ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաստափոր քրեական գործը քաղաքական հետապնդման դասական նմուշ է. Շիրխանյանը դատարանում թելեց Փաշինյանի ասեղը 04/15/2022 18:51 | ԼՐԱՀՈՍ
«Նորքի զինված խմբի» գործով ամբաստանյալ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը դատարանում ցուցմունք չտվեց՝ առողջական խնդիրների պատճառով, սակայն պաշտպանն ընթերցեց Շիրխանյանի հայտարարությունը, որով վերջինս «հաստափոր» քրեական գործը գնահատել էր որպես քաղաքական հետապնդման դասական նմուշ։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր կայացել է «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստը։ Գործը գտնվում է ամբաստանյալների հարցաքննության փուլում։ Վահան Շիրխանյանը, որը սույն գործով ամբաստանյալ է, առողջական խնդիրների պատճառով չկարողացավ դատարանում ցուցմունք տալ, սակայն նշեց, որ հայտարարություն ունի, որը կընթերցի իր պաշտպանը։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը պարզաբանեց, որ դատաքննության ցանկացած փուլում Շիրխանյանը կարող է ցուցմունք տալ, ինչից հետո պաշտպանն ընթերցեց հայտարարությունը։
«Այս հաստափոր քրեական գործ կոչվածը քաղաքական հետապնդման դասական նմուշ է, որովհետև այն պատվիրել, կազմել և իր ապօրինի պաշտոնավարման վերջին օրը, իսկ այնուհետև՝ իր դրածոների միջոցով վերահսկել է Սերժ Սարգսյանը։ Այս գործը Սերժ Սարգսյանին պետք էր Արցախը և ազատագրված հողերն Ադրբեջանին հանձնելու՝ իր վրա վերցրած պարտավորության ժամկետը երկարացնելու համար»,- հայտարարությունում նշել է Շիրխանյանը՝ հավելելով, որ Սարգսյանն իր կառավարման տարիներին կազմակերպել է երկու նախագահական, երկու խորհրդարանական, մեկ սահմանադրական կեղծված քվեարկություններ և կեղված ընտրությունները լեգիտիմ ճանաչելու դիմաց՝ Սերժ Սարգսյանը պարտավորվել է կատարել պահանջը, հակառակ դեպքում՝ Ադրբեջանն ու Թուրքիան կհարձակվեին։
«Հողերը հանձնելու հետևանքներից նա սարսափում էր, նա գտավ ժամկետը երկարաձգելու միակ տարբերակը։ Մեկ տարում Սարգսյանը կարողացավ բացարձակապես շինծու ցուցմունքների հիման վրա սարքել, հղկել և ներկայացնել համանախագահներին, ԵԱՀԿ-ին, ճգնաժամային խմբին՝ Հայաստանում առկա մի քանի ահաբեկչական ծայրահեղական խմբեր։ Նրան հաջողվեց համապատասխան կենտրոններին համոզել, որ առանց երկրի ներսում ահաբեկչական կենտրոնները վերացնելու չի կարող անցնել Արցախյան կարգավորմանը»,- նշել է Շիրխանյանը՝ գտնելով, որ դա երեք տարի ժամանակ է տվել Սարգսյանին՝ Արցախը Ադրբեջանին հանձնելը նախապատրաստելու համար։
Ըստ նրա՝ այդ տարիներին արվել է ամեն ինչ, որպեսզի հակառակորդին դիմակայելու որևէ հնարավորություն չլինի, բանակը ջախջախված էր։
«Ինչու նա մինչ այսօր քրեական պատասխանատվության չի կանչված՝ ապօրինի գաղտնալսումների համար»,- նշել է նա՝ հավելելով, որ քրեական գործը հեռու է իրավունքից, արդարությունից։
Ի դեպ, Շիրխանյանը, փաստացի, նման հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ իշխող ուժի ներկայացուցիչները ԱԺ-ում անթաքույց հայտարարեցին Արցախը Ադրբեջանին հանձնելու հնարավոր մտադրությունների, գործընթացների մասին։ Իսկ թե Արցախի շուրջ ստեղծված մտահոգիչ իրավիճակի համատեքստում նման դիրքորոշում հայտնելով Շիրխանյանը «ում թելն է թելում»՝ մնում է կռահել։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Քրեական գործը դատարանում է գտնվում 2016 թվականի նոյեմբերից։ Նշենք, որ քրեական գործով ամբաստանյալներն են՝ Արթուր Վարդանյանը, Անտոն Թոթոնջյանը, Վահան Շիրխանյանը. Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Ասյա Մկրտչյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից