Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Քաղաքական շանտաժ, հոգեբանական տեռոր և ուրացում, կամ լսելով իշխանությունը զավթածներին. Գալստյան 04/14/2022   16:05  |  Մեկնաբանություն

Քաղաքական շանտաժ, հոգեբանական տեռոր և ուրացում, կամ լսելով իշխանությունը զավթածներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«ա/Միջազգային հանրությունը մեզ չի աջակցում, որովհետև մենք չենք ընդունում Թուրքիայի մեծագույն դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Սա մաքուր թուրք-ադրբեջանական նարատիվ է, միջազգային իրավունքի տգետ ինտերպրիտացիա, հակապետական դիրքորոշում և մանիպուլյացիա։ Բայց ավելի շուտ՝ սթափ գիտակցված խեղաթյուրում, ազգային շահերի ուրացում։

Արցախի խնդիրը երբեք որպես տարածքային խնդիր չի ձևակերպել, այլ խարսխվել է ազգերի ինքնորոշման միջազգային իրավունքի վրա, այն ամրագրվել է Արցախի ժողովրդի սեփական հայրենիքում ապրելու իրավունքն ամրագրող հնարաքվեով։ Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր ազգ միջազգային իրակունքի պաշտպանություն է ստանում՝ ինքնորոշման մասին իր կամքն արտահայտելու պահից։ Ազգերի ինքնորոշման իրավունքը իրավական նորմ է, պարտադիր է ՄԱԿ-ի անդամ պետությունների, ինչպես նաև այն պետության համար, որի կազմում ինքնորոշվել է ազգը։ ԼՂ ժողովուրդը 1991 թ․ սեպտեմբերի 2-ին, հիմք ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնորոշման մասին դրույթները, հռչակել է իր անկախ պետականությունը։

բ/«խաղաղության» վարքագիծ, որը նիկոլը փորձում է հիմնավորել սոցիալ-հոգեբանական մոտիվներով։

Իսկ ու՞ր մնացին քաղաքական/անվտանգային, գոյաբանական/ մոտիվները։ Ո՜չ Բրյուսելում, ո՜չ դրան նախորդող և ոչ մի բարձր մակարդակի հանդիպումներում բանակցային սեղանի շուրջ նա չի խոսել, չի փաստարկել և հիմնավորել թուրքական ագրեսիան, վարձկանների, ֆոսֆորային զենքերի, Արցախում իրակնացվող հայաթափման, էթնիկ զտման քաղաքականությունը։ Ինչո՞ւ պետական մակարդակով միջազգային հարթակներով նա չի բարձրաձայնել այն պատերազմական հանցագործությունների մասին, որ իրականացվել է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից / Նյու Յորք, Սոչի, Բրյուսել/։

Իսկ սոցիալ-հոգեբանական մոտիվները ներքին օգտագործման են, ուղղված են սեփական ժողովրդի դեմ․ վախի, անելանելիության ու նոր պատերազմի և ցեղասպանության սպառնալիքով նվաստացնել ու ոչնչացնել ժողովրդի դիմադրելու կամքը։ Թե ում է ձեռնտու և ում շահերն է ապասարկում այս վարքագիծը, դարձյալ պարզ է, աներկբա։

գ/ Միջազգային հանրությունը հորդորում է մի փոքր իջեցնել ԼՂՀ կարգավիճակի հարցում մեր նշաձողը, այդպիսով ապահովելով մեծ կոնսոլիդացիա։

Ե՞վ․․․ իսկ ի՞նչ բովանդակություն ունի այդ նոր նշաձողը։ Նախկիններին բանակցային գործընթացից Արցախը դուրս թողնելու մեջ մեղադրող, «Արցախը Հայաստան է ու վերջ» կարգախոսով (և ոչ միայն) պատերազմը սրընթաց արագացրածը, ի՞նչ քաղաքական բարոյականությամբ և ի՞նչ մանդատով է լիազորված միանձնյա որոշելու Արցախի ճակատագիրը։

Իշխանությունների բանակցային բովանդակությունը խարսխված է խաղաղության մերկ մուրացկանության վրա։ Եթե հընթացս կազմաքանդել ես բանակը, հանրային պառակտումը հասցել վերբալ քաղաքացիական պատերազմի, եթե պետականության ինստիտուտների կազմաքանդումն այդքան ցցուն է, միջազգային վարկանիշդ՝ զրո, մնում է քաղաքական մուրացկանությունը, ուր նշաձողեր այլևս չկան։

Պարտվածի առջև պայմաններ են դնում, որ թե՝ նշաձողեր․․․ Մանավանդ, երբ այդ պարտվածն հանուն իշխանության պատրաստ է ամեն բանի։

դ/ Աշխարհի շատ ժողովուրդներ կանգ են առել, գոհ ու երջանիկ են իրենց սահմաններով, արդար են համարում դա։

Գուցե աշխարհի շատ ժողովուրդներ գոհ և երջանիկ են, բայց հաստատ ոչ Հայ ժողովուրդը։ Արդար համարե՞լ․․․Սա նշանակում է մերժել և ուրանալ պատմական անցյալը, սա նշանակում զրոյացնել Ցեղասպանության փաստը, նրա քաղաքական հետևանքները, հայ ժողովրդի քաղաքական, բարոյական, հոգևոր իրավունքները, արժանապատվությունը։ Սա նշանակում է ոչ միայն հրաժարվել Անկախության հռչակագրից, այլև օրինականացնել և արդարացնել այսօր Հայաստանի տարածքներ ադրբեջանական զորամիավորումների ներժուժումը, շարունակվող ֆաշիզմը, Ադրբեջանի պաշտոնական շրջանակների կողմից Հայաստանի տարածքների և հատկապես Սյունիքի նկատմամբ չդադարող հավակնությունները։

