ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրել է բանակը և պետությունը թալանելու մեջ՝ առանց դատավճռի, Փաշինյանի պնդումները չեն կարող հաստատվել որևէ այլ ապացույցով. նիստը հետաձգվեց 04/14/2022 18:54 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ 2020թ ապրիլին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով՝ 2 մլն դրամի չափով։ Հայցադիմումի հիմք էր հանդիսացել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն առ այն, որ 4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը և այդ հայտարարության ժամանակ հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը: Հայցվոր կողմը գտնում է, որ այդ հայտարարությամբ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ գործը գտնվում է դատաքննության փուլում։ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարեց, որ պատասխանողը (Փաշինյանը) արել է այնպիսի հայտարարություններ, որոնցով հայցվորին մեղադրել է հանցագործության կատարման մեջ, ասել՝ թալանել է բանակն ու պետությունը։
«Քանի որ պատասխանողը հայցվորին մեղադրել է հանցագործություններ կատարելու մեջ, ապա միակ թույլատրելի ապացույցը կարող էր լինել օրինական ուժի մեջ մտած դատավճիռը»,- նշեց Ալումյանը՝ հավելելով, որ մարդը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով, հետևաբար, պնդումները, որ արել է Նիկոլ Փաշինյանը, չեն կարող հաստատվել որևէ այլ ապացույցով, բացի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով, մնացած բոլոր ապացույցներն անթույլատրելի են։
Ինչ վերաբերում է ԱԱԾ սահամադրական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի պետի պաշտոնակատարի գրություններին՝ հասցեագրված ՀՔԾ պետին, ապա Ալումյանը նշեց, որ դրանք, թեև ստորագրված են նույն անձի անունից, սակայն ստորագրություններն ակնհայտորեն տարբերվում են, բացի այդ, դրանցից մեկում որպես Ռոբերտ և Բելլա Քոչարյաններին պատկանող միակ գույք նշված է Իսակովի պողոտայում գտնվող բնակարանը, սակայն մեկ այլ գրությունում հղում է կատարվում ինչ-որ անհայտ օպերատիվ տվյալներին և նշվում է, թե Ռոբերտ Քոչարյանին է պատկանում նաև նրա զավակներին պատկանող գույքը և դրամական միջոցները, սակայն հայցվոր կողմը վիճարկում է այդ ապացույցների իսկությունը, քանի որ դրանք ձեռք են բերվել անհայտ աղբյուրից։
Նիկոլ Փաշինյանի պատասխանողի ներկայացուցիչը նշել է, թե, իբր, նա Քոչարյանի վերաբերյալ այդ տեղեկությունները ձեռք է բերել ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ 2021թ հայտարարությունից, իսկ մեկ այլ պնդմամբ, այդ տեղեկությունը պատասխանողն իմացել է ավելի վաղ։ Այս հանգամանքը ևս վիճարկվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Նախ՝ Փաշինյանը հայտարարությունը հնչեցրել է նախքան 2020թ, հետեւաբար չէր կարող այդ մասին տեղեկանալ շուրջ մեկ տարի անց Ա. Բաբաջանյանի կողմից արված հայտարարությունից։ Ինչ վերաբերում է երկրորդ պատճառաբանությանը, ապա, ինչպես նկատեց, Քոչարյանի ներկայացուցիչ Ալումյանը, ինչպես կարող էին այդ տվյալները հայտնվել վարչապետի մոտ, եթե դրանք նախաքննական գաղտնիք են, արդյոք դա տեղի է ունեցել նրա կողմից՝ վարչապետի լիազորությունների օգտագործմամբ։
«Դա Հանրապետության վարչապետին հասու նյութ չէ, այնպես չէ, որ որքան բարձր է պաշտոնը, այնքան շատ նախաքննական գաղտնիք կարելի է տրամադրել։ Կան որոշակի դատավարական սուբյեկտներ, որոնք կարող են ստանալ գործի նյութերը, վարչապետը նման սուբյեկտ չէ»,- նշեց Ալումյանը։
Դատական նիստի ընթացքում պատասխանը ներկայացրեց նաև Փաշինյանի ներկայացուցիչը։ Դատական նիստը հետաձգվեց։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից