Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Արցախին տրվել է 136 մլրդ դրամի աջակցություն․կառավարությունը ֆինանսավորում է և կֆինանսավորի Արցախի բյուջեի պակասուրդը. Մհեր Գրիգորյան 04/13/2022   15:52  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է և կֆինանսավորի Արցախի բյուջեի պակասուրդը: ԱԺ-ում Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նա ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո Արցախի սոցիալ-տնտեսական վերականգմանն ուղղված միջոցառումները, որոնք իրականացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Արցախի կառավարության կողմից՝ Հայաստանի պետական բյուջեի միջոցների հաշվին.

Մհեր Գրիգորյանը նշել է, որ Արցախի կառավարությանը և Արցախի քաղաքացիներին աջակցելու, Արցախի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի կառավարության կողմից 2020 թվականի նոյեմբերից սկսած և 2021 թվականի ամբողջ ընթացքում իրականացվել են 2 տասնյակից ավելի միջոցառումներ՝ ինչպես նշվեց, 136 մլրդ դրամից ավելի ընդհանուր բյուջեով, որից շուրջ 120 մլրդ դրամը հատկացվել է 2021 թվականի ընթացքում:

Առաջին հերթին՝ Կառավարության որոշմամբ դեռևս 2020 թվականի վերջին պետությունը երաշխավորել է Արցախում արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը:

2021 թվականի ողջ ընթացքում և մինչ օրս ապահովվել է անվճար ուղևորափոխադրում Երևան-Ստեփանակերտ երթուղով, որի համար միայն 2021 թվականի ընթացքում հատկացվել է շուրջ 175 մլն դրամ: 2021 թվականի ընթացքում իրականացվել է շուրջ 590 ուղերթ, որից օգտվել է ավելի քան 25 000 մարդ:

Հայաստանի կառավարությանը 2020 թվականի նոյեմբերին միանվագ 68 հազ. դրամի չափով աջակցություն է տրամադրել Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված անձանց և հավելյալ 15 հազ. դրամ՝ Հայաստանում անշարժ գույք չունենալու պարագայում: Միջոցառման բյուջեն կազմել է շուրջ 7,3 մլրդ դրամ, միջոցառումից փաստացի օգտվել են շուրջ 100 000 մեր հայրենակիցներ:

Աջակցություն է տրամադրվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ տրամադրվել է 300 հազ. դրամ: Այս ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 10,6 մլրդ դրամ, շահառուների թիվը ՝ 35 000-ից ավելի:

Զուգահեռ, աջակցություն է տրամադրվել հրետակոծության հետևանքով Արցախում բնակարանը կամ տունը ավերված կամ կորցրած ընտանիքներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամին միանվագ տրամադրվել է 250 հազ. դրամ գումար: Այս ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 1,3 մլրդ դրամ, շահառուների թիվը ՝ 5 388 անձ:

Երկու միջոցառում է իրականացվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին հյուրընկալած և Արցախում հրետակոծության հետևանքով բնակարանը կամ տունը կորցրած անձանց հյուրընկալած ընտանիքներին օժանդակելու նպատակով: Հայաստանում յուրաքանչյուր հյուրընկալված չափահաս անձի համար տրամադրվել է 30 հազ. դրամ, Արցախում՝ 45 հազ. դրամ։ Միջոցառման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 2,9 մլրդ դրամ:

Եվս մեկ միջոցառման ներքո աջակցություն է տրամադրվել Հայաստանում՝ արցախցի մեր հայրենակիցներին հյուընկալած հյուրատներին, յուրաքանչյուր չափահաս անձի համար 30 հազ. դրամ հաշվարկով:

Մեկ այլ միջոցառման շրջանակներում ամանորյա միանվագ աջակցություն է տրամադրվել Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին՝ յուրաքանչյուրին 20 հազ. դրամի չափով: Ծրագրի բյուջեն կազմել է շուրջ 280 մլն դրամ, որպես շահառու ընդգրկել են նախադպրոցական տարիքի բոլոր երեխաները:

Կառավարության որոշմամբ 2020-2021 թվականների ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է տրամադրվել այն ուսումնողներին, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին, կամ եթե մարտական գործողություններին մասնակցել է նրա ծնողը կամ ամուսինը: Այս ծրագրի շահառուների թիվը 4210 ուսանող է, իսկ ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 1,7 մլրդ դրամ:

4 ամիս անընդմեջ՝ սկսած 2021թ. մարտից Արցախում հաշվառված կամ բնակված անձանց աջակցություն է տրամադրվել ամսական 68 հազ. դրամի չափով: Միջոցառման բյուջեն կազմել է շուրջ 27,1 մլրդ դրամ, շահառուների թիվը այս միջոցառման՝ շուրջ 109 000:

2021 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղահանված և Արցախում բնակելի տունը կորցրած անձանց ամսական աջակցություն է տրամադրվել հետևյալ չափերով՝ երեխաներին, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին՝ 50 հազ. դրամի, այլ խմբերին՝ 25 հազ. դրամի չափով:


Հետագայում ծրագիրը երկարաձգվել է, և 2022 թվականի հունվար և փետրվար ամիսներին երեխաներին, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամներին՝ ամսական 40 հազ. դրամ է հատկացվել, այլ խմբերին՝ 20 հազ. դրամ: Այս ծրագրի շահառուների թիվը կազմել է շուրջ 37 000 անձ, իսկ ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 5,4 մլրդ դրամ.

