ վարչապետին` զերծ մնալ Արցախի հակամարտության հարցում միանձնյա որոշումներ կայացնելու վտանգավոր ծրագրից, ըստ Աշոտ Մելքոնյանի, առանձնապես կապ ունենալ չի կարող Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլու երեկ կատարած հայտարարությունների հետ. «Դժվարանում եմ նման կապ տեսնել։ Ի վերջո, Արցախի խնդիրը միանձնյա լուծման հարց չէ։ Ոչ ոք, այդ թվում նաև ՀՀ Ազգային Ժողովը կամ Փաշինյանն անձամբ, իրավասու չեն միանձնա որևէ տեսակի լուծում կամ որոշում տալ Արցախի հիմնահարցի վերաբերյալ։ Սա համահայկական հարց է և միշտ է այդպես եղել։ Այստեղ ոչինչ չի փոխվելու»։
Հարցինէ ո՞ր դեպքում Արցախի Ազգային Ժողովն արտահերթ նիստ կգումարեր և ՀՀ վարչապետին կհորդորեր միանձնա որոշումներ չընդունել արցախյան հիմնահարցի վերաբերյալ` Աշոտ Մելքոնյանը պատասխանում է՝ բացառապես և միայն խիստ վտանգավոր և խնդրահարույց իրավիճակների ստեղծման պարագայում, իհարկե. «Այս դեպքը հուշում է, որ Արցախի պատգամավորները նման վտանգ են տեսել, ինչի արդյունքում էլ՝ հրատապ նիստ են գումարել և իրենց դիրքորոշումն են հայտնել։ Այստեղ արտառոց ոչինչ չկա։ Նորից եմ կրկնում՝ Արցախի հիմնախնդիրը համաժողովրդական, համազգային և համահայկական լուծում պահանջող հարց է։ Բոլոր կողմերից կոնսենսուս է պետք։ Ոչ ոք կամ որևէ կառույց միանձնյա լուծումներ առաջարկելու, առավել ևս՝ որոշումներ կայացնելու իրավասություն՝ այս հիմախնդիրի վերաբերյալ չունի։ Սա նույնիսկ չի էլ քննարկվում»։
Վերադառնալով Թուրքիայի Արտաքին գործոց նախարար Չավուշօղլու հայտարարությանը, որով թուրք պաշտոնյան հորդորում է հայ իշխանություններին շրջանցել Սփյուռքի, մասնավորեպես՝ Ֆրանսիայի և ԱՄՆ հայ համայնքերի ազդեցությունը՝ Հայաստանում կայացվելիք որոշումների վրա, Աշոտ Մելքոնյանը նկատում է՝ թուրքական կողմի դիրքերից սա օրինաչափ դիտարկում է. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայկական Սփյուռքը հսկայական ազդեցություն ունի համահայկական խնդիրների լուծման պարագայում։ Հայկական հարցի վերաբերյալ Սփյուռքի ունեցած դերը, թերևս, ամենաշատն է խանգարում և նեղ վիճակի մեջ դնում Թուրքիային։ Հետևաբար, հարմար առիթի դեպքում նա պետք է կոչ աներ՝ զերծ պահել Սփյուռքին՝ նմանօրինակ հարցերի վրա ազդեցություն ունենալու հեռանկարից։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է Ֆրանսիայի և ԱՄՆ մեր համայնքների մասին, որովհետև հենց այդ երկու համայնքներն են թվով առավել մեծը, կուռ և ազդեցիկը։ Չեմ կարծում, թե թուրքական այս հորդորները որևէ էական դեր կամ նշանակություն են ունենալու հայկական Սփյուռքի հետագա գործունեության կամ դրա ազդեցիկության վրա։ Զուր ջանքեր են»,- նկատում է պատմաբանը։
Ամփոփելով զրույցը`Աշոտ Մելքոնյանն անդրադառնում է առաջիկա՝ ապրիլ 24-յան ոգեկոչման արարողության սպասվելիք զարգացումներին։ Հարցին՝ կա՞ արդյոք վտանգ, որ այն, այս տարի ևս, ինչ – ինչ պատճառներով կարող է չեղարկվել, ինչպես դա տեղի ունեցավ անցյալ երկու տարիների պարագայում, պատմաբանը պատասխանում է՝ եթե մենք այս տարի էլ այս հարցում ընկրկենք և առաջնորդվենք Թուրքիայի ցանկությամբ, կնշանակի մենք մեր էության և ազգային նկարագրի դավաճաններն ենք, իսկ դա անհնարին է.«Ես ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, որ հայ ժողովուրդն ինչ - որ մի պահ կարող է հետ կանգնել իր դարավոր խոր ցավի՝ Ցեղասպանության ոգեկոչման և պահանջատիրության խնդրից։ Նույնիսկ, Խորհրդային մամլիչի տակ կամ գաղթականի կարգավիճակում նա երբեք չի հրաժարվել իր արդար պահանջից և դա երբեք տեղի չի ունենալու։ Հատկապես այսօր, մեր երկրում ստեղծված այսպիսի իրավիճակում, որևէ տեսակի թուրքական ճնշում չի կարող մեր կամքի վրա որևէ տեսակի ազդեցություն թողնել։ Հետևաբար, կարծում եմ, ինչպես նախկինում է եղել՝ մենք, մեր զոհերի հիշատակը հարգելու առումով, հավուր պատշաճի միջոցառումներ կկազմակերպվեն։ Անձամբ ինքս, որպես պատմաբան, իմ հոգու պարտքն եմ համարում, իմ ունեցած հնարավորությունների սահմաններում, Ցեղասպանության խնդիրը միշտ ակտիվ քննարկման փուլում պահել, կլինի դա այստեղ՝ մեր Հայրենքում, թե երկրի սահմաններից դուրս՝ տարբեր գիտաժողովների կան գիտական հանդիպումների ու քննարումների ընթացքում»,-ասում է Աշոտ Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