Ոչ, սա ոչ թե խաղաղության հիմնավորում է, այլ պատերազմի ու ցեղասպանության սպառնալիքով ժողովրդի վերջնական մանկուրտացում և ստորացում։

ե/«44 -օրյա պատերազմից հետո պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը, սա է առաքելությունը, խաչը․․․»


Մուրճի, դատական մամլիչի, ռեպրեսիաների, ատելության, համատարած վախի, ծեծուջարդի, ատելության և հայհոյանքի, շանտաժի, փողոցային խուժանի արթնացման, պատերազմի սպառնալիքի, հետպատերազմյան դեպրեսիայի, ազգային ֆրուստրացիայի, ընտրական կեղծիքների, անցյալի հրեշայնացման պայմաններում ընտրվածը մեկ սրբություն ունի և մեկ խաչ․ դա ամեն գնով իշխանությունը պահելու հրեշավոր մոլուցքն է։ Դա քաղաքականությունից բարոյականության իսպառ բացակայության իրողությունն է, դա ազգային շահերի դավաճանության մոլուցքն է, դա անվտանգային և գոյաբանական շահերը կազմաքանդելու մոլուցքն է։ Սա առաջնորդություն է դեպի ոչ մի տեղ․․․

զ/ Չեն բացառվում Հայաստանի և Արցախի դեմ նոր տարածքային պահանջներն ու ագրեսիան․․․

Ավաղ՝ այո։ Այսպես է լինելու քանի դեռ Հայաստանում իշխում է պարտության ուժը, քանի դեռ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն իրականացնում են մարդիկ, ովքեր թուրանական ճարտարապետության կամակատարներն են, ովքեր փառասեր են, տգետ ու ոչնչատեսիլ, ովքեր սեփական իշխանության համար պատրաստ են ուրանալ անցյալը, սևացնել ապագան, մարդիկ, որոնց ճանապարհին ատելություն է, մահեր և կործանում, մարդիկ, ովքեր միջազգային հարթակներում մեր շահերը պաշտպանելու կամք, իմացություն և կորով չունեն։

Եվ, այնուամենայնիվ, ՔՊ-ին և նրա առաջնորդին ոչ ոք մեր ազգային շահերն ուրանալու, մեր արժանապատվությունը նվաստացնելու, պետականության գոյությունն ու Արցախի ինքնորոշումը հարցականի տակ դնելու իրավունք ու մանդատ չի տվել։

Ձերը ոչ թե խաչն է և առաքելությունը, այլ պատմության մայթեզրին հայտնված ազգակործանի խարանը»,- գրել է Գալստյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:35 23/03/2022  |  ԼՐԱՀՈՍՄիրզոյանը հրաժարվեց ԱԺ ամբիոնից հնչեցնել Ադրբեջանին ներկայացված առաջարկները
12:12 10/02/2022  |  ԼՐԱՀՈՍՔաղհասարակության մի ճնշող մասը պարզապես վարձկաններ էին և սպասարկում էին օտար օրակարգեր. Գալստյան
15:37 21/01/2022  |  ԼՐԱՀՈՍՀՌՀ անդամի ՔՊ-ական թեկնածուն երկու կենսագրություն ունի.կեղծել է կենսագրությունը. «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու Արթուր Մանուկյանի թեկնածությանը ՀՌՀ անդամի պաշտոնում
16:16 30/12/2021  |  ՄեկնաբանությունԻնչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին, դարձյալ մեր թիկունքում․Լիլիթ Գալստյան
13:49 18/11/2021  |  Մեկնաբանություն«Այ աղետաբե՛ր, ինչպե՞ս ես կարողանում այս պահին մեղադրել առաջնագծում կանգնած տասնութամյա զինվորին գերի ընկնելու մեջ. Գալստյան
11:22 11/11/2021  |  ԼՐԱՀՈՍՍա նշանակում է սահմանազատում, սա նշանակում է ծվատել Հայաստանը, սա նշանակում է թուրքին հող տալ․ էլ ո՞նց ասեմ, որ հասկանաք, հայեր. Գալստյան
12:54 08/11/2021  |  ՄեկնաբանությունԱյսօր հանդիպելու ենք Ազատության հրապարակում՝ ասելու, որ հաշտ չենք դավաճանության հետ. Գալստյան
13:01 21/10/2021  |  ԼՐԱՀՈՍՆախագիծը տեղեկատվության ազատությանը սպառնացող մի նախաձեռնություն է, որը էապես խոչընդոտում է ինֆորմացիայի հասանելիությանը. Լիլիթ Գալստյան
19:11 13/10/2021  |  ՔաղաքականԵթե սա իրականությունն է, ապա մեր թիկունքում հերթական դավաճանական գործողությունն է կատարվել․ Լիլիթ Գալստյան
18:13 06/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀաղթանակ զբոսայգու շրջակայքում գտնվող մի տան արժեքի ներդրումային ծրագիր է եղել. Փաշինյանը մեղադրեց նախկին իշխանություններին, թե Շուշիում ներդրումներ չեն եղել

Արխիվ

[]