«Կցանկանայի ընդգծել մեկ այլ կարևոր ծրագիր. Հայաստանի կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ին ընդունված որոշմամբ հաստատված Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում աջակցություն է տրամադրվելու Հայաստանում և Արցախում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացող անձանց՝ վարկի մայր գումարի և տոկոսների մարումները սուբսիդավորելու միջոցով:

Հարկ է նշել, որ Արցախի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ուղղված շուրջ 136 մլրդ դրամի աջակցությունը ներառում է վերոնշյալ միջոցառումների հանրագումարային ծախսը, ինչպես նաև Արցախի կառավարությանը տրամադրած շուրջ 69,2 մլրդ դրամի արտոնյալ բյուջետային վարկերը և շուրջ 12,5 մլրդ դրամի նվիրաբերությունը:

Ինչպես նշեցի ելույթի սկզբում կան մի շարք միջոցառումներ, որոնք իրականացվել են Արցախի կառավարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Նրա հաղորդմամբ՝ դեռևս 2020 թվականի վերջին Կառավարության կողմից ընդունվել է երեք որոշում, որոնց շրջանակներում շուրջ 5,1 մլրդ դրամ հանրագումարով արտոնյալ բյուջետային վարկեր են տրամադրվել Արցախի կառավարությանը՝ Արցախի տնտեսությանն աջակցելու նպատակով:

Որպես նվիրաբերություն 2020 թվականի դեկտեմբերին 1 մլրդ դրամ գումարի չափով աջակցություն է տրամադրվել Արցախի կառավարությանը Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին ամբողջ բնակչության սպառած էլեկտրաէներգիայի և գազի ծախսը անհատույց ֆինանսավորելու նպատակով։

Արցախի կառավարությանը որպես նվիրաբերություն 2021 թվականի ապրիլին տրամադրվել է շուրջ 4,1 մլրդ դրամ գումարի չափով աջակցություն՝ որն ուղղվել է Արցախի ամբողջ բնակչության կողմից սպառված գազի և էլեկտրաէներգիայի, կապի ծախսերի, ինչպես նաև ոչ պետական կազմակերպությունների վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով վճարված եկամտային հարկի վերադարձի ֆինանսավորմանը։

2021 թվականի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում Կառավարության կողմից ընդունվել է թվով վեց որոշում, որոնց շրջանակներում Արցախի կառավարությանը որպես նվիրաբերություն տրամադրվել է շուրջ 7,4 մլրդ դրամ գումարի չափով աջակցություն՝ որն ուղղվել է Արցախի ամբողջ բնակչության կողմից 2021 թվականի հուլիսից դեկտեմբեր ժամանակահատվածում գազի, էլեկտրաէներգիայի, ինչպես նաև կապի ծառայությունների ծախսերի ֆինանսավորմանը։

Նույն որոշումների շրջանակներում 2021 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է նաև 64,1 մլրդ դրամ գումարի չափով արտոնյալ վարկ՝ Արցախի կենսաթոշակների, նպաստների, պետական հատվածի աշխատողների աշխատավարձի, առողջապահական, կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով:

2021 թվականի ընթացքում աջակցության ծրագրերի համատեղ իրականացման շրջանակներում Արցախի և Հայաստանի կառավարությունների միջև կնքվել են համաձայնագրեր, որոնցով սահմանվել են Արցախի կառավարության կողմից հաստատված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառումների, ինչպես նաև դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրերի իրականացման ֆինանսական կարգավորումները.

«Հավելյալ կցանկանայի ընդգծել, որ 2020 թվականի նոյեմբեր ամսից և 2021 թվականի ամբողջ ընթացքում Հայաստանի և Արցախի կառավարությունները զուգահեռ են իրականացրել բոլոր միջոցառումները՝ ելնելով տվյալ ժամանակահատվածի համար նույնականացված կարիքներից և խնդիրներից: 2022 թվականի համար նախատեսված սոցիալ-տնտեսական միջոցառումները ի մի բերվեցին 2022 թվականի բյուջեների կազմման շրջանակներում:


Միջոցառումներն այլևս համակարգված իրականացվելու են Արցախի կառավարության կողմից, իսկ դրանց լիարժեք իրականացման նպատակով Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ ֆինանսավորում է և կֆինանսավորի Արցախի բյուջեի պակասուրդը: Ամփոփելով պետք է նշեմ, որ 2022 թվականի համար հատկացումների տարեկան չափը սահմանվել է 144 մլրդ. դրամ»,-ասել է Գրիգորյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:00 17/03/2022  |  ԼՐԱՀՈՍՄհեր Գրիգորյանն այսօր ժամանել է Ռուսաստանի Դաշնություն
17:54 03/03/2022  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԵԱՏՄ մեծ շուկա. Մհեր Գրիգորյանը՝ իրանցի նախարարին
17:57 02/03/2022  |  ԼՐԱՀՈՍՓաստորեն Կառավարությունը հաստատել է 226 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր՝ առանց ծրագրի եկամտաբերության մոտավոր հաշվարկի.Խաչատրյան
15:37 14/02/2022  |  ԼՐԱՀՈՍՄհեր Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները
14:03 04/02/2022  |  ԼՐԱՀՈՍՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
15:55 02/02/2022  |  ԼՐԱՀՈՍԿայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը
11:07 28/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱմենաբարձր մակարդակով փոխըմբռնում կա երկաթգծի հետ կապված.ՀՀ փոխվարչապետ
10:57 28/01/2022  |  ԼՐԱՀՈՍԱնապահովների համար գազի սակագինը չի թանկանալու.Մհեր Գրիգորյան
19:02 19/01/2022  |  ԼՐԱՀՈՍԳազի սակագինը 33 տոկոսով բարձրանում է, ինչ եք մտադիր անել. Պատգամավորը՝ կառավարությանը (տեսանյութ)
10:42 28/12/2021  |  ՄեկնաբանությունՄհեր Գրիգորյանը 4 օրով արձակուրդ է մեկնում

Արխիվ

[]